Տեկիլա (Խալիսկո)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տեկիլա | |||
իսպ.՝ Tequila[1] | |||
| |||
Երկիր | Մեքսիկա | ||
Համայնք | Tequila? և Խալիսկո[2] | ||
Հիմնադրված է | ապրիլի 15, 1530[3] թ. | ||
Մակերես | 8 կմ² | ||
ԲԾՄ | 1201 մետր | ||
Բնակչություն | ▲31 115 մարդ (2020)[4] | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
Հեռախոսային կոդ | 374 | ||
Փոստային դասիչ | 46400−46404[5] | ||
Ավտոմոբիլային կոդ | 14 | ||
Պաշտոնական կայք | tequilajalisco.gob.mx(իսպ.) | ||
| |||
Սանտյագո դե Տեկիլա (իսպ.՝ Santiago de Tequila. Իսպաներեն: [teˈkila] ( ), ացտ.՝ Tequillan, Tecuila "տուրք մատուցելու վայր"), քաղաք և համայնք Մեքսիկայի Խալիսկո նահանգում, մերձակա խոշոր բնակավայրից՝ նահանգի մայրաքաղաք Գվադալախարայից մոտավորապես 60 կիլոմետր հեռավորության վրա[6]։ Քաղաքը հայտնի է հատկապես նրանով, որ այստեղ է ծնունդ առել իր անունը կրող, հանրահայտ տեկիլա խմիչքը, որը պատրաստվում է այս կողմերում տարածված կապույտ ագավա բույսից։ Այդ բույսի միջուկը շաքար է պարունակում, ինչի մասին հնուց իմացել են տեղաբնիկ հնդկացիները և դրանից ստացել ֆերմենտացված ըմպելիք։ Իսպանացի գաղութաբնակները տեղաբնիկների օրինակով ստացել են այդ ըմպելիքը, թորել և պատրաստել ներկայիս հանրահայտ խմիչքը, որի տարածվածությունն ու պատմությունը պատճառ են դարձել, որ նրա բնօրրան Տեկիլա քաղաքն ու շրջակա տարածքն ընդգրկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[7]։ Մեքսիկայի դաշնային կառավարությունը 2003 թվականին Տեկիլային շնորհել է "Pueblo Mágico" (Կախարդիչ քաղաք) պատվանունը[8]։
1983 թվականի դեկտեմբերի 31-ին հաստատվել է քաղաքի զինանշանը, որը կրում է ALMA LAETA NOBILIS լատիներեն դարձվածքը (նշանակում է «զվարթ ու ազնիվ ոգի»), քաղաքի գլխավոր եկեղեցու աշտարակի, տեկիլա թորող գործարանի ծխնելույզների, կապույտ ագավա բույսի և Տեկիլա սարի պատկերները[9]։
Ամեն տարի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 13-ը քաղաքում անց է կացվում տեկիլայի ազգային տոնախմբություն, որին մասնակցում են հարևան տարածաշրջաններից ու արտասահմանյան երկրներից ժամանած հազարավոր զբոսաշրջիկներ[10]։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեկիլային բնորոշ է արևադարձային սավաննաների կլիման։ Օդի ջերմաստիճանի կտրուկ փոփոխություններ, որպես կանոն, չեն լինում. տարեկան միջին ջերմաստիճանը 22,5 C է։ Չոր տարեշրջանն ընդգրկում է ձմեռն ու գարունը, անձրևայինը՝ ամառն ու աշունը։
Տեկիլա, Խալիսկոի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 34.0 (93.2) |
37.0 (98.6) |
40.0 (104) |
40.0 (104) |
41.0 (105.8) |
45.0 (113) |
36.5 (97.7) |
37.5 (99.5) |
35.0 (95) |
36.0 (96.8) |
34.0 (93.2) |
34.0 (93.2) |
45.0 (113) |
Միջին բարձր °C (°F) | 26.9 (80.4) |
28.8 (83.8) |
31.6 (88.9) |
33.7 (92.7) |
35.0 (95) |
33.9 (93) |
30.5 (86.9) |
30.2 (86.4) |
29.9 (85.8) |
29.8 (85.6) |
28.8 (83.8) |
27.2 (81) |
30.5 (86.9) |
Միջին օրական °C (°F) | 18.4 (65.1) |
19.7 (67.5) |
21.8 (71.2) |
23.9 (75) |
25.8 (78.4) |
26.0 (78.8) |
24.1 (75.4) |
23.9 (75) |
23.8 (74.8) |
22.8 (73) |
20.8 (69.4) |
18.8 (65.8) |
22.5 (72.5) |
Միջին ցածր °C (°F) | 9.9 (49.8) |
10.5 (50.9) |
12.0 (53.6) |
14.2 (57.6) |
16.7 (62.1) |
18.2 (64.8) |
17.7 (63.9) |
17.5 (63.5) |
17.7 (63.9) |
15.9 (60.6) |
12.7 (54.9) |
10.4 (50.7) |
14.5 (58.1) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 1.0 (33.8) |
3.0 (37.4) |
4.0 (39.2) |
9.0 (48.2) |
9.0 (48.2) |
9.0 (48.2) |
12.0 (53.6) |
11.0 (51.8) |
11.0 (51.8) |
7.0 (44.6) |
6.0 (42.8) |
−1.0 (30.2) |
1.0 (33.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 18.9 (0.744) |
9.1 (0.358) |
3.3 (0.13) |
6.6 (0.26) |
26.1 (1.028) |
160.7 (6.327) |
260.6 (10.26) |
227.4 (8.953) |
161.2 (6.346) |
52.0 (2.047) |
9.3 (0.366) |
9.5 (0.374) |
944.7 (37.193) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) | 1.7 | 0.9 | 0.4 | 0.8 | 1.7 | 10.3 | 17.3 | 16.3 | 12.2 | 4.0 | 1.1 | 1.1 | 67.8 |
աղբյուր: Servicio Meteorologico Nacional[11] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Քաղաքի փողոցներից մեկը
-
Սուրբ Հակոբ առաքյալ եկեղեցին
-
Կապույտ ագավայի դաշտեր քաղաքի մերձակայքում
-
Տեկիլայի տակառներ այդ խմիչքի թանգարանում
-
Տեկիլա խմիչքի թորման արտադրամաս
-
Տեկիլա խմիչքի թորման արտադրամասում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ http://www.inafed.gob.mx/work/enciclopedia/EMM14jalisco/municipios/14094a.html
- ↑ Censo de Población y Vivienda 2020 — Instituto Nacional de Estadística y Geografía.
- ↑ https://micodigopostal.org/jalisco/tequila/
- ↑ «Volcán Tequila» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Giant panda sanctuaries and Tequila-producing area of Mexico among the eight new sites added to World Heritage List» (իսպաներեն). 2006 թ․ հուլիսի 12. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Gobierno Municipal de Tequila 2006–2009» (իսպաներեն). Tequila, Jalisco: Municipality of Tequila. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Enciclopedia de los Municipios de Mexico – Jalisco: Tequila» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Дар голубой агавы | Публикации | Вокруг Света». www.vokrugsveta.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «NORMALES CLIMATOLÓGICAS 1951–2010» (իսպաներեն). National Meteorological Service of Mexico. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- (Իսպաներեն)−Tequilajalisco.gob.mx: Tequila քաղաքի վարչակազմի պաշտոնական կայքէջը
- Տեկիլայի մասին(իսպ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տեկիլա (Խալիսկո)» հոդվածին։ |
|