Չորս անկյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չորս անկյունները ԱՄՆ-ի քարտեզին

Չորս անկյուն (անգլ.՝ Four Corners), շրջան ԱՄՆ-ում, որ զբաղեցնում է Կոլորադոյի հարավ-արևմուտքը, Նյու Մեքսիկոյի հյուսիս-արևմուտքը, Արիզոնայի հյուսիս-արևելքը և Յուտայի հարավ-արևելքը: Անվանումը կապված է Չորս անկյունների հուշարձանի հետ, որ տեղադրված է չորս նահանգների սահմանին: Սա ԱՄՆ-ի նահանգների նման հատման միակ դեպքն է:

Հուշարձանից ոչ հեռու անցնում է U.S.Route 160 արագընթաց ճանապարհը, որից դեպի հուշարձան է տանում Նյու Մեքսիկո նահանգի տեղական փոքր ճանապարհը` NM 597, որն ունի 0.45 մղոն (720 մ) երկարություն: Հուշարձանից հյուսիս-արևելք` նրանից մեկ կիլոմետր հեռավորությամբ, հոսում է Սան Խուան գետը, որ Կոլորադոյի վտակն է:

Չորս անկյունների շրջանի բնակչության մեծ մասը հնդկացիական կիսաինքնավար ցեղերն են: Երկու ժողովուրդների` նավահո և յուտա, բնակավայրերի սահմաններն անցնում են Չորս անկյունների հուշարձանի կողքով: Շրջանի տնտեսական մայրաքաղաքը Նյու Մեքսիկոյի Ֆարմինգտոն քաղաքն է:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս անկյունների հուշարձանը 2010 թվականի վերանորոգումից հետո

ԱՄՆ-ն Չորս անկյունների նահանգները ձեռք է բերել Մեքսիկայից 1848 թվականի ամերիկա-մեքսիկական պատերազմի ավարտից հետո: 1863 թվականին Կոնգրեսի որոշմամբ Նյու Մեքսիկոյի արևմտյան տարածքից ձևավորվում է Արիզոնան: Սահմանը ընդունվում է Կոլորադոյի հարավարևմտյան անկյունից հարավ գնացող գիծը: Սա անսովոր որոշում էր Կոնգրեսի կողմից, քանի որ նոր տարածքների սահմանները միշտ որոշվում էին աշխարհագրական լայնությամբ կամ երկայնությամբ կամ էլ գետերով: Մեկ նահանգի սահմանը մյուսի անկյունից սկսելու տարբերակը ապահովում էր Կոնգրեսին չորս պետությունների հնարավոր ստեղծումից[1]: Այս տարածքն առաջին անգամ ԱՄՆ-ի կառավարությանն է դիմել 1868 թվականին Կոլորադոյի տարածքը պետություն հռչակելու խնդրով: Նավահոների ցեղային առաջին կառավարությունը ստեղծվել է 1923 թվականին[2]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորս անկյունները Կոլորադոյի սարավանդի մաս են հանդիսանում: Դա նրան դարձնում է սարավանդում ձևավորվող եղանակային համակարգի կենտրոնը, որտեղից տարածվում է Կոլորադոյի արևելք ու կենտրոնական նահանգներ[3]: Եղանակային այս համակարգում են ձևավորվում ձյունն ու անձրևը, որոնք տեղում են ԱՄՆ-ի կենտրոնական նահանգների վրա[4]: Չորս անկյունների շրջանի հատուկ պահպանվող տարածքներից են Չելի կիրճը, Մեսա Վերդե ազգային պարկը, Հուշարձանների հովիտը: Չորս անկյան լեռներից են Յուտայի Քնած լեռները, Աբաջոն ու Չուսկան:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hubbard, Bill, Jr. (2009). American Boundaries: the Nation, the States, the Rectangular Survey. University of Chicago Press. p. 164. ISBN 978-0-226-35591-7.
  2. "Welcome to the Navajo Nation". Navajo Nation. Retrieved 2016-12-06.
  3. Ward, Kathleen. "Rainmaker, Go North – Nebraska Needs Help, Too". Kansas State University Research and Extension. Archived from the original on September 12, 2006. Retrieved 2008-05-08.
  4. Arizona Road and Recreation Atlas (Map) (2004 ed.). 1:400,000. Benchmark Maps. 2004. § D3. ISBN 0-929591-84-4.