Jump to content

Ծպնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Ծպնի
ԵրկիրԱրևելյան Հայաստան
ԵրկրամասԿաղզվանի գավառ
Այլ անվանումներԶունի, Զևին, Զևինգալեսի, Զևինկալա, Զըբնի, Զըվինկալա, Զիբնի, Զյուին, Զվին, Զվինկալա, Զվնի, Ծբնի, Ծփնի
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1643 մարդ (1913)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Ծպնի, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում է Նախիջևան գյուղից հյուսիս-արևմուտք, Տեկորի գետի ստորին հոսանքի շրջանում, նրա աջ ափին։

Ենթադրվում է, որ Հոռոմոսի արձանագրություններում հիշատակված Զու գյուղն է։

Գյուղի մոտ կան հանքային աղբյուրներ։

Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1920-ի հայ–թուրքական պատերազմի ժամանակ։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարասկզբին ուներ 888 (108 ընտանիք) հայ, իսկ 1913-ին՝ 212 տուն՝ 1643 հայ բնակիչ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։

Պատմանշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծպնիում գործում էր եկեղեցի։ Պահպանվել է դարչնագույն տուֆից կառուցված (VII դար), արտաքուստ և ներքուստ խաչաձև, գմբեթավոր եկեղեցի։ Պատկանում է VI–VII դարերի Լմբատավանքի, Արջովիտի Ս. Գևորգ,Նոր Կյանք գյուղի եկեղեցիների տիպին։ Խաչաթևերը ուղղանկյուն են, թաղածածկ։

Գյուղի մոտակայքում՝ 1750 մետր բարձրություն ունեցող լեռան վրա գտնվում էր Ծպնիի բերդը։ 1828-1829, 1853-1856, 1877-1878 թվականների ռուս֊թուրքական պատերազմի ժամանակ բերդը կարևոր դեր է խաղացել։ Ռուսներն այստեղ պարտության են մատնել թուրքերին։ XX դարի սկզբներից բերդը կորցնում է իր նշանակությունը։

Գյուղում՝ եկեղեցուն կից, գործում էր հայկական վարժարան[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 866-867
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 141