Հմայակ Բաբայան
Հմայակ Բաբայան | |
---|---|
![]() | |
օգոստոսի 15, 1901[1][2] - ապրիլի 21, 1945[2] (43 տարեկան) | |
Ծննդավայր | Զըռչի[1][2] |
Մահվան վայր | Lichtenberg, Լիխտենբերգ, Բեռլին, Նացիստական Գերմանիա |
Գերեզման | Միսլիբուժ[2] |
Քաղաքացիություն | ![]() |
Զորատեսակ | հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր[1][2] |
Հրամանատարն էր | 390-րդ Հայկական հրաձգային դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ[1], Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտեր և Խորհրդային բանակի ներխուժումը Լեհաստան |
Կրթություն | ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի զինվորական ակադեմիա |
Պարգևներ |
Հմայակ Գրիգորի Բաբայան (օգոստոսի 15, 1901[1][2], Զըռչի[1][2] - ապրիլի 21, 1945[2], Lichtenberg, Լիխտենբերգ, Բեռլին, Նացիստական Գերմանիա), Խորհրդային բանակի գեներալ-մայոր (1944), Խորհրդային Միության հերոս (հետմահու,1945, մայիսի 31)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հմայակ Բաբայանը ծնվել է 1901 թվականին Կարսում։ 1917 թվականին որպես կամավոր միացել է արքայական բանակին, որի կազմում մարտնչել է թուրքական զորքերի դեմ։ Ռուսական կայսրության փլուզումից հետո հաջորդ տարվա մայիսին Հայաստանի Առաջին Հանրապետության զորքերի հետ մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին։ 1924 թվականին ավարտել է Երևանի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական և 1926 թվականին՝ Կիևի հրամանատարական դպրոցները, 1944 թվականին՝ ռազմական ակադեմիաների կատարելագործման դասընթացներ։ Ծառայել է 76-րդ հայկական լեռնահրաձգային դիվիզիայում, 1938 թվականից՝ Մինսկի զինվորական օկրուգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբին նրա գունդը ծանր մարտեր է մղել Բելոստոկ, Վոլկովիսկ, Բարանովիչի և Ելեց քաղաքների շրջանում։
1942 թվականի ապրիլ-մայիսին Բաբայանը Կերչում ղեկավարել է (հրամանատար Ս. Զաքյանի զոհվելուց հետո) 390-րդ հայկական դիվիզիայի մարտական գործողությունները։ 1945 թվականին 1-ին բելառուսական ռազմաճակատում, որպես բրիգադի հրամանատար, մասնակցել է Լեհաստանի ազատագրմանը, ապա՝ Բեռլինի գրավմանը։ Հերոսի կոչմանն արժանացել է Լինդենբերգի մոտ մղված մարտերում ցուցաբերած խիզախության համար[3]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր դրոշի շքանշան
- Լենինի շքանշան
- Խորհրդային Միության հերոս
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան
- «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ
- II աստիճանի Կուտուզովի շքանշան
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Казарян А. В. «Война, люди, судьбы», Книга I, Ереван, 1975
- Амирханян М. Д. Армяне - Герои Советского Союза. - Ер., 2005. - 202 с.: ISBN 99930-4-342-7.
- Герои Советского Союза: Краткий биографический словарь / Пред. ред. коллегии И. Н. Шкадов. - М.: Воениздат, 1987. - Т. 1 /Абаев - Любичев/. - 911 с. - 100 000 экз. - ISBN отс., Рег. № в РКП 87-95382.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 186.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: 2005. — հատոր 1. — էջ 181.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 186)։ ![]() |
- Օգոստոսի 15 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Ապրիլի 21 մահեր
- 1945 մահեր
- Բեռլին քաղաքում մահացածներ
- Խորհրդային Միության հերոսներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Գեներալ-մայորներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Խորհրդահայեր
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Հայ ռազմական գործիչներ