Գայ Մեներինգ
Գայ Մեներինգ անգլ.՝ Guy Mannering or The Astrologer | |
---|---|
Հեղինակ | Վալտեր Սքոթ |
Տեսակ | գրավոր աշխատություն |
Ժանր | պատմավեպ |
Բնօրինակ լեզու | շոտլանդերեն և անգլերեն |
Նկարագրում է | Գալլոուեյ |
Շարք | Ուևերլիի |
Նախորդ | Ուևերլի |
Հաջորդ | Անտիկվար |
Երկիր | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Հրատարակման վայր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | James Ballantyne և Constable & Robinson |
Հրատարակման տարեթիվ | 1815 |
Guy Mannering Վիքիպահեստում |
Գայ Մեներինգ, կամ աստղագուշակը (անգլ.՝ Guy Mannering or The Astrologer), Վալտեր Սքոթի պատմական վեպ, հրապարակված 1815 թվականին։ Վեպի հիման վրա Դենիել Թերրին՝ գրողի ընկերը, ստեղծել է պիես։ Հերոսները մնացել են նույնը, իսկ սյուժեի մեջ կատարվել են որոշ փոփոխություններ։
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սքոթը չէր հասցրել ավարտին հասցնել «Կղզիների տիրակալը» պոեմը, երբ սկսեց իր աշխատանքը երկրորդ վեպի վրա։ Չնայած «Ուևերլիի» հաջողությանը, հեղինակը գտնվում դեռևս էր ճգնաժամային ֆինանսական դրության մեջ, հազիվ փրկվելով բանկրոտից James Ballantyne and Co. հրատարակչության սնանկացումից հետո, 1813 թվականին[1]։ «Գայ Մեներինգի» գովազդը տպագիր հրատարակություններում հայտնվե արդեն «Կղզիների տիրակալը» վեպը ավարտելուց երկու օր հետո։ Հավանաբար, Սքոթը վերջացրել է վեպի վրա աշխատանքը վեց շաբաթից քիչ ժամանակում, սկսելով 1814 թվականի դեկտեմբերի վերջին և ավարտելով 1815 թվականի փետրվարի կեսերին։ Գիրքը ունեցավ հսկայական հաջողություն. ողջ տպաքանակը վաճառվեց հրատարակման առաջին օրը[1]։ Վեպի վերահրատարակումները հրապարակվեցին մարտին և մայիսին։ Սքոթի ողջ կյանքի ընթացքում գիրքը ենթարկվել է յոթ վերահրատարակման։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունը տեղի է ունենում 1760-1780-ականներին, Շոտլանդիայի հարավ-արևմուտքում, ինչպես նաև Քեմբերլանդում, (Անգլիա), Հոլանդիայում և Հնդկաստանում։ Վեպում նկարագրվում է Հարրի Բերտրամի պատմությունը, ով մանուկ հասակում առևանգվել էր մաքսանենգորդների կողմից այն պատճառով, որ նա եղել էր մաքսային ծառայողի սպանության ականատեսը։ Վեպը նվիրված է Հարրիի արկածներին և նրա ընտանիքի վերջին տարիների ճակատագրին, նաև նրա կալվածքների ժառանգության շուրջ ծավալված կռվին։ Վեպում նաև նկարագրվում է անօրենության մասին, որը գերիշխում էր այդ ժամանակներում, երբ մաքասանենգորդները զարգացրել էին իրենց գործունեությունը ողջ ծովափով մեկ, իսկ ճանապարհներին՝ գողերն էին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Guy Mannering» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գայ Մեներինգ (ռուս.)
|