Սալահ ալ-Դին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սալահ ադ Դինից)
Սալահ ալ-Դին
Cristofano dell'altissimo, saladino, ante 1568 - Serie Gioviana.jpg
Ծնվել է 1138
Ծննդավայր Թիքրիթ
Մահացել է մարտի 4, 1193({{padleft:1193|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:4|2|0}})
Մահվան վայր Դամասկոս[1]
Քաղաքացիություն Իրաք
Կրոն իսլամ
Մասնագիտություն կոնդոտյեր և գրող
Ամուսին Իսմեթ ալ-Դին Խաթուն
Ծնողներ հայր՝ Նաջմ ալ-Դին Այյուբ
Հարազատներ եղբայր՝ Թուրան շահ և Ալ-Ադիլ I
Երեխաներ ալ-Աֆդալ իբն Սալահ ալ-Դին, ալ-Ազիզ Օսման և ալ-Զահիր Ղազի
Saladin Վիքիպահեստում
Սալադինի արձանը Կահիրեում

Սալահ ադ Դին Յուսուֆ Իբն Այուբ (1138, Թիքրիթ - մարտի 4, 1193, Դամասկոս[1]) արևմտյան աշխարհում առավել հայտնի որպես Սալադին, արաբացած մուսուլման, ծագումով քուրդ, Հայաստանի Դվին քաղաքից‌[փա՞ստ]։ Եգիպտոսի և Սիրիայի առաջին սուլթանը, Այուբյան դինաստիայի հիմնադիրը։ Իշխանության է եկել Նուր ադ-Դինի մահվանից հետո։ Եգիպտոսի իշխանության տակ միավորել է Սիրիան և Միջագետքի մի մասը։ Եղել է մուսուլմանական զորքերի առաջնորդը խաչակրաց 3-րդ արշավանքի ժամանակ։

Կռվել է ֆրանկների և եվրոպացի խաչակիրների դեմ Լևանտում։ 1187 թ. հոկտեմբերի 2-ին գրավել է Երուսաղեմը։ Սուլթան դառնալուց հետո Սալադինի տիրապետության տակ էին գտնվում Եգիպտոսը, Սիրիան, Միջագետքը, Քրդստանը, Հիջազը և Յեմենը։ Մահացել է 1193 թվականին՝ իշխանությունը բաժանելով չորս մասի և հանձնելով չորս որդիներին՝ գահակալական կռիվներից խուսափելու համար, այնուամենայնիվ նրա մահվանից հետո գահակալական կռիվներ են տեղի ունենում նրա որդիների և եղբոր միջև, որտեղ եղբայրն իր իշխանության տակ է միավորում ամբողջ Եգիպտոսը։

Սալադինի դամբարանը Դամասկոսում (Սիրիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Record #118604988 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]