Հուշարձանների հովիտ
Հուշարձանների հովիտ | |
---|---|
անգլ.՝ Monument Valley | |
![]() | |
Տեղադրություն | ![]() |
Հուշարձանների հովիտ (անգլ.՝ Monument Valley), երկրաբանական ինքնատիպ գոյացություն, որ գտնվում է ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի հյուսիս-արևելքում և Յուտա նահանգի հարավ-արևելքում` նավահո հնդկացիական ցեղի ռեզերվացիայում: ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշերից մեկն է:
Հուշարձանների հովիտը ԶԼՄ-ներով լայնորեն ներկայացվել է 1930-ական թվականներին: Ջոն Ֆորդը տեղանքն օգտագործել է իր ամենանշանավոր ֆիլմերում: Ինչպես կինոքննադատ Քիթ Ֆիպսն է ասել «հովտի 5 քառակուսի մղոնները (13 կմ²) տասնամյակներ շարունակ կանխորոշեցին հանդիսատեսի պատկերացումները Վայրի արևմուտքի մասին»[1]:
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանների հովիտը բարձրադիր հարթավայր է, Կոլորադոյի բարձրավանդակի մաս է կազմում[2]: Հովտի բարձրությունը ծովի մակարդակից 1500-1800 մ է: Հարթավայրի վերին շերտը, որ բաղկացած է նստվածքային փափուկ տեսակներից, ամբողջովին քայքայվել է, սակայն հարթ, անապատային մակերեսին պահպանվել են ժայռերի մնացորդները, որոնք բաղկացած են քամահարման նկատմամբ ավելի դիմացկուն ավազաքարից: Հովտի վառ կարմիր գույնը երկաթի օքսիդից է, իսկ ապարների առավել մուգ կապտագորշավուն տեսակները` մանգանի օքիդից:
Առավել աչքի ընկնող որոշ ժայռեր անուններ են ստացել` Երեք քույրեր, Արևելյան Վարեժկա, Արևմտյան Վարեժկա և այլն:
1945-1967 թվականներին հովտի հարավային մասում շահագործվել են ուրանի հանքեր:
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանների հովիտը անապատային կլիմա ունի` ցուրտ ձմեռներով և շոգ ամառներով: Չնայած այն հանգամանքին, որ հովտում միջին հաշվով 32 °C ջերմաստիճանը գերազանցող 54 օր է լինում, ամռանը առավելագույն ջերմաստիճանը կարող է գերազանցել 38 °C-ը: Ամառային գիշերները հաճելի զովաբեր են. մայրամուտից հետո ջերմաստիճանը արագ անկում է ապրում: Ձմեռները ցուրտ են, բայց օրական առավելագույն ջերմաստիճանը սովորաբար −18 °C-ից բարձր է լինում: Ձմռանը երբեմն ձյան տեղումներ են լինում, սակայն որպես կանոն այն 1-2 օրվա ընթացքում հալվում է:
Հուշարձանների հովիտ, Արիզոնայի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °F (°C) | 60 (16) |
69 (21) |
77 (25) |
90 (32) |
99 (37) |
101 (38) |
107 (42) |
100 (38) |
97 (36) |
86 (30) |
73 (23) |
62 (17) |
107 (42) |
Միջին բարձր °F (°C) | 40.6 (4.8) |
47.3 (8.5) |
58.2 (14.6) |
67.3 (19.6) |
77.6 (25.3) |
88.1 (31.2) |
92 (33.3) |
88.8 (31.6) |
80.6 (27) |
67.9 (19.9) |
51.5 (10.8) |
40.9 (4.9) |
66.7 (19.3) |
Միջին ցածր °F (°C) | 24.3 (−4.3) |
28.2 (−2.1) |
35.5 (1.9) |
42.4 (5.8) |
52.3 (11.3) |
63.1 (17.3) |
67.0 (19.4) |
63.9 (17.7) |
57.3 (14.1) |
45.1 (7.3) |
32.9 (0.5) |
24.6 (−4.1) |
44.7 (7.1) |
Ռեկորդային ցածր °F (°C) | −8 (−22) |
−4 (−20) |
9 (−13) |
15 (−9) |
20 (−7) |
31 (−1) |
49 (9) |
38 (3) |
33 (1) |
22 (−6) |
6 (−14) |
−9 (−23) |
−9 (−23) |
Տեղումներ դյույմ (մմ) | 0.26 (6.6) |
0.19 (4.8) |
0.19 (4.8) |
0.24 (6.1) |
0.30 (7.6) |
0.10 (2.5) |
0.54 (13.7) |
0.79 (20.1) |
0.73 (18.5) |
0.68 (17.3) |
0.32 (8.1) |
0.19 (4.8) |
4.54 (115.3) |
աղբյուր: The Western Regional Climate Center[3] |
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հովտի տարածքում գործում է Հուշարձանների հովիտ պարկը, որ պատկանել է նավահո ցեղին:
Հովիտը ԱՄՆ-ի` առավել ճանաչում ունեցող տեսարժան վայրերից է: Այստեղ են նկարահանվել շատ կինոնկարների տեսարաններ, երաժշտական ու գովազդային տեսահոլովակներ` նվիրված կովբոյական թեմային:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ "The Easy Rider Road Trip". slate.com, Nov. 17, 2009. Retrieved December 16, 2012.
- ↑ Scheffel, Richard L.; Wernet, Susan J., eds. (1980). Natural Wonders of the World. United States of America: Reader's Digest Association, Inc. p. 255. ISBN 0-89577-087-3.
- ↑ «Seasonal Temperature and Precipitation Information»։ Western Regional Climate Center։ Վերցված է March 24, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հուշարձանների հովիտ կատեգորիայում։ |
|