Մոնֆորի բերդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Մոնֆորի բերդ
מבצר מונפור
מבצר מונפורט בזריחה.JPG
Տեսակspur castle?, հնագիտական հուշարձան և crusader castle?
ՏեղագրությունԵրուսաղեմ
Վարչական միավորՀյուսիսային մարզ
Գտնվում է ափինNahal Kziv?
ԵրկիրԻսրայել
Կառուցված1228
Commons-logo.svg Montfort Castle (Galilee) Վիքիպահեստում

Մոնֆորի բերդ, միջնադարյան ամրոց ժամանակակից Իսրայելի տարածքում։ Ներառում է խաչակիրների կողմից կառուցված ամրոցի ավերակները։ Կառուցվել է Երուսաղեմի թագավորության ժամանակաշրջանում՝ ուղղաձիգ ժայռի վրա։ Անվանումը ծագում է ֆրանսերեն 2 բառի բացատրությունից՝ Mont-լեռ և Fort՝ ուժեղ։ Երբ ամրոցը վաճառվել է գերմանական տևտոնական ասպետներին, այն ստացել է Սթարքենբերգ անունը, որը նույնպես թարգմանվում է որպես «ուժեղ լեռ. Stark-գերմաներեն նշանակում է ուժեղ և dark-լեռ։ Ամրոցը ռազմական նպատակների համար չի կառուցվել, և իր ուղին սկսել է որպես գյուղատնտեսական կալվածք նախքան դառնալը ճարտարապետական լավագույն նմուշներից մեկը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ խաչակիրները 1099 թվականին գրավել են Սուրբ երկիրը։ 1187 թվականին Սալադինը գրավել է Երուսաղեմը, և Մոնֆորը դարձել է մուսուլմանների տիրապետության տակ գտնվող վայր։ Մուսուլմանները նույնպես իրենց նախորդների` խաչակիրների պես կալվածքը չեն կարևորել որպես ռազմավարական նշանակություն ունեցող տարածք։ Սալադինի հաղթանակը առիթ է դարձել Խաչակրաց երրորդ արշավանքին (1189-1192), որը գլխավորել է Անգլիայի Ռիչարդ I Առյուծասիրտ թագավորը։ Երրորդ արշավանքը ավարտվել է խաչակիրների հաղթանակով։ Այնուհանդերձ Երուսաղեմի թագավորության տարածքները իրենց չափերով ավելի փոքր են եղել, քան Սալահ ալ-Դինի նվաճածները։ Հրեաստանի ու Սամարայի լեռները մնացել են մուսուլմանների տիրապետության տակ։ Խաչակիրները իշխել են ափամերձ շրջանում և Գալիլեայում։

Քանի որ խաչակիրները իրենց նոր մայրաքաղաքը համարել են Աքքան, Մոնֆորի նշանակությունը մեծացել էր՝ պայմանավորված նրա պատշաճ մոտիկությամբ։ Չնայած Միլլի ընտանիքի տարածքը ստացել էր երրորդ արշավանքից հետո, այն տևտոնական ասպետներին էր վաճառվել 1220 թվականին։ Գերմանական զինվորները սկսել են վերանորոգել կալվածքի շինությունները։ Ներքին հակամարտություններ կային նրանց և հիվանդախնամների միաբանության միջև։ Դա ստիպել է տևտոնական զինվորներին թողնել Աքքան որպես առանձին կենտրոն։ Սեփականությունը, որի վրա շուտով կառուցվել է Մոնֆորը, եղել է բնական ընտրություն։

Բայբարսի արշավանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բազմաթիվ ուխտավորների և Եվրոպայի քաղաքացիների ներդրումների շնորհիվ տևտոնական ասպետները ամրացնում են տարածքը՝ վերածելով մի հոյակապ ամրոցի։ Նրանք ընդլայնում են ամրությունները, իսկ կենտրոնում պահվում է բերդը։ Այժմ հիմնականում մնացել է բերդի ավերակը։ Մամլուք առաջնորդ Բայբարսը 1266 թվականին պաշարում է բերդը։ Սակայն բերդի պաշտպանները դիմադրում են և ստիպում մամլուք զավթիչներին հեռանալ։

Հինգ տարի հետո, սակայն, խաչակիրների հենակետերը ընկնում են Բայբարսի ձեռքը։ Մամլուք առաջնորդը վերադառնում է և տապալում բերդաքաղաքը՝ նրա հարավային արտաքին պատը քանդելու համար օգտագործելով ինժեներական մի քանի գումարտակ։ Այս գործողությունը հնարավորություն է տվել մամլուքներին յոթ օր հետո բերդը վերցնել այն պաշտպանող զինվորներից։ Բայբարսի և խաչակիրների միև տեղի ունեցած բանակցությունների արդյունքում խաչակիրներին թույլ է տրվել հեռանալ բերդից հանգրվանել Աքքայում՝ թողնելով ամբողջ ունեցվածքը։ Այդ քաղաքի անկումից հետո՝ 1291 թվականին, տևտոնական ասպետները հիմնել են իրենց կենտրոնը Վենետիկում։

Մոնֆորի բերդը

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնֆորը նախագծված է եղել կառուցել բարձր բլրի վրա։ Ամրությունները կենտրոնացված են եղել արևելյան կողմում։ Ամրոցի մուտքը գտնվել է հակառակ կողմում մուտքը պաշտպանող աշտարակների հետ միասին։ Բնակելի շենքերը հաջորդականությամբ է դասավորված են եղել երկու աշտարակների միջև։ Ուշագրավ է հյուսիսային կողմում գտնվող դահլիճը, կան արտաքին պաշտպանական պատի մնացորդներ[1]։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնագիտական պեղումները տեղի են ունեցել 1926 թվականին։ 2011 թվականի ամռանը չորս շաբաթ շարունակ կատարվել են պեղումներ՝ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր Ադրիան Բոաշի գլխավորությամբ։ Պեղումները շարունակվել են ամեն ամառ, նաև վերջերս՝ 2015 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Boas, Adrian "Monfor Castle project Excavations" Monfor Castle Project Retrieved 21 APRIL 2015