Մերձավոր Արևելքի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մերձավոր Արևելքի քաղաքական քարտեզը

Մերձավոր Արևելքի պատմություն, միմյանց հետ փոխկապակցված այնպիսի տարածաշրջանների պատմություն, ինչպիսիք են Միջագետքը, Փոքր Ասիան, Պաղեստինը, Եգիպտոսը և Իրանը, ինչպես նաև այն տարածքները, որոնք գտնվել են նրանց ազդեցության ոլորտում[1]։

Մինչպատմական Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչպատմական Մերձավոր Արևելքն ընդգրկում է ինչպես մինչպատմական Եգիպտոսը, այնպես էլ մինչպատմական Լևանտը՝ ժամանակակից մարդու նախնիների ի հայտ գալուց մինչև առաջին քաղաքակրթությունների ի հայտ գալու ժամանակաշրջանը։

Պալեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորին պալեոլիթը ներկայացված է աշելյան մշակույթով (Ջուբբ–Ջաննին)։

Միջին պալեոլիթում (մ․թ․ա․120-40 հզ․ տարի) Մերձավոր Արևելքը բնակեցված է եղել նեանդրթալցիներով, որոնք մուստերյան մշակույթի կրողներն էին (Քեբաանի, Շանիդար, Թաբուն)։ Միաժամանակ, հյուսիսային Աֆրիկայում հ աստատվում են ժամանակակից մարդու նախատիպեր (Աթերական և Հորմուզյան մշակույթ), որոնք օգտագործում էին նետ ու աղեղ՝ քարե նետաձիգներով։

Վերին պալեոլիթում Մերձավոր Արևելքում հայտնվում են ժամանակակից մարդկանց տեսակները։ Նրանք ներկայացվում են Քեբարյան մշակույթով (մ․թ․ա․ 18–10 հզ․ տարի)։

Մեզոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզոլիթյան դարաշրջանում Հյուսիսային Աֆրիկայից (Մուշաբյան մշակույթ) ներգաղթի հաշվին ձևավորվում է Նաթուֆական մշակույթը (մ․թ․ա․ 13–10 հզ․ տարի)։ Նաթուֆներն ապրում էին գետնափոր տներում՝ եղեգնյա տանիքներով, նրանք արդեն ընտելացրել էին շանը։ Նրանց հիմնական զբաղմունքը որսորդությունն էր։ Նաթուֆյան մշակույթի տարածման շրջաններից դեպի հյուսիս-արևելք տարածվում էր Զարզինյան մշակույթը։

Նեոլիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինում մեզոլիթյան մշակույթը էվոլյուցիայի է ենթարկվում մինչկերամիկական նեոլիթ A–ի, որին հաջորդում է երկրագործական Թախունյան մշակույթը ( մ․թ․ա․ 8–5 հզ․), որի ներկայացուցիչներն ընտելացրել են այծերին։ Այնուհետև այստեղ տարածվում է Կովկասի հետ կապված Յարմուկյան մշակույթը, որի ներկայացուցիչները կարողանում էին կերամիկայից տարբեր իրեր պատրաստել։ Թախունյան մշակույթի ներկայացուցիչների նախնիները վերադառնում են Աֆրիկա, որտեղ ձևավորում են Թասիական մշակույթը։ Ղասուլյան շրջանը դառնում է Հանաանյան քաղաքակրթության անմիջական շարունակությունը։

Մերձավորարևելյան նեոլիթում Երկրի վրա ձևավորվում են առաջին քաղաքները՝ Յերիքով, Ջերֆ-էլ-Աքմար, Նեվալի-Չորի և Աշիկլի-Քյույուկ (9 հազ․մ․թ․ա․), Այն Ղազալ և Չատալ-Քյույուկ (մ․թ․ա․ 8 հզ․)։ Այստեղից նեոլիթը տարածվում է դեպի Եվրոպա (Բալկանյան նեոլիթ)։

Յարմուկյան կերամիկական սափոր Շաար-հա-Գոլանից

Հին Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Մերձավոր Արևելքը համարվում է քաղաքակրթության օրրան։ Հենց այստեղ են առաջին անգամ կիրառել շուրջտարյա ինտենսիվ երկրագործությունը, այստեղ են առաջացել գիրը, բրուտագործությունը, հետո նաև անիվը և ջրաղացը, այստեղ են առաջացել առաջին պետությունները, օրենքները, առաջին կայսրությունները։ Առաջին անգամ այստեղ են առաջացել սոցիալական շերտավորումները, ստրկատիրությունը, կազմակերպված ռազմական գործը, այստեղ են դրվել գիտության այնպիսի ճյուղերի հիմքեր, ինչպիսիք են աստղագիտությունը և մաթեմատիկան։

Հին Միջագետք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Միջագետք՝ Հին աշխարհի խոշորագույն քաղաքակրթություններից մեկը, որը գոյություն է ունեցել Մերձավոր Արևելքում, Տիգրիս և Եփրատ գետերի հովիտներում։ Պայմանական քրոնոլոգիական շրջանակներ՝ մ․թ․ա․ 4-րդ դարի կեսերից մինչև մ․թ․ա․ 539 թվականի հոկտեմբերի 12–ը («Բաբելոնի անկումը»)։ Տարբեր ժամանակներում այստեղ գոյություն են ունեցել Շումեր, Աքքադ, Բաբելոն և Ասորիք թագավորությունները։

