Հայաստանում Սահմանադրական հանրաքվեն անցկացվեց 2005 թվականի նոյեմբերի 27-ին։ Հանրաքվեով ՀՀ Սահմանադրության մեջ կատարվում էին մի շարք փոփոխություններ, որոնց աջակցում էր միջազգային հանրությունը։ Պաշտոնապես եղել է ընտրողների բարձր մասնակցություն և ճնշող մեծամասնությունը հանդես է եկել փոփոխություններ կատարելու օգտին։ Սակայն ընդդիմությունն ու դիտորդները հայտարարել են, որ հանրաքվեի անցկացման ժամանակ թույլ են տրվել լուրջ խախտումներ։
Հանրաքվեն ընդդիմության կողմից կոչվեց «ուրվականների հանրաքվե»[1]։
Հանրաքվեի անցկացումից հետո երկու շաբաթների ընթացքում ընդդիմությունն անցկացրեց մի շարք հանրահավաքներ, բայց մեծ թվով մարդկանց չներգրավեց, որն էլ մեծապես հաստատում է բնակչության զգալի մասի իրարամերժ զգացումները։ Նոյեմբերի 28-ի առաջին հանրահավաքը ներգրավել է հինգից տասը հազար մարդ, սակայն առաջիկա երկու շաբաթների ընթացքում հանրահավաքներն ավարտվեցին[2][3]։