Կոկտեյլային երեկույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
15-09-26-RalfR-WLC-0084.jpg

Կոկտեյլային երեկույթ, ինչպես նաև կոկտեյլ-երեկո (անգլ.՝ Cocktail party), հյուրերի ընդունելություն տանը կամ հանրային վայրերում (ռեստորան, պատկերասրահ և այլն), որի ժամանակ մատուցում են կոկտեյլներ, գինի և ալկոհոլային խմիչքներ, որոնք ուղեկցվում են նախուտեստներով: Լինելով ամերիկյան հայտնագործություն, կոկտեյլային երեկույթները ժամանակի ընթացքում, տարածվել են ողջ աշխարհում:

Սովորաբար կոկտեյլ հավաքույթի ժամանակ հյուրերը չեն նստում, այլ կանգնում են ձեռքերում գավաթներ, ինչպես ֆուրշետի ընթացքում, ծանոթանում են միմյանց հետ, աննկատ երաժշտությա ներքո:

Կոկտեյլային երեկույթների ժամանակ գարեջուր չեն մատուցում, հիմնական խմիչքները հանդիսանում են սառույցով կամ առանց սառույցի կոկտեյլները: Բացի այդ լրացուցիչ մատուցում են գինի, շամպայն և գազավորված հանքային ջրեր:

Cheese (1105942243).jpg

Նախուտեստները մատուցվում են սկուտեղների վրա կամ սեղաններին: Կոկտեյլային երեկույթների ժամանակ նախուտեստների հիմնական նպատակը հետևյալն է `«ուրախացնել ճաշակը, հագեցնել քաղցը մինչև ճաշը»: Նախուտեստները կարող են լինել տաք և սառը, դասական սառը նախուտեստներից են՝ խաշած խեցգետինը սոուսով, ապխտած սաղմոնը, սև խավիարը[1]:

Կոկտեյլային հավաքույթները հորինվել են 1920-ական թվականների ԱՄՆ-ում սառը իրավունքի օրերի ընթացքում: 1933 թվականին այս հավաքույթների համբավը ավելի մեծացավ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոկտեյլ հավաքույթները լավ միջոց էին հյուրընկալելու հյուրերին տանը, բայց 1960-ականներին նրանց ժողովրդականությունը նվազեց: 1980-ականների կեսերից կոկտեյլ երեկոները ակտիվորեն օգտագործվում են տարբեր առևտրային ձեռնարկներ, գեղարվեստի պատկերասրահների բացման և այլն հավաքույթների համար[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brenner, 2003, էջ 425
  2. Brenner, 2003, էջ 424

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brenner L. Cocktail party // Encyclopedia of food and culture / Solomon H. Katz. — Charles Scribner’s Sons, 2003. — Т. 1. — С. 424-425. — ISBN 0-684-80565-0.
  • Brenner L. The Art of the Cocktail Party. — New York : Plume, 1994.
  • Grimes W. Straight Up or on the Rocks: A Cultural History of American Drink. — New York : Simon & Schuster, 1993.