Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուլվարդ, գյուղ Արևելյան Հայաստանում, նախկին Կարսի մարզի Կաղզվանի գավառում, Օլթի քաղաքից 41 կմ հարավ-արևելք, Արաքսի ավազանի գետերից մեկի ափին՝ բարձրադիր ու անտառազուրկ հարթավայրի վրա։
1906 թվականի տվյալներով ուներ 541 հույն բնակիչ։ Բնակչությունը հիմնականում զբաղված էր անասնապահությամբ և երկրագործությամբ[1]։
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 15