Չուրուք, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզում[1]։ Գտնվում էր Կաղզվան քաղաքից 35 կմ հարավ, Արաքս գետի վտակներից մեկի ափին։
Գյուղն ավերվել է Մեծ եղեռնի ժամանակ։
XX դարի սկզբին ուներ 24 տուն հայ բնակիչ, իսկ 1913 թվականի տվյալներով ուներ 412 (29 ընտանիք) հայ բնակիչ։
Գյուղն ուներ մի հոյակապ քարակերտ եկեղեցի, որն ավերվել է 1766 թվականի երկրաշարժի ժամանակ[2]։