Խինկալի
Խինկալիի բաղադրիչները | |
Վրացական խոհանոց | |
Ծագում | |
Ենթատեսակ | դամփլինգ |
Առաջացման երկիր | Վրաստան |
Բաղադրամասեր | |
Հիմնական | խմոր, համեմված միս |
Հնարավոր | սունկ, պանիր, կարտոֆիլ, համեմունքներ |
Khinkali Վիքիպահեստում |
Խինկալի (վրաց.՝ ხინკალი), վրացական խոհանոցի ազգային ուտեստ[1][2], որն առաջացել է Վրաստանի Փեշավի, Մթիուլեթի և Խևսուրեթի լեռնային մարզերում[3], այնուհետև ճաշատեսակը տարածվել է Կովկասի մյուս շրջաններում[4]։
Վրացական խինկալին բաղադրությամբ և պատրաստման եղանակով էապես տարբերվում է Դաղստանի խինկալիից, որն իրենից ներկայացնում է բոլորովին այլ ուտեստ։
Ուտեստի բաղադրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Խինկալին (ինչպես և թաթար բորակին) պատրաստվում է խմորից (ալյուր, աղ, ջուր)՝ ձվով կամ առանց ձվի օգտագործման։ Խինկալու խճողակը (լցոնը) ծեծած կամ աղացած և համեմված միսն է (տավարի, խոզի, հազվադեպ ոչխարի միս)։ Որոշ դեպքերում օգտագործվում է սունկ կամ պանիր, կարտոֆիլ, կանաչի և համեմունքներ (համեմ, սոխ, սխտոր, մաղադանոս, չաման, անանուխ)։ Համեմունքների որոշ տեսակներ պատրաստվում են այնպիսի խոտաբույսերից, որոնք աճում են միայն Վրաստանում։
Իրենց խինկալիով հատկապես հայտնի են Դուշեթի, Զաքաթալա, Մցխեթա քաղաքները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The World Cookbook for Students, Volume 1 by Jeanne Jacob, Michael Ashkenazi
- ↑ The Georgian Feast: The Vibrant Culture and Savory Food of the Republic of Georgia by Darra Goldstein
- ↑ Georgia: in the Mountains of Poetry by Peter Nasmyth, 2006
- ↑ Armenian food: fact, fiction & folklore by Irina Petrosian, David Underwood, 2006