Նվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Նվեր (այլ կիրառումներ)
Սուրբ Ծննդյան նվերներ

Նվեր, իր, որի հանձնողը իր ցանկությամբ անհատույց կերպով նվիրում է, որպեսզի հաճույք պատճառի նվեր ստացողին։

Նվերը ունի նման իմաստ՝ պարգև և նվիրատվություն։ Սակայն, որպես կանոն նվեր տալիս են ինչ-ինչ պատճառներով՝ որոշակի իրադարձության հետ կապված՝ սովորույթ կամ տոն։ Նվեր տալու պատճառները բազմազան են։ Ամենատարածվածները նրանցից սրանք են.

Քիչ չեն այն դեպքերը, երբ նվերը ունի հավելյալ թաքնված իմաստ։ Այդ իմաստը պայմանավորված է մարդկանց անձնական հարաբերություններով, ինչպես նաև նվերը հանձնելու միջոցով կամ այլ իրադարձությամբ, որով նվերը տրվել է։ Երբեմն նվերը ունենում է որոշ պարտավորություններ նրա հանդեպ, ում տրվում է։

«Նվեր» հասկացությունը կարող է լինել առևտրային։ Գոյություն ունի մի ամբողջ արդյունաբերական արտադրություն և նվերների վաճառքի կետեր։ Շատ ընկերություններ նվերներից օգտվում են շուկայագիտական նպատակներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]