Շումեր և Աքքադ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 4–8–րդ դարերում Միջագետքում գտնվում էին խոշոր քաղաքներ և քաղաքային ագլոմերացիաներ։ Հին Աշխարհում Համաշխարհային Քաղաքի խորհրդանիշ էր համարվում Բաբելոնը, իսկ միջին դարերում՝ Բաղդադը։ Ասորական և Բաբելոնյան տիրապետության ժամանակ ծաղկում էր ապրում Միջագետքը, հետո շարունակվում է նաև արաբական տիրապետության շրջանում։ Շումերական ժամանակաշրջանից մինչև Բաբելոնյան կայսրության անկումը Միջագետքի տարածքում բնակվում էր աշխարհի բնակչության 10%–ը։

Հարավային Միջագետքիի առաջին քաղաքը Ուրուկն էր։ Այն պարսպապատվում է, որը վկայում է այն մասին, որ Ուրուկը ոչ թե ուղղակի բնակավայր է, այլ՝ քաղաք։ Այս քաղաքում բնակվում էին մինչև 6 հազար բնակիչ՝ 3–4 ազգության, որոնք խոսում էին տարբեր լեզուներով։ Քաղաքը դառնում է կրոնական և ռազմական կենտրոն։

Մ․թ․ա․ 28–27–րդ դարերում (կիսաառասպելական տիրակալների օրոք՝ Էնմերքար, Լուգալբանդա, Գիլգամեշ, որոնց մասին պահպանվել են առասպելներ) Ուրուկի տիրապետության տակ են միավորվում Հարավային Միջագետքի քաղաք-պետությունները (Ուրուկի 1–ին դինաստիան)։ Մ․թ․ա․ 24–րդ դարում Լուգալզագգիսի օրոք Ուրուկը դառնում է Շումերի մայրաքաղաքը։ Սարգոն Հին կամ Սարգոն Աքքադացի (մ․թ․ա․ 24–րդ դար) նվաճումներից հետո Ուրուկը մտնում է նրա տիրության կազմի մեջ։ Մ․թ․ա․ 22–րդ դարի վերջին Ուրուկի արքա Ուրխանգալեսը Միջագետքում ստեղծում է միացյալ «Աքքադի և Շումերի թագավորությունը», նրա մահից հետո իշխանությունն անցնում է Ուր–Նամին՝ Ուրի 3–րդ դինաստիայի հիմնադրին։

Էլամ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին Էլամը գտնվում էր Շումերից և Աքքադից արևելք, Ժամանակակից Իրանի ծայր արևմտյան և հարավ–արևմտյան մասում, Իլամից և |Խուզեստանից ներքև։ Հին Էլամական շրջանում (մ․թ․ա․ մոտ 3200 թվականին) կազմված էր Իրանական բարձրավանդակի վրա տեղաբաշխված մի քանի թագավորություններից՝ Անշան կենտրոնով։

Հին Էլամական քաղաքակրթությունը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 3200–2700 թվականները, երբ Սուզը, հետագայում՝ Էլամի մայրաքաղաքը, մեծ ազդեցություն է ձեռք բերում Իրանական բարձրավանդակում։ Այդ քաղաքակրթությունը համարվում է հնագույնը Իրանում, միաժամանակ գոյություն ունեցող հարևան շումերական քաղաքակրթության հետ միասին։ Հին էլամական գիրը, դեռևս չվերծանված, կիրառվել է կարճ ժամանակահատված, մինչև էլամական սեպագրի անցումը։

Սկսած մ․թ․ա․ 2–րդ հազարամյակի կեսերից Էլամի կենտրոն է դառնում Շոշը՝ Խուզեստանի ցածրավայրում։

Էլամը ենթարկվել է Ասորեստանի գերիշխանությանը մ․թ․ա․ 8–7–րդ դարերում, սակայն էլամական քաղաքակրթությունը պահպանվել է մինչև մ․թ․ա․ 539 թվականը, երբ վերջնականապես ձուլվում են պարսիկներին։

Ամովրհացիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբելոնը Համմուրաբի ժամանակ

Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակի վերջին Միջագետքում ձևավորվում է անկախ թագավորություն՝ Համմուրաբի գլխավորությամբ։ Մ․թ․ա․ 1895 թվականին Սումու-Աբում առաջնորդի գլխավորությամբ ստեղծվում է այդպիսի մի թագավորություն Բաբելոն կենտրոնով։ Միջագետքի պետությունների միջև մղվող ակտիվ պայքարի արդյունքում մ․թ․ա․ 1800 թվականին Բաբելոնը դառնում է հարավային մասի կենտրոնը, որը ենթարկվում էր Լարսա թագավորությանը։ Շամշի-Ադադ 1-ին արքայի մահը, որը ղեկավարում էր հսկայական թագավորությունը, և որն իր մեջ ներառում էր Վերին Միջագետքը, թույլ է տալիս բաբելոնական Համմուրաբի արքային սկսել անջատված թագավորությունների միավորումը։ 1764 -1756 թվականներին․ մ․թ․ա․ գրավվում են Էլամ, Մարի, Աշուր, Էշնունա, Սուզիանա պետությունները՝ ձևավորվում է միավորված միջագետքյան տերություն, որի ամենանշանավոր վկայություններից են Համմուրաբի օրենքները։

