Նախիջևան (Կաղզվանի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիջևան (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Նախիջևան | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Այլ անվանումներ | Նախճավան, Նախչվան, Նախչուան, Նախջիվան, Նակսունա | |
ԲԾՄ | 1600±1 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2177 մարդ (1913) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Նախիջևան, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում։ Գտնվում էր գավառի արևելյան կողմում, Տեկոր գետի միջին հոսնաքի աջ կողմում, Կաղզվան քաղաքից 30 կմ հյուսիս֊արևելք։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղի արևելյան և արևմտյան կողմերով ձգվում են ոչ բարձր լեռնաճյուղեր և այն շրջափակում ընդարձակ ու արգավանդ հարթավայրով։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես ավան հիշատակվել է V դարից։V-VIII դարերում պատկանել է Կամսարական իշխաններին։ Մինչև 1920 թվականը եղել է մեծ և մարդաշատ բնակավայր։ Գյուղում պահպանվում էր մագաղաթյա, ընտիր բոլորգիր Աստվածաշունչ։
1920 թվականին հայ բնակչությունը բռնագաղթել է և բնակություն է հաստատել Թալինի շրջանի Արեգ գյուղում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1907 թվականին ուներ 1958, իսկ 1913 թվականին՝ 2177 (272 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անսանապահությունն ու արհեստներն էր։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախիջևանն ուներ Ս․ Ստեփանոս անունով հոյաշեն, գմբեթավոր եկեղեցի (կառուցված V դար), որի գմբեթը փլված էր։ Եկեղեցու ներսում, դռան մոտ պահպանվել էր Հովհաննես֊Սմբատ (1020-1043) Բագրատունի թագավորի 1035 թվականի արձանագրությունը։ Կար նաև Ս․ Խաչ և Նորամանուկ անուններով մատուռ֊ուխտատեղիներ, որոնցից մեկում ամփոփված է իշխան Արտավազ Կամսարականի գերեզմանը (VIII դար)[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 951
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|