Ատլանտիկական Կանադա
Ատլանտիկական Կանադա (կամ Ատլանտիկական նահանգներ), անգլ.՝ Atlantic Canada, Կանադայի շրջան, որը բաղկացած է ատլանտյան ծովափին գտնվող չորս նահանգներից՝ Մերձծովյան նահանգներ (Նյու Բրանսուիկ, Նոր Շոտլանդիա, Էդուարդ արքայազնի կղզի) և Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգներ։ Ատլանտյան օվկիանոսին ափին գտնվող Քվեբեկ նահանգը չի մտնում Ատլանտիկական Կանադայի կազմի մեջ։
2016 թվականի դրությամբ Ատլանտյան նահանգների բնակչության ընդհանուր թիվը կազմում էր 2 300 000 մարդ[1]։
Պատմական ակնարկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս օգտագործվող Ատլանտիկական Կանադա տերմինը ստեղծել է Նյուֆաունդլենդի վարչապետ Ջոի Սմոլվուդը 1949 թվականին՝ Նյուֆաունդլենդ և Լաբրադոր նահանգների Կանադայի կազմի մեջ մտնելուց անմիջապես հետո։ Սմոլվուդը ավելորդ էր համարում սխալ կլիներ նոր նահանգն անվանել «Մերձծովյան տարածքի» մի մաս, քանի որ դրանց կազմի մեջ մտնում են երեք նահանգներ՝ Նյու Բրանսուիկ, Նոր Շոտլանդիա և Էդուարդ արքայազնի կղզի, որոնք ունեն իրենց սեփական պատմությունը և ինքնատիպ մշակութային առանձնահատկություններ։ Նյու Բրանսուիկ և Նոր Շոտլանդիա մտել են Կանադայի Կոնֆեդերացիայի կազմի մեջ 1867 թվականին։ Էդուարդ արքայազնի կղզին՝ 1873 թվականին։
Քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորև ներկայացված է Ատլանտիկական Կանադայի համայնքների (քաղաքների և շրջանների) ցանկը, որոնց բնակչությունը 2016 թվականի դրությամբ կազմում էր 2,300,000 մարդ[1]։
Քաղաք | Նահանգ | Բնակչություն[2] |
---|---|---|
Հալիֆաքս | Նոր Շոտլանդիա | 403 390 |
Սենտ Ջոնս | Նյուֆաունդլենդ և Լաբրադոր | 205 955 |
Մոնկտոն | Նյու Բրանսուիկ | 144 810 |
Սենտ Ջոն | Նյու Բրանսուիկ | 126 202 |
Սիդնի (Քեյփ Բրետոն մունիցիպալ տարածք) | Նոր Շոտլանդիա | 105 928 |
Ֆրեդերիկտոն | Նյու Բրանսուիկ | 101 760 |
Շարլոտթաուն | Էդուարդ արքայազնի կղզի | 69 325 |
Տրուրո | Նոր Շոտլանդիա | 45 753 |
Նյու Գլազգո | Նոր Շոտլանդիա | 34 487 |
Բաթերսթ | Նյու Բրանսուիկ | 31 110 |
Քորներ Բրուք | Նյուֆաունդլենդ և Լաբրադոր | 31 917 |
Քենթվիլ | Նոր Շոտլանդիա | 26 222 |
Միրամիշի | Նյու Բրանսուիկ | 27 523 |
Էդմունդսթոն | Նյու Բրանսուիկ | 23 524 |
Սամերսայդ | Էդուարդ արքայազնի կղզի | 16 587 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Population and dwelling counts, for Canada, provinces and territories, 2016 and 2011 censuses – 100% data». Statistics Canada. 2017 թ․ փետրվարի 8. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ «Population and dwelling counts, for Canada, provinces and territories, census metropolitan areas and census agglomerations, 2016 and 2011 censuses – 100% data». Statistics Canada. Վերցված է 2017 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Atlas of Canada — Atlantic Region Արխիվացված 2016-07-10 Wayback Machine
- Atlantic Canadian cities and Surrounding areas Արխիվացված 2006-12-07 Wayback Machine
- Atlantic Canada Portal/Portail du Canada Atlantique
- Atlantic Canada — A Profitable Place to do Business Արխիվացված 2009-02-09 Wayback Machine
- Historical Coins of Atlantic Canada
- East Coast Proud
- Spacing Atlantic — A Blog about urban planning and transportation issues in Atlantic Canada Արխիվացված 2018-10-16 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատլանտիկական Կանադա» հոդվածին։ |
|