Կարավանք (Կաղզվանի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարավանք (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Կարավանք | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Այլ անվանումներ | Գարավանք, Խարավանք, Ղաչավանք, Ղարավանք, Քարավանք | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 439 մարդ (1913) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Կարավանք, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Կաղզվան քաղաքից 6-7 կմ հարավ֊արևմուտք, Արաքսի աջ կողմում, մի փոքրիկ գետակի ափին, արգավանդ ու բարեբեր վայրում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1920 թվականին գյուղը լքվել է։ Բնակիչները արտագաղթել են Արևելյան Հայաստան։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ ֆրանսիացի ճանապարհորդ Տեքսեի 1839 թվականին ուներ 50 տուն հայ բնակիչ։ 1913 թվականի տվյալներով ուներ 439 (49 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու երկրագործությունն էր։ XX դարի սկզբին ուներ մաքսատուն։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարավանքն ուներ 2 եկեղեցի, որոնցից նորը համամետաբար պարզ ու հասարակ կառույց էր։ Հին եկեղեցին կառուցված էր սրբատաշ քարերով։ Ըստ Ղևոնդ Ալիշանի և Ս․ Էփրիկյանի հին եկեղեցին Խավարաձոր վանքն էր։ Գյուղի մոտ կար Ս․ Թորոս անունով եկեղեցի ուխտատեղի[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 29
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 291)։ ![]() |