Ծովահենը (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ծովահենը (այլ կիրառումներ)
Ծովահենը
անգլ.՝ The Pirate
ՀեղինակՎալտեր Սքոթ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպատմական գեղարվեստական գրականություն և Ադրբեջանական ֆուտբոլային ակումբ Գյանջայից
Բնօրինակ լեզուշոտլանդերեն և անգլերեն
ՇարքՈւևերլիի
ՆախորդՔենիլվորթ
Երկիր Շոտլանդիա
ՀրատարակիչԱրչիբալդ Կոնստեբլ
Հրատարակման տարեթիվ1822
 The Pirate (novel) Վիքիպահեստում

Ծովահենը (անգլ.՝ The Pirate), Վալտեր Սքոթի պատմական վեպ, տպագրվել է 1822 թվականին։ Սյուժեն հեռակա ձևով հիմնված է ծովահեն Ջոն Գոուի կենսագրության վրա, որը վեպում կերպավորված է կապիտան Կլիվլենդ անունով[1]։ Գործողությունները տեղի են ունենում 1700 թվականին շոտլանդական կղզիներում, ուր Սքոթը այցելել էր 1814 թվականին։

Վեպը հանդիպեց իրարամերժ կարծիքների՝ Edinburgh Magazine-ում դրական, Edinburgh Review-ում բացասական։ Չնայած դրան՝ այն կոմերցիոն հաջողություն ունեցավ և մնաց գրողի՝ 19-րդ դարի ամենանշանավոր վեպերից։

Ստեղծման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթի հրատարակիչ Արչիբալդ Կոնստեբլը գրողին առաջարկում է վեպի նոր անուն՝ «Բուկանյեր» (անգլ.՝ The Bucanier) և նոր թեմա[2]։ Կոնստեբլը խորհուրդ է տալիս գրել երեք կոմիսարների արկածների մասին, ովքեր գերի էին ընկել ծովահենների մոտ և ովքեր պատասխանատու էին թագավոր Կառլ Առաջինի մահվան համար։ Սքոթը համաձայնում է ծովահենին դարձնել գլխավոր հերոս, բայց մնացած առաջարկները մերժում է[2]:Դրա փոխարեն նա որոշում է հենվել երկու շաբաթ շոտլանդական կղզիներում լինելու իր հուշերի վրա[2]։ Վեպի նախաբանում Վալտեր Սքոթը գրում է.

Հեղինակը ստացել է հյուսիսային փարոսների ծառայության հատուկ հանձնախմբին ուղեկցելու հրավեր։ Հանձնախումբը 1814 թվականի ամռանը և աշնանը պատրաստվում էր ծովային ուղով շրջանցել Շոտլանդիայի ափերը՝ դրա հետ միասին այցելելով նաև այն շրջապատող կղզեխմբեր։ Այդ հանձնախմբի գլխավոր նպատակն էր ծանոթանալ բազմաքանակ փարոսների վիճակին, որոնք գտնվում էին սպասարկման ցուցակում։ Դա շատ կարևոր էր թե′ քաղաքական, թե′ ռազմական տեսանկյունից։

Գրողը փորձել է հնարավորինս շատ իմանալ կղզիների բնակիչների մտածելակերպի, շարժուձևի, տնտեսության մասին, ինչպես նաև լսել է ծովահեն Ջոն Գոուի պատմությունը։ Վեպը ավարտել է 1821 թվականին[3]։

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեզիլ Մերթոն (Basil Mertoun)
  • Մորդոն Մերթոն (Mordaunt Mertoun)
  • Մագնուս Թրոյլ (Magnus Troil)
  • Մինա և Բրենդա (Minna, Brenda)
  • Էրիկ Սքեմբիսթեր (Eric Scambester)
  • Ուլա Թրոյլ, նաև Նորնա (Ulla Troil, Norna)
  • Տրիպտոլեմուս Յելոուլի (Triptolemus Yellowley)
  • Բրայս Սնեյսֆութ (Bryce Snailsfoot)
  • Քլոդ Հոլկրո (Claud Halcro)
  • Քլեմենտ Քլիվլենդ (Clement Cleveland)
  • Ջոն Բանս (John Bunce)

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմս Ֆենիմոր Կուպերը, որն ուներ ծովային ծառայության փորձ, կարդալով «Ծովահենը», եկավ այն եզրակացության, որ Սքոթը ընդհանրապես գլուխ չի հանում ծովային գործից։ Որպեսզի ապացուցի, որ ծովային թեմայով կարելի է գրել ավելի հետաքրքիր գործեր, նա ստեղծեց «Լոցման կամ ծովային պատմություն» վեպը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Warren S. Walker, «A 'Scottish Cooper' for an 'American Scott'», 537; John Robert Moore, "Defoe and Scott, " 729.
  2. 2,0 2,1 2,2 «The Pirate» (անգլերեն). Edinburgh University Library. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
  3. «The Fortunes of Nigel» (անգլերեն). Edinburgh University Library. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծովահենը (վեպ)» հոդվածին։