Էդինբուրգյան բանտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդինբուրգյան բանտ
անգլ.՝ The Heart of Midlothian
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրավոր աշխատություն և գրական ստեղծագործություն
Ժանրպատմավեպ
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և անգլերեն
Կերպար(ներ)Ջեդեդիա Քլեյշբոթամ
Նկարագրում էՄեծ Բրիտանիա
ՇարքՊանդոկապանի պատմվածքներ
ՆախորդՌոբ Ռոյ
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչConstable & Robinson
Հրատարակման տարեթիվ1818
Թվային տարբերակgutenberg.org/ebooks/6944
Կայքwalterscott.lib.ed.ac.uk (անգլ.)]
 The Heart of Midlothian Վիքիպահեստում

Էդինբուրգյան բանտ (անգլ.՝ The Heart of Midlothian, տառացիորեն՝ «Միդլոթիանի սիրտը»), Վալտեր Սքոթի պատմավեպ, հրապարակված 1818 թվականին։ Մտնում է «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մեջ[1]։

Այժմ այն համարվում է գրողի լավագույն վեպերից մեկը, սակայն, չնայած առևտրային մեծ հաջողությանը, այն ժամանակների գրաքննադատների կողմից վեպը սառն է ընդունվել։ Հատկապես խիստ են գնահատել չորրորդ հատորը, որը որակել են ձգձգված։ British Review-ը հայտնել է իր ենթադրությունը, թե դա արվել է, գրողի եկամուտը բարձրացնելու համար։ The Monthly Review գրախոսականը որոշ սյուժետային գործընթացներ համարել է անհավանական[1]։

Նախապատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արչիբալդ Քոնսթեբլի մոտ հրատարակելով իր նախկին «Ռոբ Ռոյ» վեպը՝ Սքոթը չափազանց գոհ մնավ նոր՝ Constable & Co. հրատարակչությունից, այդ իսկ պատճառով նա էլ չվերադարձավ Blackwood and Murray։ Նա նաև Քոնստեբլին հանձնեց «Պանդոկապետի պատմվածքները» շարքի մյուս վեպերը («Պուրիտանը» և «Սև թզուկը»)[1]։

Գրողը արագ ապաքինվեց վերջին հիվանդությունից, և 1818 թվականի հունվարի ու փետրվարին գրքի վրա ծավալված աշխատանքները ընթացան բարեհաջող։ Սքոթին պնդմամբ, իրեն ոգևորել էր մի անանուն նամակ։ Այնտեղ պատմվել է Հելեն Ուոքերի մասին, ով մինչև Լոնդոն ողջ ճանապարհը ոտքով գնացել է, որպեսզի իր քրոջից ներում ստանա, անարդարացիորեն նրան իր երեխայի սպանության մեջ մեղադրելու համար։ Հեղինակը այնքան արագ էր ձգտում ավարտել վեպը, որ մայիսին, փոփոխելով իր սովորույթները, աշխատում էր ոչ միայն ճաշից հետո, այլև օրվա առաջին կեսին[1]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «The Heart of Midlothian (Tales of My Landlord, Second Series)» (անգլերեն). Edinburgh University Library. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդինբուրգյան բանտ» հոդվածին։