Վլադիմիր Սեմյոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սեմյոնով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր 1928
Ծննդավայր Պետրովսկ
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Ռուսաստան

Վլադիմիր Սեմյոնով (ռուս.՝ Влади́мир Миха́йлович Семёнов, 1928, Պետրովսկ), ռուս և խորհրդային դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1951 թվականից զբաղվել է է դիվանագիտական գործունեությամբ[1]։

  • 1951 թվականից մինչև 1954 թվականը հանդիսացել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1954-ից մինչև 1959 թվականը Մեծ Բրիտանիայում եղել է ԽՍՀՄ դեսպանության աշխատակից։
  • 1959-1962 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1962 թվականից մինչև 1968 թվականը Կանադայում հանդիսացել է ԽՍՀՄ դեսպանության առաջին քարտուղար, խորհրդական։
  • 1968-1972 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգի աշխատակից։
  • 1972 թվականից մինչև 1978 թվականը Մեծ Բրիտանիայում եղել է խորհրդական, խորհրդական-դեսպանորդ։
  • 1978 թվականից մինչև 1984 թվականը ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում եղել է պատասխանատու աշխատանքի։
  • 1984 թվականի օգոստոսի 10-ից մինչև 1987 թվականի հուլիսի 15-ը Սինգապուրում եղել է Խորհրդային Միության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1987 թվականի մարտի 20-ից մինչև 1990 թվականի հունիսի 22-ն Ինդոնեզիայում եղել է Խորհրդային Միության արտակարգ և լիազոր դեսպան։
  • 1990-1993 թվականներին ԽՍՀՄ, իսկ 1991 թվականից հետո՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության կենտրոնական համակարգում եղել է պատասխանատու աշխատանքի։

1993 թվականից թոշակի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 3, с. 28.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]