Տեկոր
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Տեկոր | ||
| 40°22′32″N 43°24′45″E / 40.37556°N 43.41250°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Կարսի մարզ (Թուրքիա)[1] | |
| ԲԾՄ | 1450 մետր | |
| Բնակչություն | 22 282 մարդ (2018) | |
| Ժամային գոտի | UTC+3[2] և TRS?[2] | |
| Փոստային դասիչ | 36670 | |
| Պաշտոնական կայք | digor.gov.tr | |
|
| ||
Տեկոր, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում է Նախիջևանի տեղամասում, Կաղզվան քաղաքից 33 կմ հյուսիս֊արևելք, Անի քաղաքից մոտ 20 կմ հարավ֊արևմուտք, Ախուրյանի աջակողմյան վտակ Տեկորի աջ ափին, Տեկորի բերդի մոտ, երեք կողմից լեռներով եզերված տափարակ վայրում։ Գյուղից 3 կմ հյուսիս֊արևելք գտնվում է Տեկոր խարաբա գյուղը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեկորը ծաղկում է ապրել Բագրատունիների օրոք (հիշատակվում է իբրև գյուղաքաղաք)։ Մեծ եղեռնի ժամանակ Տեկորի հայ բնակիչներից շատերը զոհվել են թուրքական հարձակումների հետևանքով։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XVIII դարի վերջին ուներ մոտ 200 բնակիչ, XIX դարի վերջին՝ մոտ 350 բնակիչ, 1913 թվականին՝ 523 (88 ընտանիք) հայ բնակիչ։ XX դարի սկզբին ուներ 75 տուն՝ 572 հայ բնակչով։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարյան հայ մշակույթի կարևոր հուշարձան է Տեկորի տաճարը։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում կար 1890 թվականից գործող դպրոց[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 https://www.lexpera.com.tr/resmi-gazete/metin/gun-isigindan-daha-fazla-yararlanmak-amaciyla-butun-yurtta-uygulanan-ileri-saat-uygulamasinin-devam-3
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 70
| ||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
