Օսմանյան կայսրությունն Առաջին համաշխարհային պատերազմում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օսմանյան կայսրությունը ներգրավվել է Առաջին համաշխարհային պատերազմին 1914 թվականի նոյեմբերի 2-ին Կենտրոնական ուժերի կազմում: 1914 թվականին թուրքերը Սև ծովից կրակում են ռուսական նավահանգիստների ուղղությամբ: Նույն թվականի նոյեմբերին Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը:

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտթուրքական հեղափոխություն և երիտթուրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

երիտթուրքերի կողմից ստեղծվեց գաղտնի կազմակերպություն, որը պետք է իրականացներ հեղափոխություն: 1908 թվականին նրանք գահընկեց արեցին Աբդուլ Համիդ II սուլթանին[1] և գրավեցին իշխանությունը: Իշխանության հաստատումից հետո նրանք ստեղծեցին «Միություն և առաջադիմություն» կուսակցությունը և սատարեցին նոր սուլթանին՝ Մեհմեդ V[1] Երիտասարդ թուրքերը փորձում էին երևալ ազատական գաղափարախոսության հետևորդներ. հայտարարեցին, որ սատարում են բարեփոխումների գաղափարը և աչքի ընկան հատկապես իգական սեռի ներկայացուցիչների համար դպրոցներ բացելով: Աբդուլ Համիդ II սուլթանի գահընկեց արվելուց հետո երկրում սահմանվեց բացառձակ իշխանություն, ընդունվեց սահմանադրություն: Երիտասարդ թուրքերը թուրք ազգայնականներ էին: Նրանք իրենց կարգախոս ընդունեցին հետևյալ միտքը՝ «Թուրքիան թուրքերի համար»:

Իտալա-թուրքական պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1911 թվականի սեպտեմբերի 28-ին Իտալիայի թագավորության զորքերը ներխուժեցին Լիբիա այն գաղութացնելու նպատակով[2]: Էնվեր փաշան և Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը ժամանում են Լիբիա և սկսում կազմակերպել պարտիզանական խմբեր, որպեսզի կանգնեցնեն երկրի խորքը շարժվող իտալացիներին: Ընդհանուր առմամբ, այդ պատերազմը ցույց տվեց Օսմանյան կայսրության թույլ լինելը և խթան հանդիսացավ բազմաթիվ երկրների միացման համար, որոնք ցանկանում էին օսմանյան լծի ներքո գտնվող որոշ տարածքներ ընդգրկել իրենց կազմի մեջ:

Բալկանյան պատերազմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան երկրների քարտեզը Բալկանյան պատերազմներից հետո

Հոկտեմբերի 9-ին Չեռնոգորիան պատերազմ է հայտարարում Օսմանյան կայսրությանը[3]: Հոկտեմբերի 19-ին Թուրքիային պատերազմ են հայտարարում նաև Բուլղարիան և Սերբիան, իսկ հոկտեմբերի 18-ին՝ Հունաստանը[3]: Այդ պատերազմում Գերմանական կայսրությունը հանդես է գալիս որպես օսմանցիների դաշնակից, իսկ Ֆրանսիան՝ Սերբիայի: Օսմանյան կայսրությունը կրում է պարտություն պարտության հետևից: Նույն թվականի հոկտեմբերին թուրքական ուժերը նահանջում են մինչև Չաթալջա՝ Ստամբուլից ոչ հեռու: Նոյեմբերի 4-ին Ալբանիան հռչակում է իր անկախությունը և պատերազմ սկսում Օսմանյան կայսրության դեմ: Դեկտեմբերի 3-ին Մեհմեդ V սուլթանը և կառավարական նախարար Մուխթար փաշան զինադադար են առաջարկում: Նույն օրը Լոնդոնում կազմակերպվում է հանդիպում Օսմանյան պատվիրակների և դաշնակից ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ[4], սակայն բանակցությունները ձախողվում են: Էնվեր փաշան, դեկտեմբերի 20-ին վերադառնալով մայրաքաղաք, սկսում է գլխավորել ուսանողական դասադուլը: Կառավարությունը հանձնում է Էդիրնեն, որը առավել հայտնի է որպես Ադրիանապոլիս: Հունվարի սկզբին Էնվեր փաշան կազմակերպում է ևս մեկ հակակառավարական հեղաշրջում: Էնվերն ու իր համախոհները պահանջում էին լիակատար իշխանություն և Էդիրնեի վերադարձը Օսմանյան կայսրությանը:

Բուլղարիան, Սերբիան և Հունաստանը տարածքների համար միմյանց դեմ պատերազմ սկսեցին, որն ավարտվեց Էնվեր փաշայի կողմից Էդիրնեյի գրավմամբ[5] և Օսմանյան կայսրության ամբողջական հյուծմամբ: Էնվեր փաշան, դառնալով պետության ղեկավարողը, հրաժարվեց Ալբանիայի որոշ հատվածից: Նա կորցրեց նաև Մակեդոնիան և Սալոնիկը, որոնք անցան Հունաստանի վերահսկողության ներքո: Օսմանյան կայսրության արևմուտքում ձևավորվեց ժամանակակից Թուրքիայի արևմտյան սահմանները:

