Jump to content

Մոհավի (անապատ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհավի
Տեսականապատ և WWF ecoregion?
Երկիր ԱՄՆ[1]
ՎարչատարածքԿալիֆոռնիա, Յուտա, Արիզոնա և Նևադա
Ամենաբարձր կետCharleston Peak?
Ամենացածր կետBadwater Basin?
Մակերես124 000 կմ²
Ջրլիցի ափինMojave River? և Կոլորադո գետ
Քարտեզ
Քարտեզ

Մոհավի (իսպ.՝ Mojave հնդկական մոհավի ցեղի անունից), անապատ Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է հարավային Կալիֆոռնիայի, հարավ-արևմտյան Յուտայի, հարավային Նևադայի և Արիզոնայի հյուսիս-արևմուտքի մի զգալի մասը։

Անապատի տարածքը կազմում է ավելի քան 35000 կմ²։ Հյուսիս-արևելքում անապատը սահմանափակված է Թեհաչափի լեռներով, հարավում՝ Սան Գաբրիելի և Սան Բերնարդինոյի լեռնաշղթաներով։ Լեռների սահմանները նշվում են բավականին հստակ, քանի որ դրանք բաժանված են երկրաբանական երկու խոշոր խզվածքներով՝ Սան Անդրեաս և Գարլոկ։ Մեծ ավազանի անջրթող տարածքը ընկած է անապատի հյուսիսում, հարավում՝ ավելի շոգ Սոնորա անապատը։ Հյուսիսային և արևելյան սահմաններն այդքան էլ հստակ չեն, դրանք կարելի է նույնացնել յուկա (արմավաշուշան) (լատին․՝ Yucca brevifolia) կարճատերև ծառանման բույսի առկայությամբ։ Անապատում կարելի է գտնել 1750-2000 տարբեր բուսական տեսակներ։

Ամեն տարի անապատում միջին հաշվով թափվում են 150 մմ-ից պակաս տեղումներ, բայց լեռներում` 1000-ից 2000 մմ։ Անապատի տարածքում են գտնվում Մոհավե արգելոցը և «Ջոշուա Տրի» ազգային պարկը, ինչպես նաև Հյուսիսային Ամերիկայի ամենացածր և ամենաշոգ վայրը` ազգային պարկ Մահվան հովիտը, որտեղ հուլիս-օգոստոս ամիսներին ջերմաստիճանը սովորաբար բարձրանում է մինչև + 50 °C: Մոհավի անապատի, Մեծ ավազանի և Յուտա նահանգի Կոլորադոյի սարավանդի սահմանին է գտնվում Զայոն ազգային պարկը։ Չնայած չոր կլիմային, անապատը (մասնավորապես ՝ Անտիլոպի հովիտը հարավ-արևմուտքում) տարիներ շարունակ եղել է առվույտի մշակման կենտրոն, որը ոռոգվել է ստորգետնյա ջրերով և Կալիֆոռնիայի ակվեդուկի միջոցով։

Ամռանը Մոհավի անապատի հովտային շրջաններում ջերմաստիճանը կարող է 49 °C-ից բարձր լինել, իսկ ցածրադիր վայրերում՝ 54 °C- ից բարձր։ Ձմռանը ձյուն է գալիս անապատային լեռներում, ներառյալ Քլարքի լեռներում կամ Տելեսկոպ լեռան գագաթում (ծովի մակարդակից 3392 մ բարձրության վրա)։ Ձյան տեղումները երբեմն հանգեցնում են մայրուղիների փակմանը։ Ձմռան միջին ջերմաստիճանը մոտ 0 °C է։

Քամին կլիմայի վրա ազդող գործոններից մեկն է։ Եթե անապատի արևելքում գտնվող Լաս Վեգաս քաղաքում քամին համեմատաբար հազվադեպ է, ապա արևմուտքում քամին ամեն օր փչում է և դրա արագությունը հաճախ անցնում է 80 կմ/ժ։ Թեհաչափի լեռնանցքի տարածքում տեղադրվել են էլեկտրաէներգիա արտադրող հողմային տուրբիններ։

