Jump to content

Արգանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանակ
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակսննդամթերք, մոտ հեղուկ և minestra?
 Broths Վիքիպահեստում
Բեշբարմակի համար նախատեսված շորպո կամ շորպա անվանմամբ մսային արգանակ:

Արգանակ (ֆր.՝ bouillon բառից, bouillir բայից — «եռում»[1]), մսի, ձկան կամ բանջարեղենի հեղուկ եփաթուրմ։ Պարունակում է ոչ մեծ քանակությամբ սպիտակուցներ, այդ իսկ պատճառով ունի ավելի շատ համային և գրգռիչ, քան սննդարար նշանակություն, ինչպես նաև լավ է յուրացվում տկար օրգանիզմի կողմից։

Գոյություն ունի 3 «գույնի» արգանակ՝ սպիտակ, դեղին և կարմիր։ Սպիտակ արգանակը պատրաստվում է չտապակած մսից և տապակած արմտիքից. սրանք ապուրների համար մսային և ոսկրային հիմնական արգանակներն են։ Կարմիր արգանակի մեջ տապակվում են և՛ միսը, և՛ արմտիքը։ Այն միայն մսային է լինում, մատուցվում է առանձին կամ շատ փոքր քանակությամբ հավելման հետ (օրինակ՝ խինկալիով կամ կնելով արգանակ

Հավի մսի արգանակով պատրաստված ապուր

Թարմ արգանակը հաճախ որպես սնունդ են օգտագործում հիվադությունների ժամանակ, երբ խորհուրդ է տրվում հեղուկ սնունդ, օրինակ՝ թունավորումների և մարսողական համակարգի խանգարումների դեպքում

Արգանակը մատուցում են ինչպես որպես առանձին ուտեստ, այնպես էլ խավարտի հետ միասին։ Հաճախ արգանակի մեջ ավելացնում են այլ մթերք՝ ձավարեղեն, հաց, ձու և այլն։ Բացի վերոգրյալից՝ արգանակը հաժախ ծառայում է որպես տարատեսակ սոուսների հավելում։

Վաճառքի մեջ տարածված են «արգանակային խորանարդները», որոնք արագ պատրաստման բաղադրատարրեր են։

Որպես ուտեստ՝ արգանակը տարածված է շատ երկրներում։

Ձկնային արգանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուխան արմտիքով և համեմունքներով պատրաստված ձկնային արգանակ է։

Բանջարեղենային արգանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգանակ են անվանում նաև բանջարեղենային արտադրանքը։ Առավել հաճախ օգտագործվում է ստեպղինի, սոխի և նեխուրի հիման վրա պատրաստված արգանակը։

Ճապոնական խոհանոցում լայն կիրառում ունի կոմբու ջրիմուռից պատրաստված արգանակը։ Այդ արգանակով են եփում սուշիի և միսոսիրուի համար նախատեսված բրինձը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Бульон Արխիվացված 2014-09-11 Wayback Machine — Этимологический словарь русского языка. — М.: Прогресс М. Р. Фасмер 1964—1973

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Бульон, отвар мяса». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Бульон — Краткая энциклопедия домашнего хозяйства/ред. И. М. Скворцов и др. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия» — 195