Գերմանիայի հետ համագործակցության սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության քաղաքականության վրա մեծ ազդեցություն ուներ Կայսերական Գերմանիան: Թուրքիան, ի դեմս Գերմանիայի, տեսնում էր դաշնակցի, որը հնարավորություն ունի օգնել իրեն վերադարձնել կորցրած տարածքները, այդ իսկ պատճառով այն անդամագրվեց Կենտրոնական ուժերին: Գերմանական կայսրությունը սկսեց աջակցել թուրքերին 19-րդ դարի վերջերից: 1911-1913 թվականներին Իտալիայից և Բալկանյան երկրներից կրած պարտություններից հետո երիտասարդ թուրքերը սկսեցին փնտրել ռազմական ոլորտում իրենց օգնական ուժի: 1913 թվականին գերմանացիները գեներալ Լիմոն ֆոն Սանդերսի գլխավորությամբ հանձնաժողով ուղարկեցին Ստամբուլ: 1914 թվականի օգոստոսի 2-ին կնքվեց գերմանա-թուրքական գաղտնի համաձայնագիր: Նույն թվականի օգոստոսի 3-ին Օսմանյան կայսրությունը հայտարարեց պատերազմում չեզոք դիրք որդեգրելու իր քաղաքականության մասին[1]:

Սկզբնական արդյունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին վտանգները երիտասարդ թուրքերին խանգարեցին կենտրոնանալ երկրի ներքին հարցերի շուրջ: Օսմանյան կայսրությունը թուլացել էր Իտալիայի (1911—1912) և Բալկանյան (1912—1913) պատերազմների հետևանքով: Վերջին հաշվով երիտասարդ թուրքերը Օսմանյան կայսրությունում գրավեցին իշխանությունը:

Դրությունը պատերազմից առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմական պլաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանական ռազմական առաքելության ղեկավար գնդապետ Բրոնզարտ ֆոն Շելենդորֆը 1914 թվականի հունիսի 7-ին ավարտեց օսմանյան բանակի նախնական նախագիծը: Այն նախապատրաստվել էր նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, հետևաբար չէր անդրադառնում տվյալ պահին տիրող իրավիճակին, այլ հիմնականում վերաբերում էր Բալկաններից եկող վտանգին և ոչ թե ընթացող պատերազմին, ինչպես նաև Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմին, եթե վերջինս աջակցի Բալկանյան երկրներին:

Համաձայն Շելենդորֆի պլանի՝օսմանյան զորքերը պետք է տեղակայվեին հունական և բուլղարական սահմանների երկայնքով: Թուրքիայի բանակը կարող էր միայն հակառակորդ զորքերի տեղաշարժերի դիտարկումներ կատարել՝ խուսափելով հակառակորդ զորքերի հետ շփումից: Թուրքական զորքերի մեծ մասը տեղակայվել էր Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում, որպեսզի հնարավորության դեպքում հարձակվեին ռուսական զորքերի վրա: Մեծ ուշադրություն պետք է հատկացվեր նաև Ստամբուլի և նեղուցների հսկողության վրա: Էդիրնե և Չաթալջա պաշտպանական շրջանները նախատեսված էին Օսմանյան կայսրության մայրաքաղաք և ռազմաճակատ տանող ճանապարհների պաշտպանության համար: Հիմնական ուժերը պետք է կենտրոնանային Չաթալաջայում:

1914 թվականի հուլիսյան իրադարձություններից հետո ռազմական պլանը փիրավիճակի փոփոխության հետ կապված հարկադրված պետք է փոխվեր: 1914 թվականի օգոստոսի 2-ին Գերմանական կայսրության հետ համաձայնագրի կնքմանը հաջորդեց Բուլղարիայի հետ համաձայնագրի կնքնմանը: Քանի որ Օսմանյան կայսրությունը դարձավ Կենտրոնական ուժեր դաշինքի անդամ, նրա թշնամին դարձավ ոչ միայն Ռուսաստանը, այլև Անտանտ դաշինքի այլ անդամներ: Ռուսաստանի և Սերբիայի դեմ հարձակման շարժառիթ կարող էր լինել Ռուսական կայսրության հարձակումը Կովկասի և Թուրքիայի արևելյան շրջանների վրա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Османская империя — Энциклопедия Кругосвет» (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 06.03.2017-ին 
  2. История Востока в VI томах. — М.: Восточная литература, 2005. — Т. IV, кн. II. — С. 212. — 574 с. — ISBN 5-02-018102-1
  3. 3,0 3,1 Малые войны первой половины XX века. Балканы. — М.: "АСТ". — С. 3. — 542 с. — 5 000 экз. — ISBN 5-17-019625-3
  4. Малые войны первой половины XX века. Балканы. — М.: "АСТ". — С. 106. — 542 с. — 5 000 экз. — ISBN 5-17-019625-3
  5. Douglas Arthur Howard = The History of Turkey. — Greenwood Publishing Group. — P. 78. — ISBN 0-313-30708-3