Լեսյա Ուկրաինկա
Լեսյա Ուկրաինկա ուկր.՝ Лариса Петрівна Косач-Квітка | |
---|---|
![]() | |
Ծննդյան անուն | ուկր.՝ Лариса Петрівна Косач |
Ծնվել է | փետրվարի 13 (25), 1871[1] |
Ծննդավայր | Նովոգրադ-Վոլինսկի, Ուկրաինա |
Վախճանվել է | հուլիսի 19 (օգոստոսի 1), 1913[2][1] (42 տարեկանում) կամ օգոստոսի 1, 1913[1][3] (42 տարեկանում) |
Վախճանի վայր | Սուրամ, Խաշուրի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրաստան |
Գրական անուն | Леся Украинка |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրող և դրամատուրգ |
Լեզու | ռուսերեն, ֆրանսերեն և ուկրաիներեն[2] |
Ազգություն | ուկրաինացի |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Ժանրեր | verse drama? և բանաստեղծություն |
Ուշագրավ աշխատանքներ | The Forest Song? |
Ամուսին | Կլիմենտ Կվիտկա |
Lesya Ukrainka Վիքիպահեստում |
Լեսյա Ուկրաինկա (ուկր.՝ Леся Українка, իսկական անունը Լարիսա Պետրովնա Կոսաչ-Կվիտկա (ուկր.՝ Лариса Петрівна Косач-Квітка), փետրվարի 25 1871 - հունիսի 19 1913), ուկրաինացի բանաստեղծուհի, թարգմանչուհի, մշակութային գործիչ։ Ստեղծագործել է բազմապիսի ժանրերում։ Զբաղվել է նաև ժողովրդագրական ստեղծագործության հավաքչությամբ՝ 220 ժողովրդական երգ ձայնագրվել է նրա կատարումից։ Ուկրաինայի ազգային շարժման ակտիվ մասնակից էր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ազնվականի ընտանիքում։ Վատառողջ լինելու պատճառով ստիպված է եղել շատ տարիներ ապրել Ղրիմում, Վրաստանում, Իտալիայում, Եգիպտոսում։ Կրթություն ստացել է տանը։ Տպագրվել է 13 տարեկանից։ 1902 թվականին ուկրաիներեն է թարգմանել «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը»։
Պոեզիայում և դրամատուրգիայում Ուկրաինկան շարունակել ու զարգացրել է Տարաս Շևչենկոյի ավանդույթները։ «Երգերի թևերով» (1893), «Խոհեր ու երազանքներ» (1899) և «Արձագանքներ» (1902) բանաստեղծությունների գրքերը տոգորված են պայքարի ոգով։ Ուկրաինկայի ստեղծագործությանը բնորոշ է հետևողական ինտերնացիոնալիզմը («Ռոբերտ Բրյուս, արքա շոտլանդական», 1894)։ «Գերության երգեր» (1895-1896) և «Ազատության երգեր» (1905) բանաստեղծական շարքերում զինված ապստամբության ուղղակի կոչ է արվում։
Ուկրաինկայի դրամաններն ու դրամատիկ պոեմները գրված են առավելապես պատմական ու դիցաբանական սյուժեներով, բայց արտահայտում են 20-րդ դարի համար արդիական գաղափարներ ու տրամադրություններ՝ «Դիվահարը» (1901), «Բաբելոնյան գերություն» (1903), «Ավերակների վրա» (1904), «Կատակոմբներում» (1905)։ 1905-1907 թվականների հեղափոխություններին համահունչ են «Աշնանային հեքիաթ» (1905, հրատարակվել է 1928 թվականին) «ֆանտաստիկ դրամայի» այլաբանությունները։ Ձևով առավել ազգային է «Անտառի երգը» (1912, բեմադրվել է 1918 թվականին) հեքիաթ-դրաման, որի մոտիվներով ստեղծված են բալետ, օպերա, կինոնկար։ Ուկրաինկային են պատկանում նաև «Կասանդրա» (1908), «Քարե տիրակալը» (1912) և այլ դրամաներ[4]։
Ուկրաինկան գրել է գրաքննադատական հոդվածներ, թարգմանել Հոմերոսի, Վիկտոր Հյուգոյի, Ջորջ Բայրոնի, Շիլլերի, Ադամ Միցկևիչի և այլոց գործերից։ Նրա լավագույն թարգմանությունը Հայնրիխ Հայնեի «Երգերի գիրքն» է (1892)։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեսյա Ուկրաինկայի անունով կոչվել են բազմաթիվ փողոցներ ԽՍՀՄ տարբեր քաղաքներում, հրապարակ Կիևում։
- Մոսկվայում գործում է Լեսյա Ուկրաինկայի անվան գրադարան[5]։
- Լուցկի ազգային համալսարանը կրում է Լեսյա Ուկրաինկայի անունը[6]։
- Թատրոններ
- Կիևի Լեսյա Ուկրաինկայի անվան ազգային ակադեմիական թատրոն[7]։
- Դնեպրոպետրովսկի Լեսյա Ուկրաինկայի անվան երաժշտական դրամատիկական թատրոն[8]։
- Ուկրաինայում Լեսյա Ուկրաինկայի չորս թանգարան կա՝ Կիևում, Յալտայում, Նովոգրադ-Վոլինսկում և Կոլոդյաժնիում[9]։
- Մոսկվայում, Տորոնտոյում և Բալակլավում տեղադրված են Ուկրաինկայի հուշարձանները։
Փոստային նամականիշեր նվիրված Լեսյա Ուկրաինկային[խմբագրել | խմբագրել կոդը]
Փոստային նամականիշ ԽՍՀՄ,
1971 թվական։
Հայերեն թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լեսյա Ուկրաինկա, Լիրիկա, Երևան, «Հայաստան», 1971, 119 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 2,0 2,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Brockhaus Enzyklopädie
- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 12, էջ 238
- ↑ Լեսյա Ուկրաինկայի անվան № 268 գրադարանը (ռուս.)
- ↑ Волинський національний університет імені Лесі Українки (ուկր.)
- ↑ Լեսյա Ուկրաինկայի անվան ազգային ակադեմիական թատրոն (ռուս.)
- ↑ Լեսյա Ուկրաինկայի անվան երաժշտական դրամատիկական թատրոն (ռուս.)
- ↑ Լեսյա Ուկրաինկայի տուն-թանգարանը
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Փետրվարի 25 ծնունդներ
- 1871 ծնունդներ
- Ուկրաինայում ծնվածներ
- Օգոստոսի 1 մահեր
- 1913 մահեր
- Վրաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի արձակագիրներ
- Ուկրաինացի դրամատուրգներ
- Անձինք նամականիշերի վրա
- Անձինք թղթադրամների վրա
- Գրական կեղծանուններ
- Ուկրաինացի կին գրողներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի կին գրողներ