Jump to content

Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ
անգլ.՝ Waverley; or 'Tis Sixty Years Since
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն և debut novel?
Ժանրպատմավեպ, Խաբեբայապատում և դաստիարակչական վեպ
Բնօրինակ լեզուշոտլանդերեն, գելական շոտլանդերեն և անգլերեն
Ստեղծման տարեթիվ1814
Նկարագրում էՇոտլանդիա
ՇարքՈւևերլիի
ՀաջորդԳայ Մեներինգ
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրՄիացյալ Թագավորություն
ՀրատարակիչԱրչիբալդ Կոնստեբլ և Constable & Robinson
Հրատարակման տարեթիվհուլիսի 7, 1814[1]
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/5998

Ուևերլի, կամ Վաթսուն տարի առաջ (անգլ.՝ Waverley; or 'Tis Sixty Years Since), Վալտեր Սքոթի պատմական վեպ, հրապարակված 1814 թ.։ Հրապարակվելով անանուն՝ այս վեպը դարձավ գրողի առաջին արձակ ստեղծագործությունը և համարվում է նրա առաջին պատմական վեպը։ Այն այնքան հայտնի դարձավ, որ Վալտեր Սքոթի մյուս ստեղծագործությունները հրապարակվում էին, ինչպես վեպեր ««Ուևերլիի» հեղինակի կողմից»։ 1815 թ. գրողը պարգևատրվեց Գեորգ IV-ի մոտ, ով ցանկանում էր անձամբ ծանոթանալ ««Ուևերլիի» հեղինակի հետ»[2]։

Վեպի անվանման ծագումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունի լայն տարածում գտած և ոչ ճիշտ մի կարծիք, թե Վալտեր Սքոթը վեպը գրելիս ոգեշնչվել է անգլիական Ուևերլի աբբայության տեսարաններով[3]։ Հեղինակն ինքը գրել է, որ ինքն ուղղակի ձգտել է ընտրել ավելի չեզոք, ընթեցողին ոչ մի բանի մասին չասող. «…ես, ինչպես մի սպիտակ վահանով ասպետ՝ առաջին անգամ արշավանքի դուրս եկող, իմ հերոսի համար ընտրել եմ Ուևերլի անունը՝ դեռևս չդիպչած ու իր հնչողությունից ոչ մի բարու կամ չարի մասին միտք չհուշող, բացի նրանցից, որոնք ընթերցողին հարմար կլինեն ավելի ուշ անվան հետ կապելու համար»։

Վեպի գործողությունը ընթանում է 1745 թվականի Յակոբինների ապստամբության շրջանում։

Վեպի հաջողությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակումից միանգամից հետո վեպը ձեռք բերեց մեծ տարածում։ Առաջին հրատարակությունը, որի տպաքանակը կազմում էր հազար պատճեն, վաճառվեց հրապարակումից երկու օր հետո, իսկ նոյեմբերին «Ուևերլին» ենթարկվել էր արդեն չորս վերահրատարակման։ Գրականագետները և քննադատները նույնպես վեպը թեժ ընդունեցին, հատկապես Ֆրենսիս Ջեֆրին Edinburgh Review-ից, ով նշում էր գործող անձանց նկարագիրների իրականությունը, մաքրությունը և այդ կերպարների ուժը։ Սակայն ուրիշներն արտահայտեցին վտանգավորություն՝ պատճառաբանելով, որ գրքում կան պատմական փաստերի աղավաղում և ռոմանտիկ հերյուրանք[4]։

Չնայած Սքոթի անանունությունը պահպանելու փորձերին, վավերական հեղինակությունը արագ կռահվեց։ Ջեյն Օսթինը գրել է. «Վալտեր Սքոթը չպիտի գրի վեպեր, հատկապես՝ լավ վեպեր։ Դա անարդար է։ Որպես ապագա բանաստեղծ, նա վաստակել է փառք և եկամուտ, և նրան չարժե խլել ուրիշ հեղինակների հացը իրենց բերանից։ Ես նրան չեմ հավանում, և ես շատ կցանկանայի չսիրել «Ուևերլին», բայց այստեղ, ցավոք սրտի, ես ոչինչ չեմ կարող անել ինձ հետ»[5]։ Սքոթն ինքը ընդունել է իր հեղինակությունը միայն 1827 թվականին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  2. Prebble, John (2000). The King's Jaunt: George IV in Scotland, August 1822 'One and Twenty Daft Days'. Birlinn Publishers. ISBN 1-84158-068-6.
  3. «Waverley Abbey near Farnham, Surrey» (անգլերեն). Astoft. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
  4. «The Walter Scott Digital Archive» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 5-ին.
  5. http://www.pemberley.com/janeinfo/brablt16.html#letter88%7Ctitle= Ջեյն Օսթինի նամակը Աննա Օսթինին, 1814, սեպտեմբերի 28
  6. Chronology of Walter Scott's life

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]