Jump to content

Կլարա Ցետկին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կլարա Ցետկին
գերմ.՝ Clara Zetkin
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 5, 1857(1857-07-05)[1][2][3][…]
ԾննդավայրԿյոնիգսհայն Վիդերաու, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա
Մահացել էհունիսի 20, 1933(1933-06-20)[4][1][2][…] (75 տարեկան)
Մահվան վայրԱրխանգելսկոյե, Novofedorovskoe, Նարո-Ֆոմինսկի շրջան, Ռուսաստան[4]
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն[5]
Քաղաքացիություն Գերմանիա,  Գերմանական կայսրություն,  Վայմարյան Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող, կանանց իրավունքների պաշտպան, հակապատերազմային ակտիվիստ, սուֆրաժիստ, խմբագիր, ուսուցչուհի և գրող
ԱմուսինՖրիդրիխ Ցունդել և Ossip Zetkin?
ԿուսակցությունԳերմանիայի կոմունիստական կուսակցություն, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Գերմանական անկախ սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունRote Hilfe? և All-Union Society of Old Bolsheviks?
ԵրեխաներMaxim Zetkin? և Kostja Zetkin?
Ստորագրություն
Изображение автографа
 Clara Zetkin Վիքիպահեստում

Կլարա Ցետկին (գերմ.՝ Clara Zetkin, ի ծնե՝ Կլարա Էյսներ գերմ.՝ Clara Eissner, հուլիսի 5, 1857(1857-07-05)[1][2][3][…], Կյոնիգսհայն Վիդերաու, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա - հունիսի 20, 1933(1933-06-20)[4][1][2][…], Արխանգելսկոյե, Novofedorovskoe, Նարո-Ֆոմինսկի շրջան, Ռուսաստան[4]), գերմանացի մարքսիստ, ակտիվիստ, Գերմանիայի կոմունիստական կուսակցության (ԳԿԿ) հիմնադիրներից, կանանց իրավունքների պաշտպան[6]։

Կյանք և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարա Էյսները ծնվել է 1857 թվականի հուլիսի 5-ին, սաքսոնական Վիդերաու քաղաքում, գերմանացի օրաբանվորի, հետագայում՝ գյուղական ուսուցչի ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Լայպցիգի մասնավոր մանկավարժական ուսումնական հաստատությունում, որտեղ մտերմացել է Ռուսաստանից գաղթած հեղափոխական ուսանողների հետ, նրանց շարքերում էր նաև Կլարայի ապագա ամուսինը՝ Օսիպ Ցետկինը։ Այն բանից հետո, երբ Օտտո ֆոն Բիսմարկը մտցրեց «Բացառիկ օրենք ընդեմ սոցիալիստների», 1881 թվականին Կլարա Ցետկինը ստիպված էր լքել Գերմանիան, մեկնել Ցյուրիխ, այնուհետև Ավստրիա և Իտալիա այցելելուց հետո՝ 1882 թվականին մեկնել է Փարիզ, որտեղ գտնվում էր Գերմանիայից արտաքսված Օսիպ Ցետկինը։

1882 թվականի նոյեմբերից Կլարան և Օսիպը սկսել են միասին ապրել Մոնմարտրում գտնվող փոքրիկ բնակարանում։ Այդ ժամանակ նա իր օրիորդական ազգանունը փոխարինել է Ցետկինով։ Այնտեղ ծնվել են նրանց երկու որդիները՝ Մաքսիմը (1883—1965) և Կոնստանտինը (1885—1980): Նրանք ծանր կյանքով են ապրել. Օսիպը գրոշների դիմաց տպագրվում էր ձախ թերթերում, Կլարան դասավանդում և սպիտակեղեն էր լվանում հարուստների մոտ։ Այդ ժամանակ Կլարան հեղափոխական գործունեություն էր ուսումնասիրում ընկերուհու՝ Մարսի դստեր Լաուրա Լաֆարգից։ Փարիզում նա մեծ բարեկամություն է սկսում Լաուրայի, նրա ամուսնու՝ Պոլ Լաֆարգի, ինչպես նաև Ժյուլ Գեդի հետ, ով Ֆրանսիայում բանվորական շարժման առաջնորդներից էր։ Նրանց հետ շփումը Կլարայի համար լուրջ դպրոց էր և հնարավորություն տվեց նրան ընդլայնել և խորացնել իր տեսական գիտելիքները[7]։

