Թալիսման (վեպ, 1825)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թալիսման
անգլ.՝ The Talisman
Առաջին հրատարակության կազմը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն
Ձևվեպ
ՀեղինակՎալտեր Սքոթ
Երկիր Շոտլանդիա
Բնագիր լեզուանգլերեն
ՏեսարանՊաղեստին
ԿերպարներՌիչարդ I Առյուծասիրտ, Լեոպոլդ V, Ֆիլիպ II Օգոստոս, Կոնրադ Մոնֆֆերատացի, Բերենգարիա Նավարացի, Դավիթ, Հանդթինգտոնի կոմս, Սալահ ադ Դին, Ջոսքիուս, Թայրի արքեպիսկոպոս, Ռոբեր դը Սաբլե և Բլոնդել դը Նել
ՀրատարակչությունԱրչիբալդ Կոնստեբլ
Հրատարակվել էհունիսի 22, 1825
Շարք«Պատմվածքներ խաչակիրների մասին»
ՆախորդՆշանադրվածը
 The Talisman

«Թալիսման» (անգլ.՝ The Talisman), Վալտեր Սքոթի պատմավեպը՝ նվիրված Երրորդ խաչակրաց արշավանքի իրադարձարություններին։ Հրատարակվել է 1825 թվականին և «Նշանադրվածը» վեպի հետ մտնում է «Պատմվածքներ խաչակիրների մասին» շարքի մեջ[1]։ Համարվում է անգլիական գրականության առաջին վեպը, որտեղ մուսուլմանները ներկայացված են դրական լույսի ներքո[2]։ «Թալիսմանի» առաջաբանում հեղինակը պարզաբանել է, թե ինչու է նման վերնագիր ընտրել իր ստեղծագործության համար. Շոտլանդիայի արևմուտքում մի պատմություն են պատմում թալիսմանի մասին, որը մի ժամանակ պատկանել է մի երևելի խաչակրի։ Համարվում էր, որ թալիսմանն ունի հակատենդային ազդեցություն։ Այդ մասունքը, գրում է Վալտեր Սքոթը, պահպանվել է մինչ իր ժամանակները և «նույնիսկ ծառայում էր որպես երկրպագության մասունք»[3]։

Սյուժե (դիպաշար)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողությունը տեղի է ունենում Պաղեստինում խաչակիրների զորքերի և սուլթան Սալադինի միջև կնքված հաշտության ժամանակ։ Խաչակիրների ճամբարում խռովություններ են։ Ռիչարդ I Առյուծասիրտը երկարատև տենդի պատճառով գամված է անկողնուն, իսկ նրա՝ պատերազմից հոգնած կողմնակիցները սկսում են կասկածել արշավանքի հաջողությանը։ Եվրոպական տիրակալներին, մասնավորապես ավստրիական դուքս Լեոպոլդ V-ին և Ֆրանսիայի արքա Ֆիլիպին վիրավորում են Ռիչարդի մեծամտությունն ու տաքարյունությունը, որը հավուր պատշաճի հարգանք չի ցուցաբերում դեպի այլ արքաները։ Տաճարականների միաբանության գրոսմեյստերն ավելի վճռական է տրամադրված. նա պլանավորում է Ռիչարդի սպանությունը։

Վեպը սկսվում է նրանով, որ աղքատ, բայց ազնվազարմ շոտլանդացի ասպետ Քեննեթը գնում է անապատով, որպեսզի ավագանի Թեոդրիխ Էնհադդացուն հասցնի խաչակրաց արշավանքների առաջնորդների գաղտնի ուղերձը (սրբի միջնորդությամբ արքաները, Ռիչարդից գաղտնի, Սալադինի հետ ուզում էին երկարատև խաղաղություն հաստատեին)։ Ճանապարհին նա մարտի է բռնվում միայնակ սարակինոսի հետ։ Հասկանալով, որ մարտում ուժերը հավասար ն, Քեննեթն ու Շիրկոֆ ներկայացած սարակինոսը միասին շարունակում են ճանապարհը։ Քեննեթն ուղերձը բարեհաջող հասցնում է Թեոդրիխին, իսկ ճամբար վերադառնում է Սալադինի անձնական բուժակի հետ։ Սուլթանը, իմանալով Ռիչարդ Առյուծասրտի հիվանդության մասին, ուղարկում է մավր բուժակին (Էլ Հաքիմ) կախարդական թալիսմանով, որը հրաշագործ ապաքինում է պարգևում։ Թալիսմանն իրոք օգնում է արքային։