Հին Եգիպտոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիզայի բուրգերը

Հին Եգիպտոս (հին հունարեն՝ Αἴγυπτος и լատ.՝ Aegyptus), ինքնանվանումը՝ Կեմետ։ Կեմի կամ Քեմի ( Kὴμε), պատմական տարածաշրջանի անվանում հին աշխարհի քաղաքակրթական և մշակութային շրջան, որը գոյություն է ունեցել Աֆրիկայի հյուսիս-արևելքում, Նեղոս գետի ստորին հոսանքում։ Հին Եգիպտոսն ունի մոտ 40-դարյա պատմություն և դասակարգվում է ըստ հետևյալ ժամանակաշրջանների՝ մինչդինաստիական ժամանակաշրջան (մինչպատմական շրջանի ավարտը), դինաստիաների ժամանակաշրջան (եգիպտական քաղաքակրթության հիմնական շրջանը, որն ունի ավելի քան 27-դարյա պատմություն), հելլենիստական դարաշրջան (եգիպտական և հունա-մակեդոնական մշակույթների միախառնման ժամանակաշրջանը՝ Պտղոմեոսների արքայատոհմի գլխավորությամբ) և հռոմեական դարաշրջան Հռոմեական կայսրության տիրապետության շրջան, որտեղ Եգիպտոսը հռոմեական պրովինցիաներից մեկն էր)։

Փյունիկիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փյունիկիան (կանաչով), Միջերկրական ծովի արևելյան ափում

Փյունիկիա (հուն․՝ Φοίνικες), պետություն, որը գտնվում էր Միջերկրկան ծովի արևելքում, ժամանակակից Լիբանանի տարածքում։ Փյունիկիայի ծայր հյուսիսային ծայրակետը հասնում էր Օրոնտես գետի գետաբերան, իսկ հարավայինը՝ Կարմել լեռն էր։ Հարավում Փյունիկիան սահմանակցում էր Իսրայելական թագավորությանը, իսկ արևելքից և հյուսիսից՝ Սիրիային։ Ըստ Հերոդոտոսի, Փյունիկիան տարածվում էր մինչև Իսրայելական թագավորության սահմանները։ Սելևկյանների օրոք նրա սահմանները հաշվարկվում էին Նար-Բերիդ գետաբերանից մինչև Նար-Զերկի գետաբերանը։ Ավելի ուշ շրջանի աշխարհագետներից ոմանք (օրինակ՝ Ստրաբոն) Փյունիկիա են համարում ամբողջ ծովափնյա գոտին՝ մինչև Պելուսիա, մյուսները՝ Կեսարիայի և Կարմելիայի հարավային սահմանները։ Հռոմեական շրջանում վարչատարածքային բաժանումների շրջանում է միայն Փյունիկիա անվանումը տարածվում Դամասկոսի ներքին շրջանների վրա, արդյունքում տարբերակվում են Ծովային Փյունիկիան և Լիբանանյան Փյունիկիան։ Հուստինիանոս կայսեր օրոք Պալմիրան մտել է վերջինիս կազմի մեջ։

Փյունիկեցիները ստեղծել են հզոր քաղաքակրթություն, զարգացած արհեստներով, ծովային առևտրով, հարուստ մշակույթով։ Փյունիկյան գիրը դառնում է պատմության մեջ հնչյունային առաջին գրերից մեկը։ Փյունիկյան քաղաքակրթության ծաղկման ժամանակարջաններն են համարվում մ․թ․ա․ 1200-800 թվականները։

Ասորեստանի թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նինվեի վերականգնված դարպասները

Ասորեստան՝ (Աքքադերեն։ Aššur, արաբ․՝ أشور‎‎ Aššûr, եբրայերեն՝ אַשּׁוּרAššûr, արամեերեն՝ ܐܫܘܪ Ašur, արամեերեն՝ ܐܬܘܪ Atur, Atur), հնագույն պետություն Հյուսիսային Միջագեըքում (ժամանակակից Իրաքի տարածքում)։ Ասորեստանյան թագավորությունը գոյություն է ունեցել մոտ երկու հազար տարի, սկսած մ․թ․ա․ 24–րդ դարից մինչև 7–րդ դարը ՝ (մոտ 609 թվականը), երբ կործանվել է երբեմնի հզոր թագավորությունը Մարաստանի և Բաբելոնի կողմից։

Ասորեստաը՝Նինվե մայրաքաղաքով (ներկայիս Մոսուլ քաղաքի մերձակայք), գոյություն է ունեցել 2-րդ հազարամյակից մինչև մոտ մ․թ․ա 612 թվականը, երբ Նինվեն գրավվել և կործանվել է Մարաստանի և Բաբելոնի միացյալ զորքերի կողմից։ Խոշոր քաղաքներից են եղել նաև Աշուրը, Կալահը և Դուր-Շարրուկին («Սարգոնի պալատ»)։ Ասորեստանի թագավորներն իրենց ձեռքում էին կենտրոնացրել գրեթե ողջ իշխանությունը՝ նրանք միաժամանակ և՛ քրմապետի պաշտոնն էին վարում, և՛ ռազմական առաջնորդի, իսկ ոմանք նաև՝ գանձապետի։ Արքաների խորհրդականները արտոնյալ զինվորական հրամանատարներ էին (պրովինցիաների կառավարիչներ, որոնք պարտադիր զինվորական ծառայություն էին իրականացնում և հարկ էին վճարում արքային)։ Հողագործությամբ զբաղվում էին ստրուկները և կախյալ բնակիչները։