Ֆուրնաս Քրիկ, Մահվան հովիտ (բարձրություն −190 ft (−58 m))ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 88
(31)
97
(36)
102
(39)
113
(45)
122
(50)
128
(53)
134
(57)
127
(53)
123
(51)
113
(45)
98
(37)
88
(31)
134
(57)
Միջին բարձր °F (°C) 66.9
(19.4)
73.3
(22.9)
82.1
(27.8)
90.5
(32.5)
100.5
(38.1)
109.9
(43.3)
116.5
(46.9)
114.7
(45.9)
106.5
(41.4)
92.8
(33.8)
77.1
(25.1)
65.2
(18.4)
91.4
(33)
Միջին ցածր °F (°C) 40.0
(4.4)
46.3
(7.9)
54.8
(12.7)
62.1
(16.7)
72.7
(22.6)
81.2
(27.3)
88.0
(31.1)
85.7
(29.8)
75.6
(24.2)
61.5
(16.4)
48.1
(8.9)
38.3
(3.5)
62.9
(17.2)
Ռեկորդային ցածր °F (°C) 15
(−9)
26
(−3)
26
(−3)
39
(4)
46
(8)
54
(12)
67
(19)
65
(18)
55
(13)
37
(3)
30
(−1)
22
(−6)
15
(−9)
Տեղումներ դյույմ (մմ) 0.39
(9.9)
0.51
(13)
0.30
(7.6)
0.12
(3)
0.03
(0.8)
0.05
(1.3)
0.07
(1.8)
0.13
(3.3)
0.21
(5.3)
0.07
(1.8)
0.18
(4.6)
0.30
(7.6)
2.36
(59.9)
Միջին ամսական արևային ժամ 217 226 279 330 372 390 403 372 330 310 210 186 3625
Աղբյուր #1: NOAA 1981–2010 US Climate Normals[2]
Աղբյուր #2: weather2travel.com[3]
Սրչլայթ, Նևադա (բարձրություն 3,550 ft (1,080 m))ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 77
(25)
81
(27)
90
(32)
94
(34)
102
(39)
110
(43)
111
(44)
110
(43)
107
(42)
98
(37)
86
(30)
75
(24)
111
(44)
Միջին բարձր °F (°C) 53.7
(12.1)
58.4
(14.7)
65.0
(18.3)
73.1
(22.8)
82.5
(28.1)
92.7
(33.7)
97.6
(36.4)
95.4
(35.2)
89.0
(31.7)
77.0
(25)
63.6
(17.6)
54.4
(12.4)
75.2
(24)
Միջին ցածր °F (°C) 35.6
(2)
38.3
(3.5)
41.8
(5.4)
48.0
(8.9)
55.9
(13.3)
64.8
(18.2)
71.4
(21.9)
69.6
(20.9)
63.9
(17.7)
53.9
(12.2)
43.0
(6.1)
36.4
(2.4)
51.9
(11.1)
Ռեկորդային ցածր °F (°C) 7
(−14)
11
(−12)
20
(−7)
27
(−3)
30
(−1)
40
(4)
52
(11)
51
(11)
41
(5)
23
(−5)
15
(−9)
8
(−13)
7
(−14)
Տեղումներ դյույմ (մմ) 0.92
(23.4)
0.96
(24.4)
0.77
(19.6)
0.40
(10.2)
0.20
(5.1)
0.11
(2.8)
0.91
(23.1)
1.08
(27.4)
0.61
(15.5)
0.52
(13.2)
0.43
(10.9)
0.79
(20.1)
7.70
(195.6)
աղբյուր: The Western Regional Climate Center[4]
Չառլսթոն լեռ, Նևադա (բարձրություն 7,420 ft (2,260 m))ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 70
(21)
69
(21)
73
(23)
79
(26)
86
(30)
93
(34)
98
(37)
93
(34)
90
(32)
83
(28)
79
(26)
69
(21)
98
(37)
Միջին բարձր °F (°C) 44.0
(6.7)
43.4
(6.3)
48.8
(9.3)
54.8
(12.7)
64.4
(18)
74.1
(23.4)
79.4
(26.3)
78.2
(25.7)
71.7
(22.1)
61.4
(16.3)
51.6
(10.9)
44.3
(6.8)
59.7
(15.4)
Միջին ցածր °F (°C) 19.2
(−7.1)
19.8
(−6.8)
23.5
(−4.7)
28.2
(−2.1)
36.4
(2.4)
44.1
(6.7)
52.0
(11.1)
50.6
(10.3)
43.5
(6.4)
34.5
(1.4)
26.0
(−3.3)
19.4
(−7)
33.1
(0.6)
Ռեկորդային ցածր °F (°C) −11
(−24)
−15
(−26)
1
(−17)
7
(−14)
16
(−9)
17
(−8)
31
(−1)
30
(−1)
17
(−8)
9
(−13)
1
(−17)
−18
(−28)
−18
(−28)
Տեղումներ դյույմ (մմ) 2.83
(71.9)
3.51
(89.2)
1.92
(48.8)
1.23
(31.2)
0.70
(17.8)
0.29
(7.4)
2.13
(54.1)
1.89
(48)
1.69
(42.9)
1.96
(49.8)
1.31
(33.3)
3.61
(91.7)
23.09
(586.5)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 18.2
(46.2)
29.3
(74.4)
13.2
(33.5)
8.3
(21.1)
1.0
(2.5)
0.2
(0.5)
0
(0)
0
(0)
0
(0)
1.6
(4.1)
5.2
(13.2)
20.0
(50.8)
97.1
(246.6)
աղբյուր: The Western Regional Climate Center[5]

