Կորդիլերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորդիլերներ
Cuernos del Paine from Lake Pehoé.jpg
Տեսակլեռնահամակարգ
ԵրկիրFlag of Canada (Pantone).svg Կանադա, Flag of the United States.svg ԱՄՆ, Flag of Venezuela.svg Վենեսուելա, Flag of Colombia.svg Կոլումբիա, Flag of Ecuador.svg Էկվադոր, Flag of Peru (state).svg Պերու, Bandera de Bolivia (Estado).svg Բոլիվիա, Flag of Chile.svg Չիլի, Flag of Mexico.svg Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, Flag of Guatemala.svg Գվատեմալա, Flag of Honduras.svg Հոնդուրաս, Flag of El Salvador.svg Սալվադոր, Flag of Nicaragua.svg Նիկարագուա, Flag of Costa Rica.svg Կոստա Ռիկա և Flag of Panama.svg Պանամա
Աշխարհագրական
տեղադրություն
Հյուսիսային Ամերիկա և Հարավային Ամերիկա
Մասն էԽաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակ
Բարձրությունը ծովի մակարդակից6962 մետր
Բարձրագույն գագաթԱկոնկագուա
Նյութնստվածքային ապար, Մագմատիկ ապարներ, Հրաբխային ապար և փոխակերպված ապար

Կորդիլիերներ[1] կամ Կորդիլիերյան լեռներ[1] (իսպ.՝ Cordilleras, անգլ.՝ American Cordillera), աշխարհի ամենաերկար լեռնաշղթան, որը ձգվում է Հյուսիսային Ամերիկայի և Հարավային Ամերիկայի արևմտյան շրջաններով[2]։ Լեռները հարուստ են օգտակար հանածոներով։ Շատ են ոսկու, արծաթի, պղնձի, ցինկի, կապարի, երկաթի պաշարները։ Միջլեռնային ճկվածքներում կան քարածխի, նավթի, գազի պաշարներ։

Կորդիլիերները բաժանվում են երկու հատվածի - Հյուսիսային Ամերիկայի Կորդիլերներ և Հարավային Ամերիկայի Կորդիլերներ, կամ Անդեր։ Երկարությունն ավելի քան 18 հզ է։ Հյուսիսում ծովափին զուգահեռ, աղեղնաձև ձգվում են Ալյասկայի լեռները։ Այստեղ է գտնվում Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթը՝ Մակ- Քինլի լեռը (6194 մ)։ Ալյասկայի լեռներից հարավ ձգվում է Առափնյա լեռնաշղթան, որից արևելք նրան զուգահեռ տարածվում են Ժայռոտ լեռները։ Կորդիլիերաների ամենալայն հատվածը գտնվում է ԱՄՆ-ի արևմուտքում։ Խաղաղ օվկիանոսի ափով ձգվում են ցածր լեռներ, որոնք արևելքում իջնում են Կալիֆոռնիական հովիտ։ Վերջինս արևելքից եզրավորվում է Սիեռա Նևադա («Ձյունապատ լեռներ») լեռներով։ Այստեղ շատ են փշատերև անտառները։ 1500 մետր բարձրությունների սահմաններում պահպանվել են սեքվոյայի անտառապուրակները։ Էնդեմիկ ծառատեսակ է, անվանում են նաև մամոնտի ծառ, բարձրությունը մինչև 150 մետր, բնի տրամագիծը հասնում է 10-15 մետրի։ Սեքվոյաներն ապրում են 3000-4000 տարի։ Նրա բնափայտը բարձր է գնահատվում, այն չի փտում։ Նույնիսկ կրակը չի կարող ոչնչացնել հսկային։ Այդ հազվագյուտ ծառի պահպանության համար Սիեռա-Նևադայի լեռներում ստեղծվել են Յոսեմիտյան և Սեքվոյա արգելոցները[3]։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը բառացի նշանակում է «լեռնաշղթաներ». առաջացել է լատիներեն corda ― «լար» բառից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 51։ ISBN 99941-56-03-9 
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս» 
  3. Մ. Իսկանդարյան, Մայրցամաքների և օվկիանոսների աշխարհագրություն, Երևան, 1996 թ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 644 CC BY-SA icon 80x15.png