Քվենտին Դորվարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Քվենտին Դորվարդ
Quentin Durward
Quentin Durward 1823.jpg
Հեղինակ Վալտեր Սքոթ
Տեսակ գիրք
Ժանր պատմավեպ
Բնօրինակ լեզու շոտլանդերեն և անգլերեն
Շարք Ուևերլիի
Երկիր Flag of Scotland.svg Շոտլանդիա
Հրատարակիչ Արչիբալդ Կոնստեբլ
Հրատարակման տարեթիվ մայիսի 17, 1823
Վիքիքաղվածք Քվենտին Դորվարդ

«Քվենտին Դորվարդ», Վալտեր Սքոթի պատմավեպը, առաջին անգամ տպագրվել է 1823 թվականին։ Վեպում պատմվում է Լիեժյան ապստամբության և ֆրանս-շոտլանդական դաշինքի մասին։ Գլխավոր հերոսը՝ շոտլանդացի երիտասարդ ազնվականը, ծառայում է Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XI-ի պալատում։ Հիմնական պատմական աղբյուրը Ֆիլիպ դը Կոմինայի գրառումներն են։

Սքոթը վեպը ավարտեց նախորդ վեպից հինգ ամիս անց։ Ընթերցողները թերահավատորեն էին վերաբերվում այն հանգամանքին, որ գրողը կարող էր այդքան շուտ ավարտել վեպը։ Հավանաբար այդ էր պատճառը, որ գրողի հայրենիքում այն բավականին դանդաղ էր վաճառվում[1]։ Սակայն Ֆրանսիայում այն մեծ իրարանցում առաջացրեց, իսկ գրքի ֆրանսերենից թարգմանությունները նվաճեցին ողջ Եվրոպան[1]։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Քվենտին Դորվարդը» մեծ հաջողություն ունեցավ՝ Վալտեր Սքոթը 1829 թվականին նորից անդրադարձավ ֆրանս-բուրգունդյան հեղափոխության դարաշրջանին։ Կոմինայի գրառումների հիման վրա նա գրեց մեկ վեպ ևս «Կառլոս Խիզախ կամ Աննա Գեյերշտեյնսկայա, Մարկի այրին»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Ֆրանսիայում, մոտավորապես 1468[2] թվականին, ընդգրկում է Ֆրանսիայի արքա Լյուդովիկոս XI-ի և նրա վասալ Բուրգունդիայի հերցոգ Կառլոս Խիզախի հակամարտության պատմությունը։ Ցանկանալով թուլացնել իր վասալի իշխանությունը՝ նա գաղտնի ապստամբության է դրդում Գենտ, Լյեժ և Մալին քաղաքները իրենց իշխանի դեմ։

Բուրգունդիայի կոմսուհի Իզաբելլա դը Կուրան, գտնվելով հերցոգ Կառլոսի հովանավորության տակ, հրաժարվում է ամուսնանալ կոմս Կամպո-Բասսոյի հետ և փորձում է թաքնվել արքայի՝ Լյուդովիկոսի մոտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Quentin Durward
  2. 1 Գլուխ. Հակադրություն: «Մոտավորապես 1468 թվին այդ երկու տիրակալների միջև եղած փոխադարձ ատելությունը հասավ իր գագաթնակետին <…>»