Զըռչի
Արտաքին տեսք
Գյուղ | |
---|---|
Զըռչի | |
Երկիր | Արևելյան Հայաստան |
Երկրամաս | Կաղզվանի գավառ |
Այլ անվանումներ | Զըբնի, Զըռչի, Զրչի, Զիբնի, Զռչի |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 1526 մարդ (1913) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Ժամային գոտի | UTC+3 |
Զըռչի, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Նախիջևանի տեղամասում, Նախիջևան գյուղից 8-10 կմ հարավ-արևմուտք։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զըռչիի բնակիչների մեծ մասը առաջին Մեծ եղեռնի տարիներին տեղափոխվել է Արևելյան Հայաստան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին ուներ 1540 հայ բնակիչ, իսկ 1913 թվականի տվյալներով ուներ 1526 (169 ընտանիք) հայ բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղն ուներ Ս. Ստեփանոս անունով եկեղեցի։
Անվանի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է ծնվել Խորհրդային միության հերոս գեներալ-մայոր Հմայակ Բաբայանը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 303, Զիբնի
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |