Նայջելի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Նայջելի արկածները
The Fortunes of Nigel
Nigel 1822.jpg
Գրքի առաջին հրատարակությունը
Հեղինակ Վալտեր Սքոթ
Տեսակ գիրք
Ժանր Պատմական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Շարք Ուևերլիի
Երկիր Մեծ Բրիտանիա
Հրատարակիչ Constable & Robinson
Հրատարակման տարեթիվ 1822 թվականի մայիսի 29

Նայջելի արկածները (անգլ.՝ The Fortunes of Nigel), պատմական վեպ գրված Վալտեր Սքոթի կողմից՝ հրատարակված 1822 թվականին։ Գործողությունները կատարվում են Անգլիայում՝ Հակոբ Ա թագավորի օրոք։

Ժամանակակից քննադատների կողմից նշված կարծիքները տարաբնույթ էին։ Literary Gazette, Blackwood’s Magazine պարբերականները վեպի մասին խոսել են դրական։ Լեդի Հերմիոնին քննադատները որակել են որպես ապօրինի կերպար[1]: The Examiner և The Gentleman's Magazine պարբերականները գիքն համարել են թույլ՝ նշելով դրա ամբողջականության բացակայությունը[1][2]: Բայցևայնպես վաճառքը բավականին հաջող ընթացավ։ Ըստ Վալտեր Սքոթի հրատարակիչ Արչիբալդ Կոնստեբլայի հաղորդման՝ գրքի առաջին 7 հազար օրիանակները Լոնդոնում վաճառվել են հենց տպագրության առավոտյան. գնորդները գիրքը կարդում էին հենց փողոցներում[1]:

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակը «Ծովահեն» վեպը ավարտելուց հետո՝ 1821 թվականի հոկտեմբերին անմիջապես սկսում է այս գրքի վրա աշխատել[1]: Գրքի առաջաբանում գրված է.

Aquote1.png Նրանից հետո, երբ «Էդինբուրգյան բանտ» գրքում ինձ հաջողվեց ընթերցողների շրջանում առաջացնել մեծ հետաքրքրություն կնոջ ճակատագրի մասին, որը զրկված էր արժանապատվությունից, ես գայթակղվեցի և որոշեցի իմ նոր վեպում ընտրել այնպիսի հերոսներ, որոնք նման են նախորդ վեպիս հերոսներին:
- Վալտեր Սքոթ
Aquote2.png

Առաջին հատորն ավարտել է Սուրբծննդյան տոների նախօրեին։ 1822 թվականի մարտին վեպը գործնականորեն ավարտված էր[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]