Քաղաքներ և մարզեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոհավի անապատի արևելյան մասը

Անապատում կան մի շարք ամայի «քաղաք-ուրվականներ»։ Այս բնակավայրերից մի քանի խոշորագույններից կարելի է նշել Կալիֆոռնիայում գտնվող այսպես կոչված Կալիկոն, որի բնակիչները նախկինում աշխատում էին արծաթի հանքերում, ինչպես նաև Կելսո (անգլ.՝ Kelso) քաղաքը և երկաթուղային դեպոն։ Որոշ այլ քաղաքներ դատարկվել են, երբ այդտեղի ճանապարհների փոխարեն կառուցվել են ավելի ժամանակակից մայրուղիներ։

Մոհավիի ամենահայտնի և եզակի տեսարժան վայրերից է աշխարհի ամենաբարձր ջերմաչափը (ավելի քան 40 մ), որը գտնվում է Կալիֆոռնիայի Բեյքեր քաղաքի շրջանում` I-15 ավտոմայրուղում մոտ։ Մեկ այլ հայտնի հանգստի գոտի է Կելսոյի դյուները։

Մոհավի գետը, որը հոսում է անապատի տարածքով, հանդիսանում է տարածաշրջանի ջրի կարևոր աղբյուր։

Անապատի տարածքում տեղակայված են խոշոր քաղաքներ՝ Լաս Վեգասը և Պալմդեյլը, ինչպես նաև մի շարք ավելի փոքր բնակավայրեր։

Որևէ մարզի տարածքի մեջ չմտնող Մոհավի քաղաքից ոչ հեռու գտնվում է Մոհավիի միջազգային օդատիեզերական կայանը (ИАТА կոդը՝ MHV, ԻԿԱՕ կոդը՝ KMHV), որը ԱՄՆ կառավարության կողմից արտոնագրված է բազմակի օգտագործման տիեզերանավերի հորիզոնական արձակման համար։