Ասորեստանը մեծ հզորության է հասնում Սարգոնիդների արքայատոհմի կառավարման շրջանում (մ․թ․ա․ 8-7-րդ դարերում)։ Սարգոն 2-րդը, նոր արքայատոհմի հիմնադիրը, գրավում է Իսրայելական թագավորությունը, վերաբնակեցնում է այնտեղի բնակչությանը, ավերում է ամրոցներն ու սահմանները հասցնում մինչև Եգիպտոս։ Նրա որդին՝ Սեննեքերիմը, հայտնի է դառնում նրանով, որ Բաբելոնի ապստամբությունից հետո (մ․թ․ա․ 689 թվականը) քաղաքը հավասարեցնում է հողին։ Մայրաքաղաք է դարձնում Նինվեն՝ կառուցապատելով այն մեծագույն շքեղությամբ։

Նորբաբելոնյան կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորբաբելոնյան կայսրություն

Նորբաբելոնյան կայսրություն, կամ Երկրորդ Բաբելոնյան կայսրություն՝ հին պետություն Միջագետքում (մ․թ․ա․ 626–539)։ Մինչև մ․թ․ա․ 626 թվականը Բաբելոնը գտնվում էր իր հյուսիսային հարևան Ասորեստանի տիրապետության տակ։ Սակայն ասորեստանյան կառավարիչներից Նաբուպալասարը՝ խալդական ցեղից, որոշում է առանձնանալ Ասորեստանից և դառնալ անկախ միապետ։ Սկզբում միայն Բաբելոնի հյուսիսային մասն է նվաճվում։ Միայն 615 թվականին է հաջողվում նվաճել բաբելոնական տարածքների մեծ մասը, այդ թվում նաև խոշոր Ուրուկ և Նիպպուր քաղաքները։ Նաբուպալասաը նպաստում է Ասորեստանի անկմանը և բաժանմանը՝ Մարաստանի արքա Կիաքսարի հետ[2]։ Նորբաբելոնյան հաջորդ՝ Նաբուգոդոնոսոր 2-րդ արքայի օրոք հաջող մարտեր են մղվում Եգիպտոսի հետ (Սիրիայի և Պաղեստինի մեծ մասը, ինչպես նաև ամբողջ Փյունիկիան նվաճվում են)։ Նրա կառավարման շրջանում Հրեաստանը դառնում է նորբաբելոնյան պետության պրովինցիա։ Երկու անգամ՝ մ․թ․ա․ 597 և 586 թվականներին նվաճվում է Հրեաստանը (վերջին անգամ ավերվում է Երուսաղեմ քաղաքը)[3]։

Նաբուգոդոնոսոր արքայից հետո տեղի են ունենում գահակալական կռիվներ, պալատական հեղաշրջումներ, որոնց արդյունքում իշխանության է գալիս Նաբոնիդ արքան։ Նրա կառավարման սկզբնական շրջանում հզորանում է Աքեմենյան տերությունը։ Բաբելոնյան արքան փորձում է հաղթել Կյուրոս 2–րդին՝ Լիդիայի և Եգիպտոսի միասնական ուժերով։ Մ․թ․ա․ 539 թվականին Բաբելոնը նվաճվում է պարսիկների կողմից և միացվում Աքեմենյան պետությանը։ Նորբաբելոնյան տերության անկմանը նպաստել են Բաբելոնի դժգոհ ազգաբնակչությունը, մասնավորապես նվաճված հրեաները։ Այդ շրջանից Բաբելոնը դադարում է գոյություն ունենալ որպես պետություն[4][5]։

Մերձավոր Արևելքը Անտիկ շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարսկական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքեմենյանների տերությունը (հին պարսկ.՝ Ariyānām Xšaçam)՝ հնագույն պետություն, գոյություն է ունեցել մ․թ․ա. 6-4-րդ դարերում, Ասիայի տարածքում, պարսկական արքայատոհմի՝ Աքեմենյանների կողմից։ Մ․թ․ա․ 6-րդ դարի վերջերին Աքեմենյան տերության սահմանները տարածվում էին արևելքում՝ մինչև Ինդոս գետ, արևմուտքում՝ Էգեյան ծով, հարավում՝ Նեղոսի դելտա, հյուսիսում՝ Անդրկովկաս[6]։

Բաբելոնյան աղբյուրներում (Կյուրոս Մեծի մանիֆեստ, Բաբելոնի անկման մասին) լուսաբանվում են բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել Կյուրոս Մեծի օրոք։ Հնագույն սկզբնաղբյուրներից են Պասարգադի արձանագրությունները։ Ամենածավալուն և արժեքավոր արձանագրությունը Դարեհ 1-ին արքայի թողած Բեհիսթունյան արձանագրությունն է։ Պերսեպոլիսի պալատների պատերին, Շուշում, Վանա լճի շրջակայքում, Եգիպտոսում, Նակշե-Ռուստամում Դարեհի ժայռափոր դամբարանում և այլ վայրերում ևս պահպանվել են արձանագրություններ։

