Վանկուվեր (կղզի)
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վանկուվեր (այլ կիրառումներ)
| Վանկուվեր | |
|---|---|
| Տեսակ | կղզի |
| Մայրցամաք | Հյուսիսային Ամերիկա |
| Երկիր | |
| Վարչատարածք | Բրիտանական Կոլումբիա |
| Երկարություն | 460 կմ |
| Լայնություն | 100 կմ |
| Ամենաբարձր կետ | Golden Hinde? |
| Մակերես | 32 134 կմ² |
| Ջրլիցի ափին | Խաղաղ օվկիանոս և Ջորջիայի նեղուց |
| Հայտնաբերում | 1774[1] |
| 49°38′00″N 125°42′00″W / 49.633333°N 125.7°W | |
![]() | |
![]() | |
Վանկուվեր (անգլ.՝ Vancouver), ամենամեծ կղզին Հյուսիսային Ամերիկայի արևմտյան ափին, մտնում է Կանադայի տարածքի մեջ (Բրիտանական Կոլումբիա նահանգ)։ Տարածությունը 32,2 հազար քառ. կմ է։ Մակերևույթը լեռնային է, բարձրությունը՝ մինչև 2200 մ։ Արևմտյան ափերը ֆիորդային են, արևելյանը՝ հարթավայրային։
Տիրապետում են ասեղնատերև անտառները։ Կա փայտամթերում, ածխի, երկաթի հանքանյութի արդյունահանում, ձկնորսություն։ Զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Զարգացած է տուրիզմը։ Խոշոր քաղաքն ու նավահանգիստը Վիկտորիան է (360 000 բնակիչ, 2011 թվական)։ Անվանումն ստացել է կղզին հետազոտող Զ․ Վանկուվերի պատվին(1792)։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ванкувер (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1892. — Т. Vа. — С. 492.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 278)։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վանկուվեր (կղզի)» հոդվածին։ |
| ||||||||||||||||

