Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Քուրդիստանի տարածաշրջանային կառավարություն (ՔՏԿ) (քրդ.՝ حکوومەتی هەرێمی کوردستان, Hikûmetî Herêmî Kurdistan; արաբ․՝ حكومة اقليم كردستان‎‎, Ḥukūmat ʾIqlīm Kurdistān), Հյուսիսային Իրաքի հիմնականում քրդաբնակ տարածաշրջանի, որն ավելի հայտնի է որպես Իրաքյան Քուրդիստան կամ Հարավային Քուրդիստան, կառավարման պաշտոնական մարմին:

Կաբինետը ընտրվում է մեծամասնություն ունեցող կուսակցության կամ ցուցակի կողմից, որոնք նաև ընտրում են ՔՏԿ վարչապետին: Նախագահը ընտրվում է անմիջապես տարածաշրջանի ընտրողների կողմից և հանդիսանում է կառավարության և պետության ղեկավար, ով իր հերթին կատարողական լիազորություններ է տալիս նախարարների կաբինետին: Ավանդականորեն վարչապետը օրենսդիր մարմնի ղեկավարն է հանդիսանում, միաժամանակ կիսելով որոշ կատարողական լիազորությունները նախագահի հետ[1]: Իրաքյան Քուրդիստանի նախագահը հանդիսանում է նաև Փեշմերգայի Զինված ուժերի գերագույն հրամանատարը[2]: Խորհրդարանը ընդունում է օրինագծերը ձայների մեծամասնությամբ, իսկ նախագահը վետոյի իրավունք ունի խորհրդարանի յուրաքանչյուր օրինագծի վերաբերյալ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]