Խար
Jump to navigation
Jump to search
Գյուղ | ||
---|---|---|
Խար | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 382 մարդ (XX դար) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խար, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզում, Կաղզվանից հյուսիս։ XX դարի սկզբին ուներ 382 (55 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Խարը հին պատմական գյուղ է։ Նրա մասին հիշատակում են Անանիա Շիրակացին (VII դար) և Ղևոնդ պատմիչը (VIII դար)։ Խարը 1878 թվականին անցել է Ռուսաստանին, իսկ 1920 թվականին զավթել են թուրքերը։ Նրա բնակիչները ենթարկվել են ջարդերի, մի մասին հաջողվել է գաղթել Արևելյան Հայաստան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 35)։ ![]() |
|