Ալաջա (Կաղզվանի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաջա (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Ալաջա | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Այլ անվանումներ | Ալաջալը, Ալաջայի | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 176 մարդ (1907) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | ալաջացի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Ալաջա, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Շարագյալի գավառակում։ Գտնվում էր Անի քաղաքից 2 կմ հարավ-արևմուտք, Ալաջա լեռների ստորոտում։
Ըստ ուսումնասիրողների գյուղը նախկինում եղել է Շիրակ գավառի Առջառիճ գյուղը։
Անիի խմելու ջրի ջրատարը սկիզբ է առնում Ալաջա գյուղից։ Գյուղում գտնվում է Առջառիճ վանքը։
1877 թ.-ին ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական բանակը գեներալ Լազարևի գլխավորությամբ փայլուն հաղթանակ տարան թուրքական բանակի դեմ։ Դրանից հետո նրանք շարժվեցին Կարսի վրա։
1907 թ.-ին Ալաջան ուներ 176 բնակիչ։ Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր[1]։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 65
|