1870-ական թվականների վերջից մասնակցել է գերմանական բանվորական շարժմանը։ 1881 թվականին սոցիալիստների դեմ ուղղված բացառիկ օրենքի գործելու շրջանում մտել է գերմանական սոցիալ-դեմոկրատիայի շարքերը և հարկադրաբար տարագրվել։ Մասնակցել է Ֆրանսիայի, Ավստրիայի, Իտալիայի սոցիալիստական շարժմանը։ 1882 թվականից աշխատակցել է Ցյուրիխում հրատարակվող գերմանական սինոդի ընդհատակյա «Սոցիալ-դեմոկրատ» («Der Socialdemokrat») թերթին։

1889 թվականին Օսիպ Ցետկինը մահանում է տուբերկուլոզից։ Կլարան 1889 թվականին մասնակցում է Փարիզում բացված II Ինտերնացիոնալի սահմանադիր կոնգրեսի նախապատրաստմանը և աշխատանքներին։ Սատարման է արժանում Էնգելսի կողմից։ Հետագայում մասնակցում է II Ինտերնացիոնալի բոլոր կոնգրեսներին։ 1890 թվականին, բացառիկ օրենքի վերացումից հետո վերադառնումլ է Գերմանիա, ղեկավարում սինոդային շարժումը կանանց շրջանում։ Ինչպես իր ընկերուհի Ռոզա Լյուքսեմբերգը, Կլարան ներկայացնում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ձախ թևը և ակտիվորեն քննադատում էր Էդուարդ Բեռնշտայնի ռեֆորմիստական հայացքները։ Տեսական բանավեճերի հետ մեկտեղ, Ցետկինը մասնակցում է կանանց իրավահավասարության համար մղվող պայքարին, ինչպես նաև կանանց համար աշխատանքային օրենսդրության մեղմացման և համընդհանուր ընտրական իրավունքի համար։

1892-1917 թվականներին եղել է գերմանական բանվորուհիների «Գլայհայթ» («Die Gleichheit») սինոդ թերթի պատասխանատու խմբագիրը։ Լինելով գերմանական սինոդի ձախերի ղեկավարներից՝ Ռ․ Կուսեմբուրգի, Կ․ Լիբկնեխաի, Ֆ․ Մերքունգի հետ ակտիվ պայքար է մղում ռևիզիոնիզմի դեմ։ Համոզում է Robert Bosch GmbH-ի հիմնադիր Ռոբերտ Բոշին ֆինանսավորել թերթը։ 1897 թվականին 40-ամյա Կլարան սիրահարվել է Շտուտգարի ակադեմիայի ուսանող և ապագա նկարիչ Գեորգ Ֆրիդրիխ Ցունդելին։ Նրանց միջև տարիքային տարբերությունը 18 տարի էր։ Շուտով նրանք ամուսնանում են։ Ցունդելը հաջողություն էր վայելում պատվերով դիմանկարներ վաճառելու գործում, և 1904 թվականին կարողանում է տուն գնել Զիլենբուխում, Շտուտգարտի մերձակայքում, որի պատուհաներից բացվող տեսարանները հիացնում էին Լենինին։ 1914 թվականին ամուսինները բաժանվում են։ Պատճառը Առաջին համաշխարհային պատերազմի նկատմամբ տարբերվող վերաբերմունքն էր։ Կլարա Ցետկինը դեմ էր արտահայտվում իմպերալիստական պատերազմին, իսկ Գեորգ Ֆրիդրիխը գրանցվել էր մեկնել պատերազմ՝ որպես կամավոր։ Կլարան անհանգստացած էր ամուսնու հեռանալով և երկար տարիներ պաշտոնական ապահարզան չէր համաձայնում տալ։ 1928 թվականին, երբ Կլարան 71 տարեկան էր, համաձայնում է ամուսնալուծվել, և նկարիչը ամուսնանում է իր վաղեմի ընտրյալի՝ Պաուլա Բրոշի հետ։

Առաջին համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Կարլ Լիբկնեխտի, Ռոզա Լյուքսենբուրգի և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության արմատական թևի այլ ներկայացուցիչների հետ վարկաբեկում են կուսակցության ղեկավարների համաձայնողականությունը, որը, որպես «քաղաքացիական խաղաղության» ռազմավարության մաս, քվեարկել է ռազմական վարկերի համար և այդպիսով զբաղեցրել սոցիալական շովինիզմի դիրքը։ Եղել է ընդդեմ համաշխարհային պատերազմի 1915մարտին Բեռլինումկայացած կանանց միջազգային սոցիալիստական կոնֆերանսի կազմակերպիչներից, բազմիցս բանտարկվել է իպմերալիստական պատերազմին դեմ արտահայտվելու պատճառով։

