Jump to content

Մարկ Թարփենինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկ Թարփենինգ
Ծնվել էհունիսի 1, 1964(1964-06-01) (60 տարեկան)
ԾննդավայրՍակրամենտո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
Մասնագիտությունձեռնարկատեր և ճարտարագետ
Զբաղեցրած պաշտոններco-founder?

Մարկ Թարփենինգ (անգլ.՝ Marc Tarpenning, հունիսի 1, 1964(1964-06-01), Սակրամենտո, ԱՄՆ), ամերիկացի ինժեներ և ձեռնարկատեր, «Տեսլա» ընկերության համահիմնադիրը (Մարտին Էբերհարդի հետ)[1][2][3][4][5][6][7]։ Զբաղեցրել է ընկերության ֆինանսական տնօրենի (CFO) և էլեկտրական նախագծման փոխնախագահի պաշտոնները[5][8][9][10]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1964 թվականի հունիսի 1-ին Կալիֆոռնիա նահանգի Սակրամենտո քաղաքում[9]։ Սովորել է Բերքլիի համալսարանում՝ 1985 թվականին ստանալով համակարգչային գիտությունների ոլորտի բակալավրի աստիճան[3]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանն ավարտելուց հետո Թարփենինգը մի քանի տարի աշխատել է Սաուդյան Արաբիայի «Textron» ընկերությունում[3][5][11]։ Այնուհետև զբաղվել է տարբեր ընկերությունների (այդ թվում՝ «Seagate Technology» և «Bechtel») համար ծրագրային ապահովման և միկրոծրագրերի մշակմամբ։ Ավելի ուշ դարձել է ցանցային տեխնոլոգիաներով զբաղվող «Packet Design» ընկերության վերամշակման հարցերով փոխնախագահը[9]։

1997 թվականին Թարփենինգն ու Էբերհարդը հիմնադրել են «NuvoMedia» ընկերությունը, որը 1998 թվականին ստեղծել է առաջին էլեկտրոնային գիրքը՝ «Rocket eBook»-ը[3]։ 2000 թվականին ընկերությունը 187 միլիոն դոլարով վաճառվել է «Gemstar-TV Guide International»-ին[3][8][9][11]։

2003 թվականին Թարփենինգն ու Էբերհարդը վերամիավորվել են՝ հիմնադրելով «Tesla Motors»-ը (այժմ՝ «Tesla Inc.»)։ Նրանք ֆինանսավորել են ընկերությունը մինչև 2004 թվականի սկիզբը, երբ Իլոն Մասկը 6․5 միլիոն դոլարով գլխավորեց ընկերության «Ա» սերիայի ֆինանսավորման ռաունդը՝ դառնալով տնօրենների խորհրդի նախագահը[7]։ Թարփենինգը շարունակել է աշխատել որպես ընկերության ֆինանսական տնօրեն և էլեկտրատեխնիկայի փոխնախագահ մինչև 2008 թվականը[5][10]։

«Տեսլայից» հեռանալուց հետո Թարփենինգը դարձել է տարբեր ընկերությունների խորհրդատու կամ խորհրդատվական խորհրդի անդամ։ Դրանց թվում են նրա ալմա մատերը («SkyDeck» նախագիծ՝ Բերքլիի համալսարան[3][12]) և «Spero Ventures» վենչուրային ընկերությունը[13]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «CNBC Interview with Tesla Founders Martin Eberhard and Marc Trapanning». CNBC.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  2. «Marc Tarpenning - Engineer, Entrepreneur and Investor». Marc Tarpenning (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-10-22-ին. Վերցված է 2020-10-19-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 «Co-Founder Marc Tarpenning '85 Shows Off Tesla's "Baby Pictures" | Innovators». innovators.berkeley.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «A Founder's Night: Hap Klopp & Marc Tarpenning - UC Berkeley Sutardja Center». UC Berkeley Sutardja Center (ամերիկյան անգլերեն). 2017-03-06. Արխիվացված է օրիգինալից 2018-09-19-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «The Making Of Tesla: Invention, Betrayal, And The Birth Of The Roadster». Business Insider (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-07-11-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Tesla Co-Founder Marc Tarpenning Tells Definitive Story Of Company's Beginnings | CleanTechnica». cleantechnica.com (ամերիկյան անգլերեն). 2017-06-23. Արխիվացված է օրիգինալից 2018-08-26-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. 7,0 7,1 Kumparak, Greg. «A brief history of Tesla». TechCrunch (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015-06-13-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  8. 8,0 8,1 «Tesla's original team, where are they now?». Electrek (ամերիկյան անգլերեն). 2015-05-16. Արխիվացված է օրիգինալից 2018-09-08-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Martin Eberhard and Marc Tarpenning | American entrepreneurs». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-02-18-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  10. 10,0 10,1 «Berkeley Innovators Series: Marc Tarpenning, Co-Founder of Tesla Motors». CITRIS Foundry (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-11-07-ին. Վերցված է 2017-11-15-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  11. 11,0 11,1 «Co-Founder of Tesla, Marc Tarpenning». Internet History Podcast (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-09-28-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  12. «SkyDeck | Advisors». skydeck.berkeley.edu (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-04-26-ին. Վերցված է 2017-11-13-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Kolodny, Lora (2019-10-03). «Tesla co-founder Marc Tarpenning joins Pierre Omidyar's Spero Ventures». CNBC (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-03-23-ին. Վերցված է 2020-03-23-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)