Կալիֆոռնիայի ծոց
Արտաքին տեսք
Այս հոդվածը աշխարհագրական ծոցի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Կալիֆոռնիա (այլ կիրառումներ)։
| Կալիֆոռնիայի ծոց | |
|---|---|
| Տեսակ | ծովախորշ |
| Երկիր | |
| Վարչատարածք | territorial waters of Mexico? |
| Երկարություն | 1126 կմ |
| Մակերես | 160 000 կմ² |
| Մասն է | Հյուսիսային Խաղաղ օվկիանոս և Խաղաղ օվկիանոս |
| Լիճ հոսող գետ | Fuerte River?, Sonora River?, Յաքուի, Concepción River?, San Lorenzo River?, Sonoyta River? և Կոլորադո գետ |
| 28°N 112°W / 28°N 112°W | |
![]() | |
![]() | |
Կալիֆոռնիայի ծոց (նաև Կորտեսի ծով, Դարչնակարմիր ծով), Խաղաղ օվկիանոսի ծոց Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին։
Բաժանում է Կալիֆոռնիա թերակղզին Մեքսիկայից։ Ունի կիսափակ ծովի ռեժիմ։ Երկարությունը 1240 կմ է, լայնությունը՝ մինչև 220 կմ, մակերեսը՝ 160 հազար կմ², միջին խորությունը՝ 818 մ, առավելագույնը՝ 3292 մ։
Կալիֆոռնիայի ծոցի ափին է Գուայմաս նավահանգիստը (Մեքսիկա)։ Կալիֆոռնիայի ծոց են թափվում Կոլորադո, Ֆուերտե, Մայո, Սինալոա, Սոնորա և Յաքուի գետերը։
Կալիֆոռնիայի ծոցը ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ է, որը մշակութային կարևորություն ունի։
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կալիֆոռնիայի ծոց» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 176)։ |

