Աղքիլիսա
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Աղքիլիսա | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Սարիղամիշ | |
Այլ անվանումներ | Ագքիլիսե, Ախքիլիսա, Ակքիլիսա, Ակքիլիսե, Աղքիլիսե | |
Բնակչություն | 517 մարդ (1913) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | աղքիլիսացի | |
Ժամային գոտի | UTC+3[1] և TRS?[2] | |
Հեռախոսային կոդ | 474[3] | |
Ավտոմոբիլային կոդ | 36[4] | |
|
Աղքիլիսա․ գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, այգեվետ ձորահովտում։ Գտնվում էր գավառի հարավ֊արևմտյան ծայրամասում, Ալաշկերտ քաղաքից 20 կմ հյուսիս֊արևմուտք։
1878 թվականին ուներ 61, 1907֊ին՝ 447, իսկ 1913֊ին 567 (50 ընտանիք) հայ բնակիչ։ 1878 թվականի Բեռլինի պայմանագրով բնակավայրն անցավ Ռուսաստանին և մտցրվեց Կարսի մարզի մեջ։ Ավերվել է 1920 թվականին տեղի ունեցած հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Բնակչության մեծ մասը, փրկվելով կոտորածներից, բնակություն է հաստատել Հայաստանում։
Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Աղքիլիսայում կար հայկական եկեղեցի։ Ըստ Ղ. Ալիշանի այստեղ է գտնվում նաև 1570 թվականին հիշատակած Ճերմակ վանքը։ Գյուղում գործում էր հայկական ուսումնարան[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20240224154238/https://www.resmigazete.gov.tr/eskiler/2016/09/20160908-2.pdf
- ↑ https://support.microsoft.com/tr-tr/topic/t%C3%BCrkiye-de-dst-uygulamas%C4%B1-sona-ermi%C5%9Ftir-56f14484-a323-543c-5e36-f701723f5b22
- ↑ https://www.bilkent.edu.tr/rehber/citycode.htm
- ↑ https://web.archive.org/web/20230307031655/https://www.kgm.gov.tr/SiteCollectionDocuments/KGMdocuments/Istatistikler/DevletIlYolEnvanter/IllereGoreIlYollari.pdf
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 203 — 992 էջ։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 267)։ ![]() |
|