1916 թվականի սկզբին Ցետկինը ԳՍԴԿ-ի ձախ և կենտրոնական թևերի կազմում, բացահայտելով պատերազմը և հաշտությունը կայսերական կառավարության հետ, մասնակցում է Գերմանիայի անկախ սոցիալ-դեմոկատական կուսակցության հիմնադմանը։ 1917 թվականին լքումէ մայր կուսակցությունը` ի նշան սոցիալ-շովինիզմի դեմ բողոքի։ Գերմանիայի անկախ կուսակցության (ԳԱՍԴԿ, 1917) ստեղծումից հետո, որի մեջ է մտնում «Սպարտակ միությունը», ընտրվում է ԳԱՍԴԿ ԿԿ-ի անդամ, պայքարում է այդ կուսակցության կենտրոնական ղեկավարության դեմ։ 1918 թվականի դեկտեմբերի 31-ից 1919 թվականի հունվարի 1-ը «Սպարտակ միության» հիմքի վրա ստեղծվում է Գերմանիայի կոմունիստական կուսակցությունը։ Ցետկինը լավ ծանոթ էր Վ.Ի. Լենինին և Ն.Կ Կրուպսկայային։ 1920 թվականին նա առաջին անգամ այցելում է Խորհրդային Ռուսաստան և բոլշևիկների առաջնորդից հարցազրույց վերցնում «Կանանց հարցի» վերաբերյալ։

Կոպենհագենում 1910 թվականին կայացած սոցիալիստական միջազգային կոնֆերանսում Ցետկինի առաջարկությամբ որոշում է ընդունվում այդուհետև մարտի 8-ը նշել որպես Կանանց միջազգային օր։

Սատարել է Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը։ 1920 թվականից մշտապես ընտրվել է Ռայխստագի պատգամավոր։

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով։ Թաղված է Մոսկվայում, Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի տակ։ Նախկին ԳԴՀ-ում սահմանվել է Կլարա Ցետկինի անվան մեդալ։

Մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Writing Year Text
The Workers’ International Festival 1899 English
May Greetings from Stuttgart 1900 English
Social-Democracy & Woman Suffrage 1906 English
For Adult Suffrage 1909 English
German Socialist Women’s Movement 1909 English
A Greeting from Abroad 1913 English
August Bebel Obituary 1913 English
German Women to Their Sisters in Great Britain 1913 English
The Duty of Working Women in War-Time 1914 English
The Women of Germany to the Women of Great Britain 1915 English
Hail to the Third Socialist International! 1919 English
In Defence of Rosa Luxemburg 1919 English
Through Dictatorship to Democracy 1919 English
The Situation in Germany 1920 English
Lenin on the Women’s Question 1920 English
A May-Day Message from Germany 1920 English
Fraternal Greetings from Clara Zetkin 1920 English
The Struggle Against New Imperialistic Wars 1922 English
The Russian Revolution & the Fourth Congress of the Comintern 1922 English
From the International of Word to the International of Deed English
World Wide Field of Activity of the Comintern English
Fascism 1923 English
Reminiscences of Lenin 1924 English

Օտարալեզու գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Clara Zetkin: Selected Writing, Clara Zetkin, 1991 ISBN 0-7178-0611-1
  • Clara Zetkin. Eine Auswahibibliographie der Schriften von und über Clara Zetkin, B., 1957.
  • Clara Zetkin as a Socialist Speaker Dorothea Reetz, 1987 ISBN 0-7178-0649-9
  • On the History of the German Working Class Women’s Movement Clara Zetkin, Alan Freeman (introduction) ISBN 0-7453-0453-2

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Цеткин Клара // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. https://fr.rbth.com/histoire/87541-etrangers-enterres-place-rouge
  6. https://www.bundesstiftung-aufarbeitung.de/wer-war-wer-in-der-ddr-%2363%3b-1424.html?ID=5462
  7. Пик В. Клара Цеткин / пер. с нем., М., 1957.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Ցետկին» հոդվածին։