Tesla Semi

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Tesla Semi
Tesla-semi-teaser.jpg
Սորտավորում բեռնատար
Զաանգվածը 15 տոննա
Ստեղծվել է 2017
Հեղինակ Իլոն Մասկ

Tesla Semi, էլեկտրական բեռնատար, որը ստեղծվել է Տեսլա ընկերության կողմից: Ավտոմեքենայի ներկայացումը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 16-ին՝ Իլոն Մասկի կողմից:

Սկզբնական շրջանում, էլեկտրաբեռնատարի ներկայացումը նախատեսվում էր իրականացնել սեպտեմբերին[1]: Ավտոմեքենաների խմբի փորձարկումը առանց վարորդ համակարգով, ընկերությունը նախատեսում է իրականացնել Նևադա նահանգի անապատներից մեկում[2][3]: Բեռնատարի ստեղծման խումբը ղեկավարում է Ջերոմ Գիլյենը, ով Tesla S-ի ծրագրերի նախկին տնօրենն է և ընկերության տրանսպորտային միջոցների նախագծման ներկայիս փոխնախագահը[4]:

Հոկտեմբերի 4-ին՝ պաշտոնական հայտարարությունից երեք շաբաթ առաջ, Reddit ինտերնետային կայք էջում օգտատերերից մեկը հրապարակել է ավտոմեքենայի լուսանկարը, որը հավանաբար եղել է Tesla-ի բեռնատարը: Սակայն ընկերությունը հրաժարվել է մեկնաբանել հրապարակված լուսանկարը[5]:

Ներկայացման ժամանակ, որը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին, հայտնի է դարձել բեռնատարի տեխնիկական բնութագիրը: Մարտկոցի մեկ լիցքավորման պարագայում, բեռնատարը կարող է անցնել մինչև 800 կիլոմետր տարածություն: Առանց բեռի, բեռնատարը կարող է արագացնել մինչև 100 կմ/ժ արագություն՝ 5 վայրկյանի ընթացքում, իսկ լրիվ բեռնվածության պարագայում (36 տոննա)՝ 20 վայրկյանի ընթացքում: Թափքի աէրոդինամիկ դիմադրության գործակիցը գտնվում է 0,36 մակարդակի վրա: Մարտկոցը ամբողջությամբ լիցքավորվում է 40 րոպեի ընթացքում, ընդ որում 80 %-ը լիցքավորվում է 30 րոպեում: Բեռնատարը դասվում է 8-րդ դասի ավտոմեքենաների շարքում (ամերիկյան դասակարգման համաձայն) և ունի մինչև 15 տոննա զանգված: Բեռնատարի ապակիները պատրաստված են հատուկ նյութերից և առանձնանում են բարձր ամրությամբ: Բեռնատարի թողարկումը նախատեսված է իրականացնել 2019 թվականի սկզբին[6][7]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Илон Маск анонсировал выход первого грузовика Tesla в сентябре»։ Интерфакс։ 2017-04-14։ Վերցված է 2017-09-16 
  2. «Tesla готовится к испытаниям беспилотного электрического грузовика»։ Вести.ru։ 2017-08-10։ Վերցված է 2017-09-16 
  3. «Tesla проведет испытания беспилотного грузовика в Неваде»։ Коммерсантъ։ 2017-08-10։ Վերցված է 2017-09-16 
  4. Шаронов Александр (2017-04-24)։ «Автодайджест №400: Шанхай-2017»։ 3DNews.ru։ Վերցված է 2017-09-16 
  5. «Появилась фотография грузовика Tesla. До официального анонса еще три недели»։ Meduza։ 2017-10-04։ Վերցված է 2017-10-04 
  6. Владимир Скрипин (2017-11-17)։ «Представлен электрический грузовик Tesla Semi Truck с дальностью хода 800 км»։ ITC.ua։ Վերցված է 2017-11-17 
  7. «Илон Маск представил беспилотную фуру Tesla»։ РИА Новости։ 2017-11-17։ Վերցված է 2017-11-17