Սուքիաս Էփրիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուքիաս Էփրիկյան
Ծնվել էփետրվարի 21, 1873(1873-02-21)
ԾննդավայրԱխալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 13, 1952(1952-04-13) (79 տարեկան)
Մահվան վայրՎենետիկ, Իտալիա
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունաշխարհագրագետ և բանասեր

Սուքիաս Էփրիկյան (փետրվարի 21, 1873(1873-02-21), Ախալցխա, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - ապրիլի 13, 1952(1952-04-13), Վենետիկ, Իտալիա), աշխարհագրագետ, բանասեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուքիաս Էփրիկյանը ծնվել է Ախալցխայում։ Կրթությունը ստացել է Վենետիկում՝ Մխիթարյանների Սուրբ Ղազար վանքում։ Սիրահարվել և ամուսնացել է մի իտալուհու հետ՝ թողնելով վանքը[1]։ Մահացել է Իտալիայի Վենետիկ քաղաքում[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է պատկերազարդ «Բնաշխարհիկ բառարան» երկու հատորանոց (4000 տերմին-հոդված) աշխատությունը։ Առաջին հատորն (1902-1905)[3] ընդգրկում է Ա-Ը, երկրորդը (1907)՝ Թ-Կ տառերով սկսվող տեղանունները։ Աշխատությունն ունի հանրագիտական բնույթ՝ տեղեկություններ է տալիս Հայաստանի նահանգների, քաղաքների, գյուղերի, Ռուսաստանի և այլ երկրների հայաբնակ վայրերի աշխարհագրության վերաբերյալ, պարունակում է վիճակագրական նյութեր, քարտեզներ, պատկերներ։ Կազմել է «Գրպանի ատլաս» (1901)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Սուքիաս Էփրիկյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
  3. Էփրիկյան, Սուքիաս (1903). Ս. Էջմիածին (303-1903)։ Պատկերազարդ նկարագրութիւն. Վենետիկ: տպ. Ս. Ղազար.
  4. Էփրիկյան, Սուքիաս (1905). Գրպանի ատլաս. ա­շխ. համառօտ ա­շխարհագրութիւն եւ աշ­խարհացոյց տախտակներ, տէրութեանց դրօ­ներու նկարներ, մայրաքաղաքաց պատկերներ. Ա. տ: Ա. հ. {{cite book}}: soft hyphen character in |title= at position 16 (օգնություն)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուքիաս Էփրիկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 98