Կենայ (անգլ․ Kenai Peninsula)[1], թերակղզիԱՄՆ-ում Ալյասկայի հարավային ծովափին։ Անունն առաջացել է Կուկի ծովածոցի ռուսական Կենայական ծովածոցի անվանումից։ Թերակղզին ունի 240 կմ երկարություն, արևմուտքում ողողվում է Կուկի ծովածոցով, արևելքում՝ Վիլհելմ Արքայազնի նեղուցով։ Նեղուցի տերիտորիայի մեծ մասը մտնում է Կենայ բորոյի (մարզի) մեջ։ Առաջին անգամ թերակղզին նկարագրվել է ռուս հետազոտող Գերասիմ Ազմայլովի կողմից 1789 թվականին։
Թերակղզու ամբողջ տարածքով՝ հյուսիսից հարավ, անցնում է Կենայ լեռնաշղթան, որը ծածկված է սառցադաշտերով։ Թերակղզու զգալի մասը գրավում է բնապաշտպանական տարածքները, այդ թվում Կենայի արգելոցը, Կենայ-Ֆյորդսի ազգային պարկը, Չուգաչ ազգային անտառը։
Թերակղզում են գտնվում մի քանի բնակավայրեր, որոնցից ամենամեծը Կենայն է։
Թերակղզում կան նաֆտի, գազի և ածուխի հանքավայրեր, ինչպես նաև զարգացած են այլ արդյունաբերության ճյուղեր։ Կատարվում են կոմերցիոն ձկնորսություն։ Եկամուտի կարևոր աղբյուր թերակղզու բնակիչների համար հանդիսանում է զբոսաշրջությունը։