Սովորաբար Աքեմենյանների արձանագրությունները կազմվում էին երեք լեզուներով՝ հին պարսկերեն, էլամերեն և բաբելոներեն։ Կավե սալերից կազմված արխիվը՝ ավել քան հազար նմուշ, հայտնաբերվել է 1933-1934 թվականներին Պերսեպոլիսում։ Գտնված փաստաթղթերից շատերը էլամերեն են, սակայն կային նաև արամեերեն փաստաթղթեր, որն այդ ժամանակ համարվում էր միջազգային լեզու Աքեմենյան պետության ժամանակաշրջանում։ Աքեմենյան գաղութային տիրույթների մասին հիշատակություններ են պահպանվել նաև էլեֆանտինյան պապիրուսներում[7]։

Պարսիկների մասին կարևոր տեղեկություններ են փոխանցել նաև հույն պատմիչները։ Առավել արժեքավոր են Հերոդոտոսի աշխատությունները, որոնք գրվել են՝ հենվելով պարսկական պաշտոնական աղբյուրների վրա։ Մեծ արժեք է ներկայացնում Քսենոֆոնի թողած տեղեկությունները, որտեղ նկարագրվում են տերության տարբեր մարզեր և ներկայացվում ազգագրական և աշխարհագրական կարևոր տվյալներ[8]։

Աքեմենյանների օրոք Պարսկական տերության սահմանները ձգվում էին Հունաստանից և Լիբանանից՝ հասնելով մինչև Հնդկաստան։

Հելլենիզմի ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մակեդոնացի գրավում է Աքեմենյան պետությունը և փորձում է ստեղծել հզոր տերություն՝ Բաբելոն կենտրոնով։ Սակայն նրա մահից հետո կայսրություը քայքայվում է, իսկ Մերձավոր Արևելքում ստեղծվում է Սելևկյան տերությունը, որի վերջին մայրաքաղաքը դառնում է Անտիոքը։ Շուտով Իրանի տարածքում առաջանում է Պարթևական թագավորությունը, իսկ Հորդանանի տարածքում առաջանում է Նաբաթեա թագավորությունը։

Հռոմեական ժամանակաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մեծի տերության բաժանումը

Հելլենիստական Ասորիքից մնացած տարածքները զավթվում են Հռոմեական կայսրության կողմից։ Մերձավոր Արևելքի միջերկրածովյան տարածքները անցնում են Գնեոս Պոմպեոսի իշխանության տակ, որտեղ ձևավորվում են Ասորիքի և Հայաստանի հռոմեական պրովինցիաները։ Տրայանոս կայսրը զավթում է Նաբաթեա թագավորությունը՝ (դարձնելով այն իր պրովինցիան), պարտության է մատնում պարթևներին և դուրս է գալիս Պարսից ծոց։ Ժամանակակից Իրաքի տարածքում առաջանում է Մեսոպատամիա հռոմեական պրովինցիան։ Դիոկղետիանոս կայսեր օրոք Մերձավոր Արևելքի հռոմեական պրովինցիաները միավորվում են՝ ձևավորելով Արևելյան թեմ։

Պարսկա-բյուզանդական կոնֆլիկտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության տարածման և մայրաքաղաքը Կոստանդնուպոլիս տեղափոխման (330 թվական) արդյունքում Հռոմեական կայսրությունը վերածվում է Բյուզանդիայի։ Քրիստոնեության երեք կարևոր կենտրոններ են դառնում Ալեքսանդրիա, Անտիոք և Երուսաղեմ քաղաքները։ Բյուզանդիայի մրցակիցը Մերձավոր Արևելքում դառնում է Սասանյան Պարսկաստանը։

Միջին դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական Խալիֆայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիֆայության միջուկը կազմում է Մուհամմեդ մարգարեի ղեկավարությամբ իսլամական նվաճումների արդյունքում՝ 7–րդ դարի առաջին կեսին գրավված տարածքները։ 622 թվականին, նա վերջնականապես հաստատվում է Մադինայում և այդ թվականը հայտնի որպես հիջրայի թվականության սկիզբ։ Մեքքայից և այլ վայրերից Մադինա տեղափոխվածները կոչվեցին ներգաղթյալներ՝ մուհաջիր։ Շուտով ձևավորվում է իսլամադավան առաջին համայնքը՝ ումման։

Մուսուլմանական նվաճումների արդյունքում ստեղծվում է հսկայական պետություն, որն իր մեջ ներառում էր Արաբական թերակղզի, Իրաք, Իրան պետությունների տարածքները, Անդրկովկասի մեծ մասը ( Հայկական լեռնաշխարհ, Մերձկասպյան ցածրավայրը, Կոլխիդայի դաշտավայրը, ինչպես նաև Թբիլիսին, Միջին Ասիան, Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան, Պիրենեյան թերակղզու մեծ մասը։

Խալիֆաթ (արաբ․՝ خليفة‎‎ — Khalīfah՝ «ժառանգորդ», «ներկայացուցիչ»)՝ նշանակում է ինչպես տիտղոս խալիֆ, այնպես էլ ընդարձակ պետություն, ստեղծված Մուհամմեդի՝ կողմից արաբ նվաճողների ժամանակաշրջանում։

Արաբական խալիֆայության գոյության ժամանակաշրջանը և հաջորդ դարերը, իսլամական գիտության և մշակույթի ծաղկման շրջանը արևմտյան պատմագիրները անվանել են իսլամի ոսկեդար։

