Պևերիլ Պիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պևերիլ Պիկ
Peveril of the Peak
Peveril of the Peak.jpg
Գրքի առաջին հրատարակությունը
Հեղինակ Վալտեր Սքոթ
Տեսակ written work
Ժանր պատմական վեպ
Բնօրինակ լեզու անգլերեն
Շարք Ուևերլիի
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հրատարակիչ Constable & Robinson
Հրատարակման տարեթիվ 1823 թվականի հունվարի 7

Պևերիլ Պիկ (անգլ.՝ Peveril of the Peak), պատմական վեպ՝ գրված Վալտեր Սքոթի կողմից և հրատարակված 1823 թվականին «Constable & Robinson» հրատարակչությունում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպում պատկերված իրադարձությունները տեղի են ունենում Անգլիայում Ստյուարտների ռեստավրացիայի ժամանակներում։ Սկսվում է պատմությունը Կառլ II արքայի գահակալությունից՝ 1660 թվականից, և ավարտվում է 1678 թվականին։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պևերիլ Պիկ» վեպի վրա աշխատելը սկզբնական շրջանում ընթանում էր բավականին արագ։ Սակայն գրելու ընթացքում հեղինակը դադարեցնում է աշխատանքները, քանի որ ուղևորվում է դեպի Էդինբուրգ՝ Գեորգ IV արքայի հետ հանդիպման[1]: Ինչպես նաև Վալտեր Սքոթը թախծում էր իր ընկերոջ՝ Ուիլյամ Էրսկինի մահվան կապակցությամբ։ Այսպիսով գրքի ավարտը ծանրագույն պայմաններում եղավ և միան ֆինանսական դրությունը ստիպեց ավարտել վեպը[1]: Միայն երրորդ հատորի ավարտից հետո գրողի ոգեշնչությունը տեղն եկավ[1]: Գիրքը հրապարակվել է 1823 թվականի հունվարի 7-ին։

Ինչպես նախորդ վեպերի, այնպես էլ սրա համար ժամանակաիցների արձագանքը տարաբնույթ է.[1]: Կոմերցիոն առումով վեպը հաջողված էր, չնայած բոլոր 4 հատորների բարձր գներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Peveril of the Peak» (անգլերեն)։ Edinburgh University Library։ Վերցված է 2014-09-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]