Jump to content

Չաթալջա թերակղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաթալջա թերակղզի
թուրքերեն՝ Çatalca Yarımadası

Ողողող ջրեր Մարմարա ծով
Սև ծով
Ընդհանուր մակերեսը 2000 կմ²
Երկիր {{{2}}} Թուրքիա
Վարչատարածքային բաժանում Ստամբուլի նահանգ
Բնակչություն մոտ 15 միլիոն մարդ

Չաթալջա (Փաշայելի, Բոսֆորի թերակղզի, թուրքերեն՝ Çatalca Yarımadası, Paşaeli Yarımadası), թերակղզի Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Սև, Մարմարա ծովերի և Բոսֆորի նեղուցի միջև։ Բալկանյան թերակղզու արևելյան հրվանդանը գտնվում է Չաթալջա թերակղզու վրա[1]։ Բոսֆորի նեղուցով բաժանված է Քոջաելիի թերակղզուց։

Թերակղզու երկարությունը կազմում է 100 կիլոմետր, իսկ լայնությունը մինչև 60 կիլոմետր։ Իրենից ներկայացնում է բլրային հարթավայր։ Թերակղզու հյուսիսարևմտյան մասում գտնվում է Իսթրանջա լեռները (մինչև 484 մետր)։ Թերակղզում առկա են բյուրեղային շերտաքարեր, կրաքարի, գրանիտի հարուստ պաշարներ։ Թերակղզում քիչ են անտառները, հանդիպում են կաղնի, հաճարենի,մշտադալար թփեր։ Մշակում են եգիպտացորեն, ցորեն, շաքարի ճակնդեղ, ծխախոտ, ցիտրուսներ։ Թերակղզու հարավարևելյան մասում է գտնվում Ստամբուլի մեծ մասը։

Չաթալջան Թուրքիայի արդյունաբերական ամենախոշոր շրջանն է։ Ստամբուլի երկու երրորդը գտնվում է թերակղզու վրա։ Թերակղզու տարածքը կազմում է մոտ 2000 կմ², իսկ բնակչությունը կազմում է՝ 13.120.596 մարդ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]