Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղվերան (այլ կիրառումներ)
Աղվերան, գյուղ Արևելյան Հայաստանում, Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր Կաղզվան քաղաքից 10-11 կմ արևմուտք։
XX դարի սկզբին ուներ 438 բնակիչ։
Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն էր։ Մասամբ զբաղվում էին նաև հողագործությամբ[1]։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 197