Դավիթ Շոտլանդացի (Հանթինգտոնի կոմս), 1863 թվականի հրատարակության նկարազարդում (A & C Black):

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիչարդ I Առյուծասիրտ, Անգլիայի արքա», Մարի Ժոզեֆ Բլոնդել:
1841 թվական, Վերսալ

Ստեղծագործության կենտրոնական կերպարներ են Անգլիայի Ռիչարդ Առյուծասիրտ արքան և սուլթան Սալադինը։ Վալտեր Սքոթի ժամանակակիցները նրանց կերպարները բավականին հաջողված համարեցին[2]։ Նախաբանում գրողը պատմում է, որ իրեն հետաքրքիր էր այս հերոսների միջև հակադրությունը՝

Քրիստոնյա և անգլիական միապետը ցուցաբերեց արևելյան սուլթանի դաժանություն և անզսպվածություն այն ժամանակ, երբ Սալադինը ցուցաբերել ծայրահեղ շրջահայացություն և եվրոպական միապետի խելամտություն, և նրանք երկուսն էլ ջանում էին միմյանց գերազանցել ասպետական խիզախությամբ և ազնվականությամբ։ Այս անսպասելի հակադրությունը, ըստ իս, տալիս է նյութ վեպի համար, որը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում[3]։

Վեպի համարյա բոլոր գործող անձինք պատմական անհատականություններ են, բացառությամբ Ռիչարդի մտացածին բարեկամուհու՝ Էդիթ Պլանթագենեթի։ Էդիթի և Սալադինի ենթադրյալ ամուսնության պատմությունն ունի նախապատմություն. Սալադինի հետ համերաշխության համար Ռիչարդը պատրաստ էր Ալ-Ադիլի (Սալադինի եղբայրը) հետ ամուսնացնել իր քրոջը՝ Յոհանային՝ Սիցիլիայի այրիացած թագուհին։ Իրականում Դավիթ Շոտլանդացին ամուսնացած էր Մաթիլդե Չեսթերացու՝ Հյու դե Քևիլյոկի՝ Չեսթերի կոմսի աղջկա հետ։ Այս փաստը բազմաթիվ վեճերի առիթ տվեց այն մասին, արդյոք թույլատրելի է պատմական արձակում ներառել մտացածին կերպարների և արդյոք չի նշանակի ընթերցողներին կանխամտածված մոլորության մեջ գցել[2]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թալիսմանը» մի քանի անգամ էկրանավորվել է։ 1923 թվականին նկարահանվեց «Առյուծասիրտ Ռիչարդ» (անգլ.՝ King Richard the Lion-Hearted) համր ֆիլմը։ 1954 թվականին դուրս եկավ «Առյուծասիրտ Ռիչարդ» (King Richard and the Crusaders, «Ռիչարդ արքան և խաչակիրները»), որտեղ գլխավոր դերերը կատարել են Ռեքս Հարիսոնը, Վիրջինիա Մայոն, Ջորջ Սանդերսը և Լոուրենս Հարվին։ Համանուն ֆիլմը («Առյուծասիրտ Ռիչարդ») նկարահանվեց Ռուսաստանում 1992 թվականին, գլխավոր դերերում հանդես եկան Արմեն Ջիգարխանյանը, Սերգեյ Ժիգունովը և Ալեքսանդր Բալուևը։ Գոյություն ունի նաև 1980 թվականի բրիտանական հեռուստասերիալը՝ հիմնված վեպի սյուժեի վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Романтизм: Английская литература первой половины XIX в». ФЭБ. 1989. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 4.02.2009-ին.
  2. 2,0 2,1 2,2 «The Talisman (Tales of the Crusaders)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 4.02.2009-ին.
  3. 3,0 3,1 Вальтер Скотт. Предисловие к «Талисману» // Талисман. — М: Детская литература, 1991. — 368 с. — ISBN 5-08-003088-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թալիսման (վեպ, 1825)» հոդվածին։