Խաչակրաց արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

11-րդ դարում մերձավոր Արևելքը ենթարկվում է Արևմտյան Եվրոպայի խաչակիրների ասպատակություններին։ Ոգեշնչված կաթոլիկ եկեղեցու կողմից և տեղի բյուզանդացի և հայ կառավարիչների կողմից աջակցություն ստանալով, խաչակիրները 1098 թվականին գրավում են Անտիոքը, իսկ 1099 թվականին Երուսաղեմում իրականացնում են արյունալի սպանդ։ Միջերկրականի ափերին խաչակիրները հիմնում են մի շարք պետություններ՝ Անտիոքի դքսությունը, Տրիպոլիի կոմսությունը և Երուսաղեմի թագավորությունը։ Նրանց կողմից կառուցվել են նաև բերդ-ամրոցներ (Մոնֆոր, Մոնրեալ)։

Խաչակիրների դեմ դիմադրությունը ղեկավարում էր Սալահ ադ-Դինը, որը հետագայում հիմնում է Այյուբյան դինաստիան։ Նրա հրամանատարությամբ Այյուբյան զորքը պարտության է մատնում խաչակիրներին 1187 թվականին Հաթթինի ճակատամարտում, գրավում Երուսաղեմը։ Սակայն խաչակիրների առաջնորդ Ռիչարդ Առյուծասիրտը պարտության է մատնում Սալահ-ադ-Դինին 1192 թվականին Յաֆֆայի ճակատամարտում։ Այնուամենայնիվ, Երուսաղեմը մնում է Այյուբյանների տիրապետության տակ։ Խաչակիրների դարաշրջանին վերջ է տալիս եգիպտական սուլթան Բեյբարս 1-ինը։

Խաչակրաց պետությունները

Մոնղոլական արշավանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաղդադի անկումը. Ցուցադրությունը՝ Ջամի ատ-տավարիխ Ռաշիդ ադ-Դինի

Մոնղոլական բանակը Չինգիզ խանի թոռ՝ Խուբլայ խանի գլխավորությամբ 13-րդ դարում արշավում է Մերձավոր Արևելք և վերջ դնում Բաղդադի Խալիֆայությանը։ 1258 թվականին Բաղդադը անկում է ապրում։ Հաջորդ տարի մոնղոլական զորքերը անցնում են Եփրատ գետը և 1260 թվականին գրավում Հալեպ և Դամասկոս քաղաքները։

Մոնղոլական զորքի հիմնական մասը հետ է վերադառնում, սակայն զորամիավորումներից մեկը հասնում է մինչև Պաղեստին և ջախջախվում եգիպտական մամլուքների կողմից Այն-Ջալութի ճակատամարտում։

Օսմանյան դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան Կայսրությունը 17-րդ դարում

Օսմանյան Կայսրության մուտքը պատմության ասպարեզ սկսվում է Մանազկերտի ճակատամարտից հետո (1071 թվական), երբ Միջին Ասիայի թուրք-սելջուկները Ալփ-Արսլանի գլխավորությամբ ջախջախում են բյուզանդական բանակը։ Յոթ տարի հետո նրանք արդեն հասել էին Էգեյան ծովի ափերը, ամրացել Նիկեա քաղաքում (1078)։ Թուրքական առաջին պետություն է դառնում Իկոնիայի սուլթանությունը։ Օսմանյան կայսրությունը ստեղծվել է 1299 թվականին՝ թուրքական ցեղերի առաջնորդ Օսման 1-ինի կողմից, Անատոլիայի հյուսիս–արևմտյան մասում։ 1453 թվականին Կոստանդնուպոլսի անկումից հետո Օսմանյան պետությունը սկսեց կոչվել Օսմանյան Կայսրություն։ 1514 թվականին Չալդրանի ճակատամարտից հետո նրանք ամրագրում են իրենց իշխանությունը Պատմական Հայաստանի նկատմամբ։ 1516 թվականին թուրքական սուլթան Սելիմ 1-ինը Մարջ Դաբիկի ճակատամարտում ջախջախում է մամլուքներին և կայսրությանն է միացնում Սիրիան, Հորդանանը և Արաբիան (Մեքքայի հետ միասին), իսկ 1517 թվականին՝ Եգիպտոսը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության տիրույթները Մերձավոր Արևելքում հարձակման են ենթարկվել Անտանտի պետությունների կողմից։ 1914 թվականին Բրիտանիան դեսանտ է իջեցնում հարավային Իրաքում և գրավում Բարսան։ 1917 թվականին բրիտանական զորքերը գրավում են Բաղդադը։

Արաբական ապստամբություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսմանյան կայսրության պարտությանը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ որոշ չափով նպաստել է նաև արաբական ապստամբությունը, որը կատարել է հինգերորդ էշելոնի դեր։ Ապստամբության կազմակերպման գործում մեծ դերակատարում է ունեցել Լոուրենս Արաբացին։ 1916 թվականին ապստամբում է Մեքքայի շերիֆ Հուսեյին բեն Ալին։ Նրա առաջին հաջողությունը Ջիդդայի գրավումն էր։ 1918 թվականին Պաղեստինում տեղի է ունենում դարակազմիկ ճակատամարտ, որից հետո արաբ ապստամբները գրավում են Դամասկոսը։

