Թաթար բորակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox mets.png
Թաթար բորակի
Boraki.jpg
Ենթատեսակխմորի շերտով կիսաֆաբրիկատներ
Boraki Վիքիպահեստում

Թաթար-բորակի, բորակի կամ ալբորակի, հայկական ճաշատեսակ, որը հիմնականում պատրաստվում է մսով և խմորով։

Պատրաստման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբերակ 1.

Մսով բորակի պատրաստելու համար անեկ խմորը բացում են լավաշի ձևով, կտրատում քառակուսի կամ կլոր, վրան դնում աղացած՝ սոխով, պղպեղով, կանաչիով, աղով համեմած մսի խճողակ։ Խմորը հավաքում են այնպես, որ միսը մնա կենտրոնում, ապա եփում տավարի մսի արգանակով։

Տարբերակ 2.

Երկրորդ դեպքում՝ բորակիի խմորը կտրատում են փոքր կտորների, եփում եռացրած աղաջրի մեջ։ Ուտում են սխտորած մածնով, վրան ավելացնելով հալած յուղ։

Թաթար-բորակին տարածված է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում՝ առավելապես Շիրակի, Ջավախքի և Լոռվա բնակիչների շրջանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png