Բաշքյոյ (Կաղզվանի գավառ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաշքյոյ (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Բաշքյոյ | ||
Երկիր | Արևելյան Հայաստան | |
Երկրամաս | Կաղզվանի գավառ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 2393 մարդ (1913) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Փոստային դասիչ | 36600 | |
|
Բաշքյոյ (թուրքերեն՝ Başköy), Բաշ, Պաշ, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Կաղզվանից 40 կմ արևմուտք։ Գտնվում էր Նախիջևանի տեղամասում[1]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակիչները տեղահանվել են 1920 թվականի հայ-թուրքական պատերազմի ժամանակ։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները գաղթել են և բնակություն հաստատել Արևելյան Հայաստանում։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջերին ուներ 803 հայ բնակիչ (126 տուն), իսկ 1913 թվականին՝ 2393 (228 ընտանիք) հայ բնակիչ։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Տեղական ճանապարհներով կապված էր Կաղզվանի և Կարսի հետ։
Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուներ եկեղեցի (Ս․ Աստվածածին՝ կառուցված 1842 թվականին)։ Շրջակայքում (Մաչիթլու) կային վանքի ավերակներ։ Եկեղեցում պահվում էր ձեռագիր մի Հայսմավուրք՝ գրված 1667 թվականին։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գյուղն ուներ հայկական վարժարան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 606
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 297)։ ![]() |