Արաբական միացյալ պետության ստեղծմանը խոչընդոտում է Անրի Հուրոյի ֆրանսիական ինտերվենցիան։ Մերձավոր Արևելքը բաժանվում է գաղութային տիրույթների։ Սիրիան և Լիբանանը դառնում են ֆրանսիական տիրույթներ, իսկ Պաղեստինը և Միջագետքը՝ բրիտանական։ Հետագայում Բրիտանիային հաջողվում է ստեղծել կախյալ տիրույթ՝ Իրաքի Կայսրությունը։ Բրիտանական կողմնորոշում է պահպանում Աբդուլ-Ազիզ իբն Սաուդը․ նա գրավում է Մեքքան և իրեն հայտարարում պետության թագավոր, որը 1932 թվականին կոչվում է Սաուդյան Արաբիա։

Արաբա-իսրայելական հակամարտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Բրիտանական Պաղեստինի տարածքում ստեղծվում է Իսրայել պետությունը, որը համախմբում է արաբներին և պատճառ դառնում արյունալի բախումների և ռազմական կոնֆլիկտի։ Այդ ժամանակ արտաքին քաղաքական իրադրությունը փոխվում է, քանի որ սկսվել էր սառը պատերազմը։ Արևմուտքը սատարում էր Իսրայելին, իսկ Սովետական Միությունը՝ արաբկան երկրներին։ Դա հատկապես ցայտուն արտահայտվում է Սույեզյան ճգնաժամի ժամանակ (1956–1957 թվականներին), երբ Իսրայելին բացահայտ աջակցում էին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան (նրանց ռազմական ուժերը)։ Սակայն խորհրդային առաջնորդի՝ Խրյուշչովի սպառնալիքները հանդարտեցնում են կռվող կողմերին։ Արդյունքում՝ արաբական մի շարք երկրներ կողմնորոշվում են դեպի Սովետական Միություն։ մի քանի երկրներում տապալվում են միապետական կարգերը, որոնք մնացել էին գաղութացման շրջանից։ Այսպես, 1952 թվականին Եգիպտոսում իշխանության է գալիս Համալ Աբդել Նասերը, 1958 թվականին նմանատիպ հեղափոխություն է կատարվում նաև Իրաքում։ Տարածվում են արաբական սոցիալիզմի տարբեր տեսակներ՝ բաասիզմ և նեսերիզմ։ Բաասիզմի ցայտուն ներկայացուցիչ է եղել Սադդամ Հուսեյնը։ Նրա կողմից Քուվեյթ ներխուժումը, որը պանարաբիստական ծրագրի իրականացմանն էր միտված, հանդիպում է միջազգային հանրության դիմադրությանը և սանձազերծում է պատերազմ Պարսից ծոցում (1991)։

Աստիճանաբար հակաիսրայելական ուժերը անցնում են առավել իսլամականացման։ Դրան մեծապես նպաստում է Իսլամական հեղափոխությունը Իրանում (1978)։ 1982 թվականին Լիբանանում ձևավորվում է Հեզբոլլահ կազմակերպությունը։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական գարուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական գարուն (արաբ․՝ الربيع العربي‎‎)։ Ցույցերի և հեղաշրջումների ալիքը, արաբակա աշխարհում 2010 թվականի դեկտեմբերի 18–ին։ Հեղաշրջումներ են լինում Թունիսում[9], Եգիպտոսում[10] և Եմենում[11], քաղաքացիական պատերազմներ Լիբանանում[12] (տապալվում է գործող ռեժիմը) և Սիրիայում[13] (շարունակվում է մինչ այժմ), քաղաքացիական ապստամբություն Բահրեյնում[14], զանգվածային բողոքներ Ալժիրում[15], Իրաքում[16], Հորդանանում[17], Մարոկկոյում[18] և Օմանում[19], և պակաս կարևոր բողոքներ և ցույցեր Քուվեյթում[20], Լիբանանում[21], Մավրիտանիայում և Սաուդյան Արաբիայում[22], Սուդանում[23], Ջիբութիում[24] և Արևմտյան Սահարայում[25]։ 2011 թվականին Իսրայելի սահմանի մոտ բախումները նույնպես քաջալերվել են և դիտվել որպես արաբական գարնան հետևանք[26]։