Անապատի չոր օդը կանխում է կորոզիան, ինչը նպաստում է ռազմական և քաղաքացիական ինքնաթիռների պահեստավորմանը․ անապատում է գտնվում աշխարհի ամենամեծ ինքնաթիռների «գերեզմանոցներից» մեկը[6]։

Անապատում կան մի քանի զբոսայգիներ, ինչպիսիք են Ռեդ-Ռոկ-Կանյոնը։ Անապատի տեսարժան վայրերից մեկը հեռախոսային կրպակն է, որի մասին ամերիկյան լրատվամիջոցները բազմիցս հիշատակվում էին նրա հայտնիության գագաթնակետին՝ 1999 թվականին։

Բուսական և կենդանական աշխարհ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միագույն բրգաձև սոճի (Abies concolor)
  • Adenophyllum cooperi
  • Արգոնեմա վահանաձև (Argemone corymbosa)
  • Գազ (բույս) (Astragalus newberryi)
  • Դաշտային կամիսիոնա (Camissonia campestris)
  • Փքված կոալանտուս (Caulanthus inflatus)
  • Dalea searlsiae
  • Ոջլադեղ (Delphinium parishii)
  • Eremalche rotundifolia
  • Նրբատերև (Erigeron concinnus)
  • Эриофиллум шерстистый (Eriophyllum lanosum)
  • Ֆերոկակտուս (Ferocactus)
  • Ипомопсис аризонский (Ipomopsis arizonica)
  • Можжевельник жёсткосемянный (Juniperus osteosperma)
  • Ларрея трёхзубчатая (Larrea tridentate)
  • Линантус свисающий (Linanthus demissus)
  • Եղջերառվույտ (Lotus rigidus)
  • Լուպին (Lupinus arizonicus)
  • Լուպին մանրատերև (Lupinus microcarpus)
  • Губастик (Mimulus rupicola)
  • Monoptilon bellioides
  • Տատասկաթզենի (Opuntia basilaris)
  • Цилиндропунция Бигелоу (Cylindropuntia bigelovii)
  • Տատասկաթզենի (Cylindropuntia fulgida)
  • Фацелия калужницелистная (Phacelia calthifolia)
  • Фацелия мелкогородчатая (Phacelia crenulata)
  • Сосна однолистная (Pinus monophylla)
  • Եղեսպակ (Salvia mohavensis)
  • Сенна Кауса (Senna covesii)
  • Ժոժոբա (Simmondsia chinensis)
  • Вашингтония нитеносная (Washingtonia filifera)
  • Արմավաշուշան (Yucca baccata)
  • Юкка коротколистная (Yucca brevifolia)
  • Արմավաշուշան (Yucca schidigera)
  • Syntrichia caninervis;
  • Tortula inermis;
  • Бриум серебристый (Bryum argenteum)[7]
Common chuckwalla

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мохаве // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Мохаве
  • «Mojave desert». www.worldwildlife.org. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) — WWF Terrestrial Ecoregions
  • «Mojave National Preserve». www.nps.gov. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) — National Park Service
  • Rose Houk Mojave Desert. — 2001. — 48 с.
  • «Google, Chevron и Goldman Sachs строят крупную солнечную электростанцию». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 27-ին. 26.05.2008

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. NOAA. «1981–2010 US Climate Normals». NOAA. Վերցված է 2011 թ․ հուլիսի 25-ին.
  3. Weather2travel.com. «Weather2travel Death Valley Climate». Վերցված է 2011 թ․ հունիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «Seasonal Temperature and Precipitation Information». Western Regional Climate Center. Վերցված է 2013 թ․ մարտի 24-ին.
  5. «Seasonal Temperature and Precipitation Information». Western Regional Climate Center. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.
  6. Stephen Dowling (2014 թ․ սեպտեմբերի 18). «The secrets of the desert aircraft 'boneyards'» (անգլերեն). BBC. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 22-ին.
  7. Мох спрятался от климата пустыни Мохаве под полупрозрачными кусками кварца
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոհավի (անապատ)» հոդվածին։