Մորակտցարներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մորակտցարներ
Actitis-macularia-005.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Դաս Թռչուններ
Ընտանիք Թռչուններ
Լատիներեն անվանում
Scolopacidae


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Մորակտցարներ (լատիներեն՝ Scolopacidae), քարադրանմանների կարգի թռչունների ընտանիք։ Աշխարհում տեսակների թիվը դեռևս ճշտված չէ։ ՀՀ-ում տարածված է 24 տեսակ, որոնցից բնադրում են միայն 5-ը (անտառակտցար, կարմրաոտ կտցար, սևուկ կրացար, սպիտակավիզ կտցար, կրկնակտցար), մյուսները (միջին, մեծ արորիկներ, մեծ ու փոքր իլիկակտցարներ, վարսակտցար, ֆիֆի, քարաքուջուջ և այլն) հանդիպում են գարնանային և աշնանային չուի ընթացքում։ Աչքի են ընկնում փոքր ու մեծ չափերի կտցարների բազմաթիվ խմբերի ներկայացուցիչների տարատեսակությամբ։ Մեծամասնության կտուցը երկար է՝ կեռված կամ կոնաձև, ոտքերը՝ համեմատաբար կարճ։ Շատերը չուի ընթացքում մեծ երամներ են կազմում, այլ տեսակներ չվում են փոքր խմբերով կամ առանձին անհատներով։ Հայաստանի տարածքով անցնող տեսակներից ամենաճանաչվածներն են կրկնակտցարը և մորակտցարը, որոնք խոշոր երամներով ապրիլին շարժվում են դեպի հյուսիսային՝ բնադրման։ Ամենախոշոր ներկայացուցիչն է մեծ արորիկը, կենդանի զանգվածը 750-920 գ է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png