Բողոքների ժամանակ օգտագործվել են քաղաքացիական դիմադրության այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ գործադուլներ, ցույցեր, միտինգներ և քայլերթեր, ինչպես նաև օգտագործվել են սոցիալական ցանցերը, ինտերնետ-գրաքննությունը[27]։ Շատ ցույցերի նկատմամբ իշխանությունները ուժ են կիրառել[28][29][30], ինչպես նաև հակացուցարարների [31][32][33]։ Ցուցարարների հիմնական նշանաբանն է եղել՝ «Ժողովուրդն ուզում է իշխանության փոփոխություն»[34] (արաբ․՝ الشعب يريد إسقاط النظام‎‎[35], «աշ-Շա` б յուրիդ իսկաթ ան-նիզամ»[34]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Древняя история Ближнего Востока - даты, события, хронология (Таблица)
  2. Дандамаев М. А. Политическая история нововавилонского периода // История Древнего мира. — М.: Наука, 1989. — Кн. 2. — С. 115—117.
  3. Авдиев В. И. История Древнего Востока. — М.: Высшая школа, 1970. — С. 428—430.
  4. Авдиев В. И. История Древнего Востока. — М.: Высшая школа, 1970. — С. 432—433.
  5. Струве В. В. История Древнего Востока. — Л.: Госполитиздат, 1941. — С. 351—352.
  6. Իրանի պատմությունը (МГУ) 488, էջեր 488 — 488 էջ։
  7. М. М. Дьяконов Очерк истории древнего Ирана. — М., 1961.
  8. Н. В. Пигулевская История Ирана с древнейших времён до конца 18 в.. — Л., 1958.
  9. «Middle East In Revolt»։ փետրվարի 11, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-06-ին։ Վերցված է փետրվարի 11, 2011 
  10. Peterson Scott (փետրվարի 11, 2011)։ «Egypt's revolution redefines what's possible in the Arab world»։ Christian Science Monitor։ Վերցված է հունիսի 12, 2011 
  11. Bakri Nada, Goodman J. David (հունվարի 28, 2011)։ «Thousands in Yemen Protest Against the Government»։ The New York Times 
  12. Spencer Richard (փետրվարի 23, 2011)։ «Libya: civil war breaks out as Gaddafi mounts rearguard fight»։ The Daily Telegraph (London)։ The Telegraph։ Վերցված է հունիսի 12, 2011 
  13. «'It Will Not Stop': Syrian Uprising Continues Despite Crackdown»։ Der Spiegel։ մարտի 28, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  14. McLean Jesse (փետրվարի 16, 2011)։ «Death turns ‘harmless man’ into Bahrain uprising’s martyr»։ The Star։ The Toronto Star։ Վերցված է հունիսի 12, 2011 
  15. «Algeria protest draws thousands»։ CBC News։ փետրվարի 12, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  16. McCrummen Stephanie (փետրվարի 25, 2011)։ «13 killed in Iraq's 'Day of Rage' protests»։ The Washington Post։ Վերցված է հունիսի 12, 2011 
  17. «Thousands protest in Jordan»։ Al Jazeera English։ հունվարի 28, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  18. «Morocco King on holiday as people consider revolt»։ Afrol.com։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է փետրվարի 1, 2011 
  19. Vaidya Sunil (փետրվարի 27, 2011)։ «One dead, dozen injured as Oman protest turns ugly»։ Gulf News։ Վերցված է հունիսի 12, 2011 
  20. «Kuwaiti stateless protest for third day»։ Middle East Online։ փետրվարի 20, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  21. «Lebanon: Protests against Sectarian Political System»։ Reuters։ փետրվարի 27, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-11-24-ին։ Վերցված է մարտի 8, 2011 
  22. «Man dies after setting himself on fire in Saudi Arabia»։ BBC News։ հունվարի 23, 2011։ Վերցված է հունվարի 29, 2011 
  23. «Sudan opposition leader arrested»։ IR: Press TV։ հունվարի 19, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է հունվարի 29, 2011 
  24. Somalilandpress: People in Djibouti protest against President Gelleh Archived 2011-02-21 at the Wayback Machine.(անգլ.)
  25. «New clashes in occupied Western Sahara»։ Afrol։ փետրվարի 27, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  26. «Syria Blocks New Border Protest as Death Toll Rises to 23»։ Fox News։ FOX News։ հունիսի 6, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  27. «The Arab Uprising's Cascading Effects»։ Miller-mccune.com։ փետրվարի 23, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է փետրվարի 27, 2011 
  28. «Many wounded as Moroccan police beat protestors»։ Reuters։ մայիսի 23, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-01-10-ին։ Վերցված է հունիսի 12, 2011 
  29. «Syria's crackdown»։ The Irish Times։ մայիսի 31, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-08-ին։ Վերցված է հունիսի 12, 2011 
  30. «Bahrain troops lay siege to protesters' camp»։ CBS News։ մարտի 16, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  31. «Syria clampdown on protests mirrors Egypt's as thugs join attcks»։ Ahram Online։ ապրիլի 19, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  32. Almasmari Hakim (մարտի 17, 2011)։ «Yemeni government supporters attack protesters, injuring hundreds»։ The Washington Post։ Վերցված է հունիսի 12, 2011 
  33. «Libya Protests: Gaddafi Militia Opens Fire On Demonstrators»։ The Huffington Post։ փետրվարի 24, 2011։ Վերցված է հունիսի 12, 2011 
  34. 34,0 34,1 ПОЛИТ.РУ: Истоки и смысл арабской революции (стенограмма)/Теория социального взрыва — Наука 2.0 (аудиоверсия) — Андрей Коротаев
  35. Uriel Abulof (մարտի 10, 2011)։ «What Is the Arab Third Estate?»։ The Huffington Post։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-13-ին։ Վերցված է մայիսի 1, 2011 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авдиев В. И. История Древнего Востока. — М.: Высшая школа, 1970. — 608 с.
  • История Древнего мира / Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой. — М.: Наука, 1989. — Кн. 2. — 572 с.
  • Нуреев Р. М. Нововавилонское царство: рождение первых банков // Всемирная история экономической мысли: В 6 томах / Гл. ред. В. Н. Черковец. — М.: Мысль (издательство, Москва), 1987. — Т. I. От зарождения экономической мысли до первых теоретических систем политической жизни. — С. 64-66. — 606 с. — 20 000 экз. — ISBN 5-244-00038-1
  • Струве В. В. История Древнего Востока. — Л.: Госполитиздат, 1941. — 485 с.
  • Тураев Б. История Древнего Востока. — Կաղապար:Мн.: Харвест, 2002. — 752 с.