Մամուկա Բախտաձե
| Մամուկա Բախտաձե მამუკა ბახტაძე | ||||
| ||||
|---|---|---|---|---|
| հունիսի 20, 2018 | ||||
| Նախորդող | Գիորգի Կվիրիկաշվիլի | |||
| Կուսակցություն՝ | Վրացական երազանք | |||
| Կրթություն՝ | Մոսկվայի պետական համալսարան և Թբիլիսիի պետական համալսարան | |||
| Գիտական աստիճան՝ | տեխնիկական գիտությունների դոկտոր | |||
| Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պաշտոնյա | |||
| Ազգություն | վրացի | |||
| Ծննդյան օր | հունիսի 9, 1982[1] (43 տարեկան) | |||
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ | |||
| Քաղաքացիություն | ||||
| Կայք՝ | gov.ge/index.php?lang_id=ENG&sec_id=202 | |||
| Ինքնագիր | ||||
Մամուկա Բախտաձե (վրաց.՝ მამუკა ბახტაძე, հունիսի 9, 1982[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ), վրացի պետական և քաղաքական գործիչ, 2018 թվականի հունիսի 20-ից՝ Վրաստանի վարչապետ[2]։
2017 թվականի նոյեմբերից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։ Վարչապետի պաշտոնում ընտրվել է Թբիլիսիում սկսված զանգվածային բողոքի ակցիաների արդյունքում գործող կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլիի հրաժարականից հետո։ Անդամակցում է իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանը[3]։
Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Բախտաձեն ասել է[3]․
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամուկա Բախտաձեն ծնվել է 1982 թվականի հունիսի 9-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Նախնական կրթությունը ստանալուց հետո ավարտել է Մոսկվայի և Թբիլիսիի պետական համալսարանները։ Չորս տարի շարունակ ղեկավարել է «Վրացական երկաթուղիներ» ՍՊԸ-ն։
2017 թվականի նոյեմբերի 13-ից զբաղեցրել է Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը։
2018 թվականի հունիսի 13-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հրաժարական տվեց։ 2018 թվականի հունիսի 14-ին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն առաջադրեց Բախտաձեի թեկնածությունը։ 2018 թվականի հունիսի 20-ին Քութաիսիում գումարված արտահերթ նիստի ժամանակ Վրաստանի խորհրդարանի պատգամավորները հաստատեցին Բախտաձեի թեկնածությունը և կառավարության կազմը։ Հաստատված կառավարության անդամների մեծամասնությունը նախկին Նախարարների կաբինետի անդամներ էին։
2019 թվականի սեպտեմբերի 2-ին Բախտաձեն հայատարարել է իր հրաժարականի մասին։ Հաջորդ օրն իշխող կուսակցությունն առաջադրել է Ներքին գործերի նախարարաության ղեկավար Գեորգի Գախարիայի թեկնածությունը[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- ↑ «Վրաստանի ֆինանսների նախարարը առաջադրվել է վարչապետի պաշտոնում». mof.ge (վրացերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Մամուկա Բախտաձեն առաջադրվել է Վրաստանի վարչապետի պաշտոնում». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
- ↑ ««Принципиально ситуация не изменилась»: премьер-министр Грузии объявил об отставке» (ռուսերեն). RT на русском. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մամուկա Բախտաձե» հոդվածին։ |
| ||||||
- Վրացական երազանք կուսակցության անդամներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Հունիսի 9 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 21-րդ դարի վրացի քաղաքական գործիչներ
- Անձինք Թբիլիսիից
- Վրաստանի պետական գործիչներ
- Վրաստանի վարչապետներ
- Վրաստանի քաղաքական գործիչներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Ֆինանսների նախարարներ
- Կառավարության ղեկավարներ

